28.02-03.03

Lesson 1

 

But many of the most frequent verbs are irregular:

 

Learn by heart! 

Base form Past tense Past participle

be was/were been

begin began begun

break broke broken

bring brought brought

buy bought bought

build built built

choose chose chosen

come came come

cost cost cost

cut cut cut

do did done

draw drew drawn

drive drove driven

eat ate eaten

feel felt felt

find found found

get got got

give gave given

go went gone

have had had

hear heard heard

hold held held

keep kept kept

know knew known

leave left left

lead led led

let let let

lie lay lain

lose lost lost

make made made

mean meant meant

meet met met

pay paid paid

put put put

run ran run

say said said

see saw seen

sell sold sold

send sent sent

set set set

sit sat sat

speak spoke spoken

spend spent spent

stand stood stood

take took taken

teach taught taught

tell told told

think thought thought

understand understood understood

wear wore worn

win won won

write wrote written

Do the task: Irregular verbs 

https://learnenglish.britishcouncil.org/grammar/english-grammar-reference/irregular-verbs#

Do the tests: Past Simple 1, Past Simple 2, Past Simple Questions 1, Past Simple Questions 2, Past Simple Negatives 1, Past Simple Negatives 2

 

https://learnenglish.britishcouncil.org/grammar/english-grammar-reference/past-simple

Lesson 2

 

Learn the song by heart! Play the game and do the activity! 

https://learnenglishkids.britishcouncil.org/grammar-and-vocabulary/grammar-chants/remember-last-summer

Complete the unfinished tests from Lesson 1!

 

Remember last summer?

Remember last summer when we went to France?

 

I walked in the hills, you just wanted to dance.

 

The year before that we both flew to Brazil

 

And I visited shops but you said you were ill.

 

We travelled through Italy three years ago

 

I liked the museums but you didn’t go.

 

We stayed in a lovely hotel close to Rome

 

But you didn’t like it and so we went home.

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը` Կապան

Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12

Տարածաշրջանները` Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան

Քաղաքային համայնքների թիվը` 7 համայնք

Գյուղական համայնքների թիվը` 106 համայնք

Գյուղական բնակավայրերի թիվը` 128 բնակավայր

Ընդհանուր տարածքը` 4,506 կմ²

Բնակչությունը խիտ չէ

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

 

Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:

Բնական պայմանները և հարստությունները

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) :

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:

Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Բնակչությունը

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ժամանակ: Աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

Քաղաքները

Սյունիքի մարզում համեմա­տաբար շատ են քաղաքները` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Գորիսը քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):

Սյունիքի մարզկենտրոնը` Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:

Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ):

Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա:

Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև մղված ծանր պատերազմի ընթացքում Սյունիքի մարզը ևս հողային որոշակի կորուստներ ունեցավ:

* * *

Սյունիքի մարզում` Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

 

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մթնոլորտի կազմը — Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

 

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

 

Մթնոլորտի կառուցվածքը: Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

 

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

 

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:

 

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

 

Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:

 

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։

 

Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

 

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

 

Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

 

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

 

Մերձբևռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթր լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:

2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։ Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: 

3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:

5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։

6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

27-03 մարտի․ աշխատանքային փաթեթ

Երկուշաբթի

 

Կարդա՛ և վերլուծի՛ր Թումանյանի քառյակը։

 

Հին աշխարհքը ամեն օր

Հազար մարդ է մտնում նոր,

Հազար տարվան փորձն ու գործ

Ըսկսում է ամեն օր։

 

Իմ կարծիքով քառյակը նշանակում է , որ ամեն նոր բացվող օրվա հետ աշխարհում ծնվում են նոր մարդիկ և նույնիսկ հազար տարվա չարված գործերն են կատարում։ 

 

Կարդա՛ <Հին օրհնություն> բանաստեղծությունը։ Բացատրի՛ր բանաստեղծության արտահայտած գաղափարը։ 

                                                                 Հին օրհնություն

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,

Իրենց հասակի կարգով, ծալպատակ,

Միասին բազմած,

Մի շըրջան կազմած,

 

Քեֆ էին անում

Եվ ուրախանում

Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝

Գյուղի տերերը։

 

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

 

Երեք դասընկեր,

Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,

Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,

Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―

Տաղ էինք ասում։

 

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,

Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,

Նըրա հետ վերցրին լիք բաժակները

Բոլոր մեծերը

Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

 

Բայց մեզ պես չապրեք…»

 

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,

Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.

Ու ես հիշեցի մեր օրը լալիս,

Թե մեզ օրհնելիս

 

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

 

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,

Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։

Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

 

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝

Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Այս բանաստեղծության իմաստն այն է , որ մենք չապրենք   մեր պապերի, մեր հայ ժողովրդի տառապանքն ու մենք էլ  չանցնենք նրանց պես  դժվար ճանապարհով։ 

 

28 փետրվարի

 

Երեքշաբթի

 

Կարդա՛ Վ․ Տերյանի <Գարնանամուտ> և <Հայտնություն> բանաստեղծությունները։

                                                               Գարնանամուտ 

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Եվ հեղեղները խոսուն-սառնորակ

Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

 

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,

Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,

Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

 

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,

Դուրս ելա տխուր մենության բանտից.

Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,

Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

 

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,

Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

                                                    Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

 

Գարնան երգով դու եկար.

 

Փայլով, փառքով ու շուքով,

 

Խնդությունով խելագար….

 

Սիրտըս անուշ խոցեցիր

 

Արևավառ քո սրով,

 

Սև օրերըս այրեցիր

 

Գեղեցկությամբ ու սիրով։

 

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

 

Սիրտըս թույլ էր ու տկար,—

 

Գարնան անուշ աղմուկով,

 

Գարնան երգով դու եկար…

Ի՞նչ ընդհանրություն տեսար այս երկու բանաստեղծությունների մեջ։ Շարադրի՛ր մտքերդ մի քանի նախադասությամբ։ 

 

 Իմ կարծիքով այս երկու բանաստեղծությունների ընդհանրությունն այն է, որ երկուսում էլ գովերգվում է գարունը և գարնան գալով մարդիկ շատ են ուրախանում։ 

 

Լրացուցիչ ստեղծագործական աշխատանք

 

Նշված բանաստեղծությունների տողերից ընտրի՛ր որևէ խորագիր (վերնագիր) և շարադրի՛ր մտքերդ։

 

Լրացուցիչ բանավոր աշխատանք

 

Անգիր սովորի՛ր բանաստեղծություններից մեկը, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ։

 

https://youtube.com/shorts/RD98opQJ0KQ?feature=share

 

01 մարտի

 

Չորեքշաբթի

 

Նշված հեղինակների ցանկից օգտվելով՝ (Համո Սահյան, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ ), գարնանը վերաբերող բանաստեղծություններ հրապարակիր՝ ստեղծելով քո գարնանային ընթերցարանը։

 

Հ. Սահյան

Գարուն է գալիս

 

Ձմեռը հալվել դարձել է առու,

Դարձել է առու, դարձել է վտակ,

Արաքսի հունով նա գնում է հեռու,

Գնում է, լցվում է ծովը անհատակ:

Հոգնած թևերը քսելով ամպին,

Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,

Արագիլն իջել Արաքսի ափին՝

Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,

Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,

Իրար են փարվում հովերն արթնացած,

Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,

Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:

Հողն է մայրության հրճվանքից դողում,

Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,

Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,

Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,

Դռները բացեք, գարուն է գալիս:

 

Վ.Տերյան

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

 

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

 

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

 

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.

—Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

 

Հ. Թումանյան

Մարտը

 

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,

Մարդու հանգիստ չի տալիս:

Էսօր ուրախ օր կանի,

Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,

Կեսօրը մութ ու ամպոտ:

Մին հագնում է սպիտակ,

Մին կանաչին է տալիս.

Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

 

ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,

Էն ճյուղաշատ ծառի տակին,

Երբ գընացինք դիմավորենք

Նոր գարունքին ու նոր կյանքին։

 

Էն լավ օրից տարիք անցած,

Ես էն ճամփով անցնում էի,

Ու ականջիս դիպավ հանկարծ

Մեր աղմուկը ուրախալի…

 

Պարզ ու որոշ ես լըսեցի

 

Մեր կենդանի ձայներն, ընկեր,

Շըրըխկոցը բաժակների,

Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր…

 

Ու սրտաթունդ վեր նայեցի…

Բայց կարոտած աչքիս առաջ—

 

Հանդում դալար ու ամայի

Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։

 

Լուռ ու դատարկ մարգի վրա,

Մենակ կանգնած շրշում էր նա…

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր…

 

Բայց ո՞վ գիտի՝ ուր ես հիմա…

 

Ե. Չարենց

Էլի գարուն կգա 

 

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

 

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

 

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

 

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –

Գերեզմանիս մարմար քարին կմնա

 

Գարուն

 

1

 

Ահա կրկին մեզ մոտ գարուն,

Երևանում ահա կրկին

Գարունն անմար բույր է վառում

Եվ բորբոքում աշխույժ գրգիռ։

Յոթը գարուն ահա արդեն

Հեռու սրից, ահից, մահից՝

Բացվում են բորբ, վառման վարդեր

Արևի տակ խորհրդային։

Յոթը գարուն ահա արդեն

Ծլում են վառ, պայծառ թուփեր,

Ելնում են բորբ, ժպտուն այնպես —

Գարնանային ծա՛ղիկ ու բերք․․․

Շնչում է խոր ու լիաթոք

Շուրջս ահա հրե մի շունչ.

Գարունն է այս ծաղկում արդյոք,

Թե երկիրն է անդուլ աճում..

 

2

 

Գարուն, գարուն Երևանում,

Երևանում ահա նորից

Շնչում է խոր, թնդում անհուն

Մի խնդություն ոսկևորիկ․..

Ահա կանգնած իրար կողքի

Աբովյանի երկայնքն ի վեր՝

Լույս են խմում գարնան շողքից

Ու կանաչում ծառերը մերկ։

Հիշում ես, սի՛րտ, գարուն մի այլ,

Երբ տնկեցին ծառերն այս նոր,

Երբ մեր բոբիկ մանկանց նման

Նրանք դեռ մերկ, նրանք տկլոր.—

Երբ մեր լուսե մանկանց նման

Այնպես վտիտ, այնպես բարակ —

Դեռ շուրջը սով, դեռ շուրջը մահ —

Շարք կանգնեցին այստեղ նրանք…

Մեր մանկանց պես տկլոր, վտիտ

Ծառերն այս երբ կեցան հերթի՝

Շատե՞րն արդյոք հավատացին

Նրանց պայծառ առավոտին.—

Տե՛ս՝ ինչպե՜ս են փթթել հիմա

Հասակ առել ու կանաչել —

Տե՛ս, ինչպե՞ս են նրանք աճել

Մեր լուսեղեն մանկանց նման…

 

3

 

Ահա կրկին մեզ մոտ գարուն.

Երևանում ահա կրկին

Գարունն անմար բույր է վառում

Եվ բորբոքում աշխույժ գրգիռ։

Յոթը գարուն ահա արդեն

Հեռու սրից, ահից, մահից

Բացվում են վառ, աճում այսպես

Մանկիկները խորհրդային…

Յոթը գարուն արդեն ահա

Բոյ են քաշում ծառերն այս մեր.

Որբեր էին նրանք առաջ —

Հիմա կայտառ պիոներներ…

Տե՛ս, ինչպե՜ս են նրանք քայլում՝

Մայիսմեկյան ելած երթի,

Նրանց դեմքին — խինդը փայլուն,

Շրթունքներին — վառքը վարդի։

Տե՛ս, ինչքա՜ն է քայլքը հաստատ,

Ինչքան նրանց երթը աշխույժ.

Նրանք անդուլ, նրանք վստահ,

Նրանց սրտում կորով ու ուժ,,.

Շնչում է խոր ու լիաթոք

Նրանց երթից ելնող մի շունչ.

Գարու՞նն է այս ծաղկում արդյոք,

Թե՞ երկիրն է անդուլ աճում․․․

 

Վ.Դավթյան 

ԳԱՐՈՒՆ 

 

Գարո՛ւն, արբունքահաս աղջկա պես

Դու գալիս ես ահա ոտաբոբիկ,

Քամին պատառոտել քող ու զգեստ

Քո զիստերն է բացել ու կուրծքը պիրկ:

 

Գարու՛ն, մենության մեջ իր անձավի

Մի կախարդ է ապրում, հոգնած մի մոգ,

Քնքշության է այնպես նա ծարավի

Ու ծարավի այնպես շնչին քո տոթ:

 

Կար ժամանակ, գարուն, այդպես գալիս,

Իսկույն նրան էիր դու այցելում,

Նրա կրծքին ընկած անուշ լալիս

Ու ծիծաղում էիր, չա՛ր այցելու…

 

Այսօր ծաղիկներով քո ծիծաղի

Անցար, չնայեցիր անգամ վրան,

Ասիր՝ ճերմակել է, էլ ի՞նչ ծաղիկ,

Էլ ի՞նչ քնքշանք է պետք կյանքում նրան:

 

Գարո՛ւն, հիմար աղջիկ, դեռ մի գնա,

Տես, կանչում է նա քեզ, ձեռքով անում…

Եվ ի՛նչ անի, ասա, ի՞նչ անի նա,

Որ ճերմակել, սակայն չի ծերանում…

 

Հ. Շիրազ

 

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

 

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,

Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,

Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,

Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,

Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին

Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,

— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-

ու բացին

Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝

Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,

Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,

Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով

Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,

Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

 

Եղիշե Չարենց 

Դու իմ գարնան առավոտ

 

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.

Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,

Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,

Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր

Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:

Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ

Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

 

Եղիշե Չարենց 

Գարուն

 

Ահա կրկին մեզ մոտ գարուն,

Երևանում ահա կրկին

Գարունն անմար բույր է վառում

Եվ բորբոքում աշխույժ գրգիռ։

 

Յոթը գարուն ահա արդեն

Հեռու սրից, ահից, մահից՝

Բացվում են բորբ, վառման վարդեր

Արևի տակ խորհրդային։

Յոթը գարուն ահա արդեն

 

Ծլում են վառ, պայծառ թուփեր,

Ելնում են բորբ, ժպտուն այնպես —

Գարնանային ծա՛ղիկ ու բերք․․․

Շնչում է խոր ու լիաթոք

Շուրջս ահա հրե մի շունչ.

 

Գարունն է այս ծաղկում արդյոք,

Թե երկիրն է անդուլ աճում…

 

Եղիշե Չարենց 

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

 

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —

Գիտե՞ք, որ գարուն է արդեն:

Դյութում են շրթերը վարդե,

Սրտերը կրակ են ու բոց —

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց:

 

Եղիշե Չարենց 

Էլի գարուն կգա

 

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

 

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –

Գերեզմանիս մարմար քարին կմնա:

02 մարտի

 

Հինգշաբթի

 

Կատարի՛ր առաջադրանքները։  

 

Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ,,ո,,։

երեկ-, տն-րինել

բն-րրան, նոր-վի

վար-րդ, հ-տնկայս

կ-ղով, օրեց-ր

Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ,,յու,, երկհնչյունը։

գարնանաբ—ր, առ—ծ, ս—նաշար

հնչ—ն, հ—րանոց, դոփ—ն

բ—րավոր, ճողփ—ն, ձ—ն

Ո՞ր բառն է ,,լաջվարդ,, բառի հոմանիշը։

կանաչ

կարմիր

կապույտ

թուխ

ճերմակ

Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն։

գծուծ-ժլատ

հոծ-խիտ

վհատվել-տխրել

արի-քաջ

Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

ուժեղանալ-թուլանալ

շոգ-ցուրտ

անուշ-անհամ

զվարթ-պերճ

Ո՞ր բառերում ,,ու,, ձայնավորի սղում կա։

գլխարկ

ծաղկաբույլ

կատվազգի

մրգահյութ

ծաղկաման

ձկնիկ

ժողովրդական

Ո՞ր բառերում է հնչյունափոխվել ,,ի,,-ն։

նարնջագույն

ոսկեթել

գնորդ

պատվիրատու

ուղևոր

թթվահամ

Ո՞ր բառում միայն մեկ ձայնավորից բաղկացած վանկ չկա։

աղավնյակ

ուղեգիր

իսկապես

առարկա

Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

շրշել-խշշալ, սոսափել

ծագ-եզր, սահման

երգեհոն-երաժիշտների խումբ

արքունիք-արքայի պալատ

Ո՞ր շարքում ուղղագրական սխալով գրված բառ կա։

օլրմպիադա, նրբերշիկ

լայնէկրան, անընդմեջ

երբևե, մերթընդմերթ

 

Փետրվար ամսվա հաշվետվություն

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո

Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

https://sosejhamharyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Թումանյանական խնդիրներ

Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

” Կոտորակները կենցաղում ” նախագիծ

Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

Ինքնաստուգում

Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար ամսվա ֆլեշմոբին։

Այո

Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

Փորձում եմ երկուսն էլ կատարել 

Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Ընկերուհուս

Весенний дневник /27 февраля — 3 марта/

Урок 1

 

Вовка решил написать рассказ о весне. Но с чего начать? Об этом он не знал.

– Мама, когда весна придёт? – спросил Вовка.

– Скоро. А ты наблюдай. Выбери что-нибудь одно: деревья или птиц, или наш двор, – сказала мама.

– Мы вчера снежную бабу во дворе слепили. Я за ней буду наблюдать, –сказал Вова.

– Вот и хорошо, – сказала мама, – наблюдай за ней и записывай в дневник, что с ней происходит. Придёт весна, а ты первый об этом узнаешь. Вова начал записывать: „Шестое марта. Сколько раз смотрел в окно – ничего нового. А снежная баба как стояла, так и стоит”.

– Восьмое марта. У снежной бабы выпала из рук метла.

– Десятое марта. Когда пошёл погулять, то заметил, что у снежной бабы отвалился нос-морковка.

– Четырнадцатое марта. С утра солнышко выглянуло. Когда я вышел во двор, то заметил, что голова у снежной бабы стала меньше.

– Двадцать первое марта. Снег растаял. А от снежной бабы осталась только большая лужа. На этом дневник кончается. А почему, вы, наверное, сами догадались. Наступила весна.

 

1. Составь 5 вопросов к тексту

 

1.Что они лепили?

2.Когда они лепили?

3.Какое время года скоро придёт?

4.Куда Вова записовал?

5.Когда от снежной бабы осталась лужа?

 

2. Выполни упражнение. Выбери правильный вариант.

 

Это красивая улица а) море; б) улица; в) город

Это плохой фильм  а ) фильм; б) книга; в) вино

Это высокое здание  а) дом; б) девушка; в) здание

Это интересный человек  а) экскурсия; б) человек; в) кино

Это дорогой костюм а) машина; б) костюм; в) кафе

Это хороший  компьютер а) женщина; б) фото; в) компьютер

Это тёплое  пюре  а) вода; б) пюре; в) вечер

Это чёрная  кошка а) телефон; б) кошка; в) пианино

Это умная  собака   а) режиссёр; б) собака; в) кино

Это молодой  юрист  а) юрист; б) дерево; в) спортсменка

Это маленький  телевизор а) рыба; б) яблоко; в) телевизор

Это дешёвое  кафе  а) ресторан; б) книга; в) кафе

Это цветное  фото а) словарь; б) фото; в) картина

Это горячий   чай а) чай; б) какао; в) вода

Это холодная  вода а) море; б) вечер; в) вода

Это большая  площадь  а) площадь; б) парк; в) окно

Это старое пальто  а) аудитория; б) пальто; в) альбом

Это глупая   фраза  а) фраза; б) юмор; в) предложение

Это вишнёвый  торт  а) дерево; б) юбка; в) торт 

Это коричневый шкаф  а) шкаф; б) ваза; в) пальто

Это низкий  диван а) здание; б) диван; в) ёлка

Это жёлтое  такси а) сумка; б) такси; в) цвет

Это синее небо  а) тетрадь; б) зонт; в) небо

Это новый район  а) комедия; б) район; в) слово

Это громкая  музыка а) музыка ; б) диск ; в) место

Это тихий  сад  а) сад; б) станция; в) время

Найдите лишнее слово.

а) шуба а) носки

б) сарафан б) чулки

в) пальто в) рубашка

г) куртка г) колготки

 

Дополните диалог.

Анаит: Какая сегодня погода?

Мама: Сегодня очень холодно. Оденься потеплее.

Анаит: А что надеть?

Мама: Надень носки, куртку, джинсы и футболку.

Анаит: А куда мы пойдём? 

Мама: В парк.

📚” Իմ գրադարանը” 📚նախագիծ

Իմ գրադարանում կան շատ տարբեր գրքեր ։ Այնտեղ կան և’ հեքիաթներ և ‘ քառյակներ և’ պատմվածքներ  և այլն ։  Իմ առաջին գիրքը 📚 եղել է մ”Մակական Աստվածաշունչը”  , որն ինձ նվիրել է իմ մայրիկս և որն  անընդհատ կարդում եմ  ։ Հաջորդ  գիրքը 📚 , որի մասին ուզում եմ խոսել  դա   Հովհաննես  Թումանյանի " Հեքիաթներ " գիրքն 📚 է , որն  այնքան եմ  կարդացել, որ գրքի կազմն առանձնացել է գրքից 📚 ։ Այդ գիրքն 📚 իմ ամենասիրելի գրքերից 📚 է ։ Հաջորդը  Գրիմ Եղբայրների " Հեքիաթներ" գիրքն 📚 է , որը  նույնպես շատ եմ սիրում ։ Հաջորդը նույնպես իմ  ամենասիրելիներց է,  դա `  Ալան Ալեքսանդր Միլնի ”  Վինի  Փու   Արջուկն” գիրքն է, որն անընդհատ կարդում եմ։  Ես շատ եմ սիրում Փու Արջուկի արկածները ։  

Հերթական իմ ամենասիրելի գիրքը 📚 Անտուան Դը  Սենտ-էքզյուպերիի ” Փոքրիկ իշխանը” գիրքն է։ Այս վիպակը համալրվել է 20 — րդ դարի չորս լավագույն գրքերից մեկը ։ Դա մի չքնաղ  հեքիաթ է մարդկանց ու կյանքի  հանդեպ  անսահման սիրո ,  պատասխանատվության զգացումի , հավատարմության , բարության և բարեկամության մասին ։ 

📚Գրադարանիս գրքերը շատ  են և ես փորձեցի առանձնացնել իմ ամենասիրելիները ։

Գրքերիս թվում են ` Գեղեցիկ Մովսիսյանի ” Գիրքը  կիմանա”  պատմվածքներ մանուկների համար ” գիրքը , 📚 ” Հանրագիտարանները ” , 📚Սերո  Խանզադյանի ” Պըլը Պուղին  ” գիրքը , ” Աշխարհի հրաշալիքները ” գիրքը , 📚որտեղ պատմվում է աշխարհի նշանավոր շինությունների  մասին, որոնք ընդգրկվել  են հին աշխարհի յոթ հրաշալիքների և աշխարհի նոր յոթ հաշալիքների կազմում ։ 📚

Հաջորդը ` ”  Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների հեքիաթներ  ”  գիրքն  է ։ 📚

Գարրի Սևանի ”  Ես և վայրի կենդանիները ” գիրքը , 📚 որտեղ հեղինակը պատմում է 

շատ հետաքրքիր ու զվարճալի իրական դեպքեր, որոնցից հրաշքով փրկվել է ։ 

Գարրի Սևանի ” Որոտանի կիրճում” քառյակներ գիրքը,  📚 որտեղ հեղինակը արտահայտում է իր բացառիկ սերը Սյունյաց Աշխարհի նկատմամբ ։ Սիրում եմ նաև Վարդան Այգեկցու ” Առակներ գիրքը , որտեղից ինձ համար կարևոր դասեր եմ քաղում ։ 

 Օգտվում  եմ նաև ինտերնետային գրադարաններից։ 📚

 

Խորհրդավոր ծերունին

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

 

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

 

— Քո ծնված օրից։

 

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

 

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

 

— Վա՜հ, մի՞թե…

 

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

 

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

 

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

 

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

 

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

 

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

 

— Ինչ տեսակ մարդի՞կ…

 

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

 

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

 

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն [ 66 ]ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

 

— Ո՜վ բարի ծերունի։

 

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

 

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

 

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

 

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

 

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

 

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

 

— Ե՜կ, ե՜կ…

Թումանյանական խնդիրներ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90:9×5=50

50 սմ

 

2. «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած գառան մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը շան 1 գդակի մորթու երկարության 3/4 մասն է կազմում:

40։4• 3=30սմ

 

30• 2=60սմ

 

3. «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ կարասի մեջ եղած ոսկու 2/6 մասը պետք է տալ վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը ոսկու ո՞ր մասը կհասներ։

1-2/6 =6/6-2/6=4/6=2/3

 

4. «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե յուղն ու բրինձը միասին 100 կգ էին ու հայտնի է, որ բրինձը 3 անգամ շատ էր կշռում յուղից։

յուղ+բրինձ=100կգ

յուղ+3x յուղ=100կգ

4յուղ=100կգ

յուղ=100:4=25կգ

բրինձ=25×3=75կգ

25կգ բրինձ 75կգ յուղ

5. «Կիկոսի մահը» հեքիաթում հայրը աղջկան ուղարկում է աղբյուրից ջուր բերելու և տալիս է 5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։ Կկարողանա՞ այդ կուժերի օգնությամբ աղջիկը աղբյուրից բերել ճիշտ 2 լ ջուր։

Սկզբից լցնում ենք 5լ-ոց կուժը մինչև վերջ, այնուհետև 4լ-ը դատարկում ենք 4լ-ոց կուժի մեջ, 5լ-ոց կուժի մեջ մնում է մեկ լիտր ջուր, այնուհետև 4լ-ոց կուժը դատարկում ենք և 5լ-ոցի միջի մեկ լիտր ջուրը տեղափոխում 4լ-ոց կուժի մեջ՝ ունենալով ազատ երեք լիտր ջրի տեղ: Եվս մեկ անգամ լցնում ենք 5լ-ոց կուժը և այդ տեղից 3լ-ը տեղափոխում 4լ-ոց կուժի մեջ՝ 5լ-ոց կուժում ունենալով 2լ:

8. Կրճատեք կոտորակները.

 

30/60= 1/2

15/25=3/5

49/63= 7/9

54/6= 8/1

84/24=7/2

35/70=7/14

45/125=9/25

11/121=1/11

32/72=4/9

45/100=9/20

25/100=1/4