Համերգ ” Առնո Բաբաջանյան ” համերգասրահում

Մայիսի 15-ին մենք ” Նուռ ” Գեղագիտական  պարի  մեր խմբով հրավիրված էինք ” ARTandSHOW ” ընկերության տարելիցին նվիրված միջոցառմանը։ Մենք ներկայացանք երկու պարով և արժանացանք պատվոգրերի և մեդալների , բարձր կատարողական և ստեղծագործական արվեստ ցուցաբերելու համար։

Ես շատ եմ սիրում պարը և շնորհակալ եմ իմ պարուսույցներին։ ❤️❤️❤️

Ահա , խնդրեմ դիտեք նկարները։

                     

                     

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

 

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

 

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

 

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

 

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

 

Բուսահող

 

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

 

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

 

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

 

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

Вопросительные местоимения /16 -20 мая/

Урок 1

 

Из учебника стр. 39 — 40

 

Кладовая лесных жителей

Наступили осенние холода. Барсук забирается в свою берлогу. Он так же, как медведь и ёж, засыпает до весны. Для берлоги ему надо выбрать глубокую нору в лесу. Ему нравится мягкая постель. Он собирает листья ночью. К утру у его норы целый ворох листьев.

А вот прыгает по снегу белочка. И вдруг начинает копать норку. Пробилась сквозь снег, достала себе два ореха и съела. Что за чудо! Как она могла узнать, что под снегом лежат орехи? Она их ещё осенью спрятала!

 

1. Какие лесные жители засыпают до весны?

Слова чей, чья, чьё, чьи — это вопросительные местоимения. При ответе могут использоваться притяжательные местоимения.

Чей это карандаш? — мой, твой, его, её

Чья это ручка? — моя, твоя, его, её

Чьё это перо? — моё, твоё, его, её

Чьи это тетради? — мои, твои, их, наши

2. Расскажи, как готовятся к зиме разные лесные жители. Употреби в своём рассказе местоимения.

Зимой объем пищи значительно уменьшается, именно поэтому большинство зверей начинают готовиться к холодам еще с осени, а некоторые начинают заниматься заготовкой продуктов с лета. Самыми первыми собирают припасы грызуны:

 

мышки,

бурундуки,

бабаки.

Уже летом они ищут по всему лесу семечки, орешки, откладывая их в норки. Это дает им возможность всю зиму сидеть в своем домике и не выходить наружу. Во время холодов грызуны почти все время спят, прерывая сон только лишь для того, чтобы подкрепиться.

На зиму ежикам нужно накапливать жир.  В спячке еж проводит около 6 месяцев. Он не просыпается всю зиму. Таким образом экономя запасы жирка, которого ему должно хватить до весны.

Медведи не делают запасов пищи, но осенью они очень активно питаются орехами, рыбой, чтобы накопить как можно больше жиру на время зимовки. На самом деле хищник не спит, а дремлет, и в случае необходимости он может выйти из берлоги. Именно зимой у медведицы появляются маленькие медвежата.

 

3. Поставь местоимения в нужную форму.

У меня жила черепаха. Звали её Пашкой. Пашка была очень любопытной и выносливой. Однажды с ней  (она) произошло одно неприятное приключение. Мы выпустили её  (она) на балкон. Все занялись своими делами, а о Пашке забыли. Через некоторое время я посмотрел на улицу и увидел, что Пашка ползёт по газону. Я к ней  (она) подбежал. Она ползла по траве, панцирь её треснул. Скоро панцирь сросся. Мы очень любим Пашку!

 

Домашнее задание:

 

Прочитай текст. Подчеркни все местоимения.

Мы с Мишкой так заигрались в хоккей, что совсем забыли про школу, и когда спросили, который час, то узнали, что уже ровно два. Мы же в школу свою опоздали! Я подхватил свой портфель, и мы полетели, как молнии. Но очень скоро устали и пошли шагом. Надо было придумать уважительную причину. Сначала мы хотели сказать, что у нас заболели зубы и мы ходили их вырывать. Но Мишка сказал, что так не бывает, чтобы у обоих сразу заболели.

 

Текст «Кладовая лесных жителей» читать, рассказывать

Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

 

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (մանալ, որ այն անում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

 

Առաջադրանքներ

 

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։

Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը:

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

 

բովել ջեռոցում

 

ծածկել տերևներով

 

հեռացնել սպիտակ շերտը

 

չորացնել արևի տակ

 

ՈՒշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։

 

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։

 

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

 

կաթ և շաքար

 

ձու և միրգ

 

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։

Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։

Որովհետև իրական շոկոլադը շատ ավելի թանկ է։

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։

Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։

Որովհետեւ իսկական շոկոլադը թանկ է։

Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

 

իմանալ-իմացաք

 

հանել-հանում են

 

նմանվել-նմանվում է

 

պատրաստել-պատրաստվել է

 

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։

Շոկոլադ սիրում են բոլորը։

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Օգտակար —  անօգտակար

Քաղցր — դառը

Գեղեցիկ —  տգեղ

Կոշտ —  փափուկ

Դառնահամ —  քաղցրահամ

Հաճելի —  զզվելի

Համեղ — անհամ

Գնել —  վաճառել

Տեքստից դո՛ւրս գրիր հինգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։

Պատրաստել շոկոլադ

Ծածկել տերևներով

Չորացնել արևի

Ուղարկել գործարան

Բովել ջեռոցում