Имя существительное. Кем? Чем? /27 марта — 1 апреля/

Урок 2

 

Из учебника стр. 55 — 57

 

Прочитай текст.

Когда мне было шесть лет, я ещё не знал, кем буду, когда вырасту. Мне все люди нравились, и все

работы тоже. И я никак не мог решить, кем я стану. Сначала я хотел стать астрономом, чтобы не спать ночью. Хотел смотреть на звёзды. Потом мне хотелось стать художником, который рисует на улице белые полоски на дорогах, где ездят машины. А иногда я думал, что хорошо бы стать путешественником, плавать по всем морям и океанам и есть только сырую рыбу. А однажды я решил стать боксёром, потому что увидел по телевизору соревнования по боксу.

 

Кем хотел стать мальчик?

Мальчик хотел стать астрономом, художником, путешественником, боксёром.

Запомни конструкцию с вопросами с кем? с чем? с кем? Я гуляю (с кем?) с мамой.

Я люблю играть (с кем?) с друзьями. С чем? Я люблю чай (с чем?) с молоком.

Я мою руки (с чем?) с мылом.

 

Придумай предложения и запиши их.

 

Образец: Я хожу в кино с бабушкой, с мамой.

Я хожу в кино с другом, … (брат, сестра, подруга).

Я играю в мяч с братом.

Я хожу в школу с сестрой.

Я иду гулять с подругой.

Я играю в шахматы с Андреем, … (Марина, Аня, Денис).

Я играю в мегаполис с Мариной.

Я иду в гости с Аней.

Я играю в футбол с Денисом.

Я пью чай с сахаром, … (лимон, молоко, малина).

Я пью чай с лимоном.

Мама пёт кофе с молоком.

Бабушка пёт чай с малиной.

Письменно ответь на вопросы.

Чем ты пишешь в тетради? (ручка).

Я пишу в тетраде ручкой.

Чем ты пишешь на доске? (мел).

Я пишу на доске мелом.

Чем ты чистишь зубы? (щётка).

Я чищу зубы щёткой.

Чем мы едим? (ложка, вилка).

Мы едим ложкой и вилкой.

Чем ты рисуешь? (карандаш).

Я рисую карандашом.

Чем мы подметаем? (веник).

Мы подметаем веником.

С чем тыл любишь бутерброд? (колбаса, сыр).

Я люблю бутерброд с колбасой и с сыром.

Домашнее задание:

 

Из учебника стр. 56 упр. 2

Большая , дружная семья

Это семья в котором все друг друга уважают, любят и дружно проводят время.

Отец очень хорошо дружит с сыном, с женой, с дочкой и собакой.

Мать очень хорошо ладит с отцом, с сыном, с дочкой и с собакой.

А дети и собака очень хорошо проводят время с семьёй.

Հնարագետ Ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով միմարդ է գալիս Սպահան քաղաքը: Հրապարակի մեջ մի մեծ շրջանէ քաշում փայտով, ինքը նստում մեջը լուռ ու մունջ: Անցուդարձանողները նայում են ու զարմանալով հարցնում, թե ով է նա ևինչու է եկել, արդյոք նրա արածը թալիսման է, և բարի, թե չարթալիսման է: Շահ-Աբասը իր գիտնականներին ուղարկում էիմանալու, թե ինչ է դերվիշի ուզածը, ինչու է նա ժողովրդինսարսափի մեջ գցել: Գիտնականները հերթով գնում են դերվիշիմոտ, բայց ոչ ոք չի կռահում նրա միտքը, քանի որ սա լուռ էմնում: Հակառակը, գիտնականները, կարծելով, որ դերվիշը ուզում է կապել երկինքը, որժողովուրդը սովից մեռնի, կամ ժանտախտ է բերելու իրենց գլխին, ժողովրդի կասկածըփարատելու փոխարեն, ավելի երկյուղի ու սնահավատության մեջ են գցնում նրան:Թագավորը կարծում է, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ է և ամոթ է համարում,որ այդ հասարակ հանելուկը լուծող գեթ մի գիտնական չունի: Այսպես մի անգամ ծպտածշրջելիս Սպահանի Հայոց թաղում մի տանիք է նկատում, որի վրա ցորեն է փռած աղունիհամար: Մի եղեգ կա ցցված, որն ինքն իրենինչու է նա ժողովրդինսարսափի մեջ գցել: Գիտնականները հերթով գնում են դերվիշիմոտ, բայց ոչ ոք չի կռահում նրա միտքը, քանի որ սա լուռ էմնում: Հակառակը, գիտնականները, կարծելով, որ դերվիշը ուզում է կապել երկինքը, որժողովուրդը սովից մեռնի, կամ ժանտախտ է բերելու իրենց գլխին, ժողովրդի կասկածըփարատելու փոխարեն, ավելի երկյուղի ու սնահավատության մեջ են գցնում նրան:Թագավորը կարծում է, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ է և ամոթ է համարում,որ այդ հասարակ հանելուկը լուծող գեթ մի գիտնական չունի: Այսպես մի անգամ ծպտածշրջելիս Սպահանի Հայոց թաղում մի տանիք է նկատում, որի վրա ցորեն է փռած աղունիհամար: Մի եղեգ կա ցցված, որն ինքն իրեն անդադար տարուբերվելով քշում էճնճղուկներին: Թագավորը հասկանում է, որ այս հրաշքի գաղտնիքը տան ներսում է և տունէ մտնում: Այնտեղ մի ջուլհակ է տեսնում՝ կտավ գործելիս: Ջուլհակը հասկանում է, որ դաթագավորն է, բայց լռում է: Ողջունելուց հետո շարունակում է իր գործը: Նրա աջ ու ձախկողմին մի-մի օրորոց կա դրված, որի մեջ թոռներն են պառկած: Երբ գործում է, օրորոցներնօրորվում են տանիքի եղեգնի պես: Երեխաների մայրերը տան մի անկյունում նստածճախարակով բամբակ են մանում կտավի համար: Հարսներին գործից չկտրելու համարհնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել է կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավիսանդրին, որ իր տարուբերվելով շարժում է եղեգը: Օրորոցներից նույնպես թելեր ունիկապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին է փաթաթել և աջ ձեռքովմամուքը նետելիս աջ կողմի օրորոցն է օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը: Այսպեսնա մեկ անգամից երեք գործ է կատարում: Թագավորը, նկատելով այս ամենը, իր մտքումգովում է ջուլհակի հնարագիտությունը և նրան ստուգելու համար մութ հարցեր է տալիս,որոնց նա մութ պատասխաններ է տալիս, օրինակ, թագավորն ասում է. «Չլինի~մ,չլինի~մ…», իսկ ջուլհակը պատասխանում է՝ «մի՞թե, մի՞թե…», այսինքն, եթե թագավորինճանաչել է, չլինի թե այդ մասին բարձրաձայնի, իսկ ջուլհակն էլ պատասխանում է՝ միթեինքը հիմար է և այդքանը չգիտի: Թագավորը հասկանում է, որ դերվիշի հանելուկը միայննա կարող է լուծել և հարցնում է՝ արդյոք ջուլհակը կարող է սագ փետրել, եթե մի քանիհատ ուղարկի նրա մոտ: Ջուլհակն ասում է, որ կարող է: Հաջորդ օրը երեք գիտնական էգալիս նրա մոտ, և ջուլհակը նրանց «փետրում է»՝ պահանջելով յուրաքանչյուրից իրգլխարկի չափ ոսկի, որով նա պետք է ձեռք բերի մի կախարդական գավազան, միանմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ: Նա գիտնականներին ասել էր, որ դերվիշիհանելուկը լուծելու համար այդ երեք առարկաներն են պետք, իսկ գիտնականներըպատասխանել էին, որ այդ իրերը չեն կարող ձեռք բերել, բայց ծախքը իրենք կվճարեն,ուստի ջուլհակն էլ պահանջել էր ոսկի: Այսպես ջուլհակը վերցնում է իր հոնի գավազանը,մի գլուխ հոտած սխտոր, ոտքի մեկը կոտրած հավ, և գնում է սարսափ տարածող դերվիշիմոտ: Նա ոչինչ չի ասում, միայն իր գավազանով հատում է դերվիշի շրջանը, այնպես, որայն երկու մասի բաժանվի ու լուռ նստում է նրա դիմացը: Դերվիշը երկար մտածելուց հետոմի սոխ է հանում և դնում նրա առջև: Ջուլհակը արագ հանում է հոտած սխտորն ու դնումդերվիշի առջև: Սա հանում է մի բուռ կորեկ ու շաղ տալիս շրջանի մեջ, իսկ ջուլհակը փեշիտակից հանում է իր հավը, որն իսկույն կտկտալով ուտում է ամբողջ կորեկը: Դերվիշն էլմինչև վերջը չի սպասում, իսկույն վեր է կենում ու մռմռալով հեռանում: Թագավորըմոտենում է ջուլհակին ու խնդրում բացատրել հանելուկի նշանակությունը: Ջուլհակըբացատրում է, որ դերվիշը մի խելագար մարդ է, որն իր շրջանով երևակայել էր, թե կարող էտիրել ամբողջ աշխարհին: Քանի որ ինքը չցանկացավ հասկացնել նրան, որ դախելագարություն է, կիսեց շրջանը՝ ակնարկելով, որ կեսն էլ իրենն է: Դերվիշը բարկացավ ևիր սոխով պատերազմ հայտարարեց, իսկ ինքն իր սխտորով հասկացրեց, որ փախչողը չէ:Նա կորեկով սպառնաց, որ իր զորքերն անհամար են, իսկ ինքն էլ հավով ցույց տվեց, որկջարդի նրա անհամար զորքը: Քաղաքացիները շատ ուրախ են, որ վերջապես ազատվեցինդերվիշի տալիք երևակայական սովից ու մահից: Թագավորի այն հարցին, թե արդյոքփետրեց իր սագերին, ջուլհակը պատասխանում է, որ փետրեց և նրա առջև դնում է միպարկ ոսկի: Թագավորը այդ ոսկին տալիս է ջուլհակին, դեռ մի պարկ էլ ավելացնում իրգանձարանից, որպեսզի հնարագետ ջուլհակը գործարան բաց անի և զարգացնի իրարհեստը: Այսուհետև իր պալատի դռները միշտ բաց են նրա համար, և թողինչու է նա ժողովրդինսարսափի մեջ գցել: Գիտնականները հերթով գնում են դերվիշիմոտ, բայց ոչ ոք չի կռահում նրա միտքը, քանի որ սա լուռ էմնում: Հակառակը, գիտնականները, կարծելով, որ դերվիշը ուզում է կապել երկինքը, որժողովուրդը սովից մեռնի, կամ ժանտախտ է բերելու իրենց գլխին, ժողովրդի կասկածըփարատելու փոխարեն, ավելի երկյուղի ու սնահավատության մեջ են գցնում նրան:Թագավորը կարծում է, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ է և ամոթ է համարում,որ այդ հասարակ հանելուկը լուծող գեթ մի գիտնական չունի: Այսպես մի անգամ ծպտածշրջելիս Սպահանի Հայոց թաղում մի տանիք է նկատում, որի վրա ցորեն է փռած աղունիհամար: Մի եղեգ կա ցցված, որն ինքն իրեն անդադար տարուբերվելով քշում էճնճղուկներին: Թագավորը հասկանում է, որ այս հրաշքի գաղտնիքը տան ներսում է և տունէ մտնում: Այնտեղ մի ջուլհակ է տեսնում՝ կտավ գործելիս: Ջուլհակը հասկանում է, որ դաթագավորն է, բայց լռում է: Ողջունելուց հետո շարունակում է իր գործը: Նրա աջ ու ձախկողմին մի-մի օրորոց կա դրված, որի մեջ թոռներն են պառկած: Երբ գործում է, օրորոցներնօրորվում են տանիքի եղեգնի պես: Երեխաների մայրերը տան մի անկյունում նստածճախարակով բամբակ են մանում կտավի համար: Հարսներին գործից չկտրելու համարհնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել է կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավիսանդրին, որ իր տարուբերվելով շարժում է եղեգը: Օրորոցներից նույնպես թելեր ունիկապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին է փաթաթել և աջ ձեռքովմամուքը նետելիս աջ կողմի օրորոցն է օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը: Այսպեսնա մեկ անգամից երեք գործ է կատարում: Թագավորը, նկատելով այս ամենը, իր մտքումգովում է ջուլհակի հնարագիտությունը և նրան ստուգելու համար մութ հարցեր է տալիս,որոնց նա մութ պատասխաններ է տալիս, օրինակ, թագավորն ասում է. «Չլինի~մ,չլինի~մ…», իսկ ջուլհակը պատասխանում է՝ «մի՞թե, մի՞թե…», այսինքն, եթե թագավորինճանաչել է, չլինի թե այդ մասին բարձրաձայնի, իսկ ջուլհակն էլ պատասխանում է՝ միթեինքը հիմար է և այդքանը չգիտի: Թագավորը հասկանում է, որ դերվիշի հանելուկը միայննա կարող է լուծել և հարցնում է՝ արդյոք ջուլհակը կարող է սագ փետրել, եթե մի քանիհատ ուղարկի նրա մոտ: Ջուլհակն ասում է, որ կարող է: Հաջորդ օրը երեք գիտնական էգալիս նրա մոտ, և ջուլհակը նրանց «փետրում է»՝ պահանջելով յուրաքանչյուրից իրգլխարկի չափ ոսկի, որով նա պետք է ձեռք բերի մի կախարդական գավազան, միանմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ: Նա գիտնականներին ասել էր, որ դերվիշիհանելուկը լուծելու համար այդ երեք առարկաներն են պետք, իսկ գիտնականներըպատասխանել էին, որ այդ իրերը չեն կարող ձեռք բերել, բայց ծախքը իրենք կվճարեն,ուստի ջուլհակն էլ պահանջել էր ոսկի: Այսպես ջուլհակը վերցնում է իր հոնի գավազանը,մի գլուխ հոտած սխտոր, ոտքի մեկը կոտրած հավ, և գնում է սարսափ տարածող դերվիշիմոտ: Նա ոչինչ չի ասում, միայն իր գավազանով հատում է դերվիշի շրջանը, այնպես, որայն երկու մասի բաժանվի ու լուռ նստում է նրա դիմացը: Դերվիշը երկար մտածելուց հետոմի սոխ է հանում և դնում նրա առջև: Ջուլհակը արագ հանում է հոտած սխտորն ու դնումդերվիշի առջև: Սա հանում է մի բուռ կորեկ ու շաղ տալիս շրջանի մեջ, իսկ ջուլհակը փեշիտակից հանում է իր հավը, որն իսկույն կտկտալով ուտում է ամբողջ կորեկը: Դերվիշն էլմինչև վերջը չի սպասում, իսկույն վեր է կենում ու մռմռալով հեռանում: Թագավորըմոտենում է ջուլհակին ու խնդրում բացատրել հանելուկի նշանակությունը: Ջուլհակըբացատրում է, որ դերվիշը մի խելագար մարդ է, որն իր շրջանով երևակայել էր, թե կարող էտիրել ամբողջ աշխարհին: Քանի որ ինքը չցանկացավ հասկացնել նրան, որ դախելագարություն է, կիսեց շրջանը՝ ակնարկելով, որ կեսն էլ իրենն է: Դերվիշը բարկացավ ևիր սոխով պատերազմ հայտարարեց, իսկ ինքն իր սխտորով հասկացրեց, որ փախչողը չէ:Նա կորեկով սպառնաց, որ իր զորքերն անհամար են, իսկ ինքն էլ հավով ցույց տվեց, որկջարդի նրա անհամար զորքը: Քաղաքացիները շատ ուրախ են, որ վերջապես ազատվեցինդերվիշի տալիք երևակայական սովից ու մահից: Թագավորի այն հարցին, թե արդյոքփետրեց իր սագերին, ջուլհակը պատասխանում է, որ փետրեց և նրա առջև դնում է միպարկ ոսկի: Թագավորը այդ ոսկին տալիս է ջուլհակին, դեռ մի պարկ էլ ավելացնում իրգանձարանից, որպեսզի հնարագետ ջուլհակը գործարան բաց անի և զարգացնի իրարհեստը: Այսուհետև իր պալատի դռները միշտ բաց են նրա համար, և թողիրհովանավորությունը տարածվի նրա իմաստուն ժառանգների և ազգի վրա:

Имя существительное. К кому? К чему? /27 марта — 1 апреля/

Дети Деда Мороза

 

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.

Позвал Дед Мороз своих детей и говорит:

— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?

Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

 

Начал рассказ Ветер:

— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.

Лёд сказал:

— Я на реках мосты построил.

Иней говорит:

— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!

Снежинка сказала:

— Мне стало землю жалко. Я покрыла её белым

снегом.

— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

 

Найди и прочитай о том, какую работу сделали Деда Мороза.

Ветер гнал холода.

Лёд на реках мосты построил.

Иней лес украсил.

Снежинка землю  покрыла  белым снегом.

Почему отец похвалил Снежинку?

Снежинка сказала:

— Мне стало землю жалко. Я покрыла её белым  снегом.

Запомни конструкцию с вопросами к кому? к чему?

Подошёл к кому? к брату (он)

к подруге (она)

к чему? к дому (он)

к школе (она)

к зеркалу (оно)

 

Отгадай загадку. На какие вопросы отвечают выделенные в предложении слова?

Не удержались в небе

Серебряные нити

И, выскочив на волю,

Пришили тучку к полю.

Молния✔️

Прочитай текст. Выпиши выделенные слова и поставь к ним вопросы.

Я люблю ходить в гости к соседу Алёше. Алёша любит различные поделки. Вот на полочке стоит светильник, около светильника — фигурки лесовичка, совёнка. Все эти чудные вещи он сделал из

дерева, шишек, сухих листьев. Ещё Алёша выточил ложки и подарил их всем своим друзьям.

Соседу — к кому?

На палочке — к чему?

Около светильника — около чего?

Подарил — что сделал?

Друзьям —  кому?

Домашнее задание:

 

Рабочая тетрадь.

 

стр. 21 упр. 65 — 70

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

 

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

 

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

 

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

 

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

 

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

 

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

 

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը զբաղվում է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծման։ Այն բաժանվում է բուսաբուծության և անասնապահության։

2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք  ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է բույսերի աճեցմամբ։ Մարդն աճեցնում է տարբեր բույսեր, որոնք առաջնակարգ են մարդկության համար։

3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ։

4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Հաց, ձու, միս, ձուկ, մեղր, կաթ, մրգեր, բանջարեղեններ և այլն։

5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Նրանք միմյանց հետ նրանով են կապված, որ շատ ընտանի կենդանիներ բույսեր են ուտում։

6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Մարդիկ արտադրամասերում կենդանիների համար համակցված կերեր են պատրաստում։

Գարնանամուտ

1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

1+2=3 ( մաս)

33:3=11(սպիտակ )

2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։

1+4=5( մաս)

25:5=5 ( սպիտակ )

5•4=20 ( դեղին )

3. Աննան ու իր փոքրիկ քույրիկը որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աննան, եթե նա քույրկից 5 անգամ շատ գումար ուներ։

1+5=6

3000:6=500

3000-500=2500

4. Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։

2400-400=2000

2000:2=1000

1000+400=1400

5. Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

10+8+1=19

6. Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

11+6+1=18

7. Զամբյուղում կար 10 կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

12+10=22

22+1=23

8. Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։

1800:9×2=400

9. Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

15+5:2=10

10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

10+30=40

40:2=20

11. Սիրելի սովորողներ, կազմեք գարնան ու գարնանային տոներին նվիրված խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։

 

28 մարտի-01 ապրիլի առաջադրանքների մեդիափաթեթ

28 մարտի

 

երկուշաբթի

 

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի մանկական պատմվածքներին։

https://lib.mskh.am/images/books/Aghajan_mank-patmvacqner.pdf

Քո ընտրությամբ առանձնացրու մեկ կամ երկու պատմվածք, ընթերցիր և ուսումնական նյութ ( աուդիոպատում, ինտերակտիվ խաղ- առաջադրանք) պատրաստի’ր:

Ընկերասեր եղջերուները

Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ:

 

Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով.

 

— Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:

 

— Շատ և շատ շնորհակալ եմ, — պատասխանեց մեկէլը, — ինչու չշահենք մեկ — երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:

 

Ղազարոս ԱՂԱՅԱՆ

Listen to Ղազարոս Աղայան ”  Ընկերասեր եղջերուները ” by Sose Jhamharyan on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/xmDzx

 

29 մարտի

 

երեքշաբթի

 

Ամբողջացնել դասարանում սկսած աշխատանքը։ Առաջադրանքները ամփոփել և հրապարակել բլոգներում։

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

 

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

 

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

 

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

 

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

 

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

 

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

 

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

 

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

 

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

 

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

 

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

 

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

 

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

 

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

 

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

 

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

 

Հանելուկի պես մի բան հնարեց.

 

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

 

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

 

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

 

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

 

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

 

Եվ բավական է, որքան ապրել եմ.

 

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

 

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

 

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

 

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

 

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

 

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

 

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

 

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

 

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

 

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

 

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

 

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

 

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

 

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

 

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

 

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

 

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

 

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

 

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

 

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

 

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

 

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

 

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

 

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

 

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

 

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

 

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

 

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

 

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

 

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

 

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

 

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

 

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

 

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

 

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

 

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

 

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

 

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

 

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

 

Եթե մասներում միություն չկա.

 

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

 

Նրանք անկասկած ուժով կլինին

 

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

 

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

 

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

 

Թե նրանք խմբով ինչեր են անում.

 

Նրանց պես եթե մարդիկ միանան,

 

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

 

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

 

Միացած ուժով կարող են շինել:

 

Ես քո տերության ցրված ուժերը,

 

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

 

Ամուր կապերով կապած կպահեմ,

 

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

 

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

 

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

 

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

 

Ավելի կապերը քանդում, արձակում.

 

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

 

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

 

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

 

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

 

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

 

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

 

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

 

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

 

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

 

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

 

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

 

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

 

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

 

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

 

Իմաստուն որդին հասավ մուրազին,

 

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

 

Առաջադրանքներ

 

1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Անգութ — դաժան  , անխիղճ

Ցավագար — վշտերից  տառապող

Ծեղ — փայտի փոքրիկ ծլեպ , չոփ

Սերտ — ամուր , մոտ , Կիպ

Զատ — առանձին

Զատվել — անջատվել,  առանձնանալ

Ջոկ — ջոկ —  առանձին

Մուրազ  — իղձ , փափագ, երազանք

 

2. Արձակ պատմի՛ր զրույցը։

3. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Առակն ուսուցանում է , որ ամեն ինչ  չէ , որ պետք է ուժով անել ։ Պետք է լավ մտածել և նոր գործել ։ Նաև  միասնականություն է պետք նպատակներին հասնելու  համար ։

4. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

 

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

 

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

 

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

 

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

 

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

5. Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

Մի ծաղկով  գարուն չի գա ։

Մի ձեռքը  ծափ չի տա ։

Գեղ կանգնի գերան կկոտրի։

 

6. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Խելացի ու միասնական լինելով կհասնես ավելիին։

30 մարտի

 

չորեքշաբթի

 

Կատարի՛ր տեքստային առաջադրանքը

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) տանում էր թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել ) թողեց այնտեղ մենակ:

 

Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել) հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու:Ես վախեցա,  որ նա դրանք իրեն է պահելու։ Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը , և դահլիճում քրքիջը սաստկացավ։ Համոզվելով , ո նա փողը հանձնեց մորս , ե նոր միայն   վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

 

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) արտասվում  ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

Տնօրեն , երգել , վերադարձա , առաջին

2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 

ա/ ստիպված

բ/բարձրաձայն

գ/ թախանձագին ✔️

դ/ սառնասրտորեն

 

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ   — միայնակ

 

բ/ սաստիկ   — ուժգին

 

գ/ նոր    — թազա

 

դ/ փոքր     —  պստիկ

 

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

 

ա/ բնակարան — պարզ ✔️

բ/ դռնապան — բարդ

գ/ ունակություն — ածանցավոր

դ/ մայրիկ — ածանցավոր

 

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

 

 

ա/ լապտերների

 

բ/ ծափահարությունների

 

գ / աչքերում

 

դ/ դերասանուհին ✔️

 

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

 

ա/ քրքիջ-ածական ✔️

բ/երգ-գոյական

գ/ելույթ-գոյական

դ/տեսարան-գոյական

 

7. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

Տանում էր , թողեց , հայտարարեցի, արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:

ենթակա — մայրիկս

 

ստորոգյալ — տանում էր

 

9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:

 

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի, — ասաց նա, — բայց նայում եմ ձեզ  և արտասվում ահա։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու։

 

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:

 

Նա պարտական էր իր մայրիկին։

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:

 

Երբ մոր ձայնը խզվեց և  հանդիսականները սկսեցին աղմկել։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

 

ա/ձայնը խզվեց

բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն

գ/ փողերը հավաքելու նպատակով ✔️

դ/մոռացավ երգի բառերը

 

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

 

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 

բ/ անվերջ ծիծաղում էր

 

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել ✔️

 

դ/ ձանձրույթից հորանջում էր

 

15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ։

Նա հավատում էր , որ օժտված է դերասանական մեծ տաղանդով։

31 մարտի

 

հինգշաբթի

 

Կարդա՛ <Անահիտ> հեքիաթի առաջին և երկրորդ հատվածները։ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Անահիտ

Բնավ — միշտ

Միամոր — մինուճար, մոր միակ զավակը հանդիսացող,

Կռթնել — արմունկով հենվել մի բանի

Սերտել — լավ սովորել

Ակնապիշ — աչքերը հառած  , սևեռած

Մտմտուք- մտածմունք, հոգս

Փարչ —  կավե կամ պղնձե գավաթ

Ժողովել — հավաքելել

Գեղջկուհի — գյուղացի կին , աղջիկ

Վարդապետ — եկեղեցական քահանա

Հոժարել — համաձայնել

Անիրավության — անարդարություն

Դադրած — հոգնած

Լրացուցիչ առաջադրանք

 

Հատվածների շուրջ առաջադրանքներ կազմի՛ր։

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

 

Ավ. Իսահակյան

Մեկ օր Քարե դարում

Սովորականի պես  դպրոցից վերադարձա  տուն , դասերս պատրաստեցի , գնացի պարի պարապմունքի և վերադարձա տուն ։ Երեկոյան լոգանք ընդունեցի և պառկեցի քնելու ։

Առավոտյան արթնացա արդեն Քարե դարում ։ Նայեմ ու ինչ տեսնեմ ,  շուրջս ամենուր քարեր են , ես պառկած եմ քարանձավում, որտեղ ոչ մի կենցաղային իր չկա։ Հագիս ծղոտից կիսաշրջազգեստ է, իսկ շապիկի փոխարեն տերևներից պատրաստված ինչ որ անհասկանալի բան։

Քարանձավից ոտքս տուրս դնեմ  ու ինչ   տեսնեմ , մեր դասարանի երեխաները , ընկեր Սոնայի հետ միասին ինչ որ բան էին խոսում ։  Մոտեցա ,տեսնեմ երեխաները  նույնպես  հագնված էին , ավելի ճիշտ ծածկված էին  տերեներից և ծղոտներից պատրաստված հագուստով ։ Ընկեր Սոնան մեզ ասաց , որ մեկ օրով հայտնվել ենք Քարե դարում ։

Նա ոտաբոբիկ էր , պատռված հագուստով  և ծակ ծղոտե գլխարկով ։ Նա մեզ ասաց`  եկեք    գործիքներ պատրաստենք , որս անենք,  խարույկ վառենք , որպեսզի այդ մեկ օրը  գոյատևենք։

Նա իր հետ տարավ  տղաներից ‘  Գոռին , Դանիելին ,  Բարսեղյան Աշոտին և Տիգրանին որպեսզի աշխատանքային գործիքներ պատրաստեն։ Րաֆֆիին, Նարեկին և Աշոտին էլ հանձնարարեց, որպեսզի խարույկ ստանան։

Տղաներից մի քանիսին էլ հանձնարարեց, տարածքը ուսումնասիրել, տեսնել որսի համար ինչ կա տարածքում։

Ստեփանը անմիջապես նկատեց վարազին , բայց քանի որ որսի համար գործիքներ չուներ , սկսեց վազել խոզի ետեւից։ Տղաները տեսնելով վազող Ստեփանին իրենք էլ սկսեցին վազել։

Վահագնը առաջ ընկնելով հասավ խոզին, նստեց նրա վրա և խոզն էլ չկարողացավ շարժվել։ Մի կերպ բռնելով խոզի ոտքերն ու ձեռքերը քարշ տվեցին քարանձավի մոտ։

Այդ ընթացքում աղջիկներով մաքրել էինք քարանձավի տարածքը, տղաներն էլ խարույկը վառել էին։ Մնում էր խոզին մի լավ կապկպեինք ու դնեինք կրակին։ Բայց , քանի որ , մեզ Մեծի օգնությունն էր պետք , սպասեցինք մինչեւ մեր ավագ ընկերոջ վերադարձը։

Շատ էր անցել թե քիչ, չգիտեմ ընկեր Սոնան և տղաները վերադարձան իրենց  ձեռքով պատրաստած գործիքներով։

Տեսնելով խոզին նա  շատ զարմացավ , թե ինչպես  են առանց գործիքների իր երեխաները  որս արել։ Ինչևիցէ նա շատ ուրախացավ և սկսեցինք խոզին մաքրել , հետո նրան ամրացրեցինք փայտի վրա և դրեցինք կրակին։

Բոլորս շատ սոված էինք ու հոգնած։

Մինչեւ խոզը կեփվեր , մենք մի քիչ վազվզեցինք , խաղացինք։

Մեր կերակուրն արդեն պատրաստ էր։

Խոզին իջեցրեցինք կրակից, դրեցինք սառչի, հետո ընկեր Սոնան մասնատեց խոզին և բոլորիս բաժին հանեց։ Բոլորս կուշտ կերանք և ուրախացանք , որ հայտնվելով Քարե դարում մեկս մյուսին օգնելով ապրեցինք մեր մեկ օրը։

Արդեն մութն ընկնում էր, ընկեր Սոնան ասաց քարանձավի տարածքից հեռու չգնանք, որպեսզի չմոլորվենք։

Երբ արդեն շատ ուշ էր մենք պառկեցինք քնելու ` այդ օրվա վառ տպավորությունների տակ։