Համերգ ” Առնո Բաբաջանյան ” համերգասրահում

Մայիսի 15-ին մենք ” Նուռ ” Գեղագիտական  պարի  մեր խմբով հրավիրված էինք ” ARTandSHOW ” ընկերության տարելիցին նվիրված միջոցառմանը։ Մենք ներկայացանք երկու պարով և արժանացանք պատվոգրերի և մեդալների , բարձր կատարողական և ստեղծագործական արվեստ ցուցաբերելու համար։

Ես շատ եմ սիրում պարը և շնորհակալ եմ իմ պարուսույցներին։ ❤️❤️❤️

Ահա , խնդրեմ դիտեք նկարները։

                     

                     

Շարքին չյարմարող բառը

Շարքին չյարմարող բառը

Ներբան — գոյական, ոտքի, կոշիկի ներքեւ մասը

Զիստ — գոյական, սրունքի հաստ Ման ( ծնկից վերև )

Կոնք — ողնաշարը և իրանը սահմանավորող Երկու մեծ և երկու փոքր ոսկորներ

Սրունք — մարմնի ստորին անդամ

Բազուկ — թև

Դաստակ  — ձեռքը բազուկին կապող մաս

Արեւելահայերէնէ արեւմտահայերէն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից:  Փոքրիկ տղա մը դուրս ելավ դպրոցէն ։

 

Ես աշխատում եմ գործարանում: Ես  կաշխատիմ գործարանին մեջ ։

 

Մի թռչուն թռավ արտից:  Թռչուն մը թռաւ  արտէն ։

 

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: Մարդ մը  քարէն  մեծ , գեղեցիկ տուն շինաւ ։

 

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից:  Մեծ արջ մը  կուտեր անտառի հատապտուղներէն։

 

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: Հացեն կտոր մը պոկեց և տուաւ շանը։

 

Սովից քունը չէր տանում: Սովէն չէր կրնար քնանալ։

 

Մի օր երեխաները դպրոց էին գնում: Օր մը երեխաներեն դպրոց կերթաին։

 

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։ Երբ տղաներուն մարը խանութեն մեջ էր կը տեսնէ անկրկնելի գունագեղ նկար։

 

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն: Օր մը նկարիչը աքաղաղ կը նկարէ, բայց կը մոռնա գունաւորել զայն։

 

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել: Վարդագույն քաղաքին մեջ, ահ ու սարսափ տարածւուած էր։

 

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Ժամանակին մը մարդ ու կնիկ մը կար։

 

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Անտառե ծառերեն ո’չ մեկը անոր հետ ընկերություն չէին ընէր։

 

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր:  Ան իր ոտքին տակ սեղմուած էր դեղնափայլ մը մետաղ ու կկանչէր։

 

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը

տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։

Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ

զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։

Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի

վեր կը բարձրանայ։

—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։

—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։

—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց

հանելով*։

 

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան

Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

 

Առաջադրանքներ

 

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

 

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

 

Կարդա՛ առակը և ձայնագրի՛ր։