ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

 

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

 

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

 

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

 

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Հողում կարելի է հանդիպել տարբեր կենդանի օրգանիզմներ, դրանք են ` բակտերիաներն ու սնկերը։

2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Հողը Երկիր մոլորակի վերին բերրի շերտըն է, իսկ հումուսը` տարբեր օրգանական նյութերով հարուստ հողը։

3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

Որովհետև այն հարուստ է հումուսով։

4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

Այնտեղ պարունակվում են տարբեր օրգանական նյութեր։

5. Ի՞նչ են պարարտանյութերը:

Պարարտանյութերը լրացուցիչ սնունդ են բույսերի համար։

Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Անձրեւը չլինելու պատճառով հողը արհես ոռոգում են։ Փխրեցման գաղտնիքն  կայանում է նրանում, որպեսզի բույսերը շատ թթվածին շնչեն։

11.05.-18.05

Lesson 1

 

Round-up 2

 

Classwork and homework

Nouns – countable and uncountable/ Play the games

https://learnenglishkids.britishcouncil.org/grammar-practice/nouns-countable-and-uncountable

Page 23/ There is, There are…/Ex. 27

Page 23-26

Ex. 28, 29, 30, 31, 32

Lesson 2

 

Classwork and homework

 

Page 34-38/ Revision Exercises 1/Ex. 44-54

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա

 

քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

 

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

 

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

 

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ  լինելու համար կարող են վեճեր լինել և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

 

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու համար և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

 

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

 

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

 

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

 

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

 

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է , այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին: Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

 

1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։

• Ինչպիսի՞ կենդանի է ընձուղտը։

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը  երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է:

• Որտե՞ղ են ապրում ընձուղտները։

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում։

• Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։

Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու համար և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

• Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։

Որքան մուգ են  ընձուղտի վրայի նախշերը , այնքան ավելի մեծ է ընձուղտը:

• Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում:

• Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝  նա հագեցնում է նաև իր ծարավը:

 

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

 

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է , այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

• Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

 

Ամեն բարև տվող,  բարեկամ չէ։

 

Այծն այծի համար լավ է,  քան մի հոտ ոչխարը։

 

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

 

Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

 

չարն աշխարհը կքանդեր։

 

բարեկամ չէ։

 

քան մի հոտ ոչխարը։

 

իմացիր կորավ գնաց։

 

• Տեքստից դո՛ւրս գրիր, ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

5. Օգտվելով համացանցից, ընձուղտի մասին մի հետաքրքիր տեղեկություն էլ ի՛նքդ գրիր։

Ընձուղտների լեզուներն այնքան երկար են, որ դրանք կարող են մտնել նրանց ականջների մեջ։

Բառային աշխատանք

 

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և ներկայացրո՛ւ բառային արտահայտությունների տեսքով։

1 )  Վեց  մետր 

 2 ) Տասնմեկ  կիլոգրամ 

3  ) Հիսուն  սանտիմետր 

4 ) հիսունհինգ  կիլոմետր ժամ 

5 ) Մեկ  ձագ 

6 ) Քսան րոպե 

7 ) Երեսունհինգ  կիլոգրամ 

8 ) Տասնվեցից քսան  ժամ 

9) Առաջին ընձուղտ

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

Յուրահատուկ  — առանձնահատուկ

Վեճ — կռիվ

Հպվել —  դիպչել

Նվազել —  քչանալ

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

 

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, կենդանաբանական, ուլտրաձայն, անխնա, վնասակար, բույս, հյութեղ, ջուր։

 

Պարզ բառեր — մարդ , ձայն, բույս, ջուր

Բարդ բառեր — ընձուղտ, ուլտրաձայն, կենդանաբանական 

 Ածանցավոր բառեր — փոքրիկ, անխնա, վնասակար, հյութեղ

 

• Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Պտղատու այգի

 

Վայրի  կենդանի

 

Երկարավիզ  ընձուղտ

 

Խելացի  մարդ

 

Մագլցող  բույս

 

• Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

Զվարճանալի — տխրալի

Սուր  —  բութ , տափակ

Ամուր — թույլ

Երկար — կարճ ,  սեղմ ,

Անխնա —  խնայող

 

• Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>>դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

Կրակի հետ խաղալ — Վտանգավոր քայլ կատարել

Ձեռք քաշել — Հրաժարվել, ետ կանգնել

Կրակ գցել 

Կրակ դառնալ 

Կրակը ընկնել 

Կրակ թափել 

Կրակի մատնել

Կրակին յուղ ածել 

Ձեռք առնել 

Ձեռք բերել 

Ձեռքը գցել

Ձեռք մեկնել 

Ձեռքը լիքը 

Ձեռքը մաքուր 

Ձեռքի տակ

• Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված երեք գոյական։

Կենդանիներ 

Ընձուղտներ 

Պարանոցներ

• Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

Պատմողական նախադասություն 

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է:

Հարցական նախադասություն 

Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա

քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով: