Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ  մայրցամաքն է՝ Եվրասիայից  հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր  ու  բորենի , կենդանիների արքան՝ առյուծը  և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը :

Անտարկտիդա

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:

Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր

Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:

Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:

Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:

Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա:

Իմ բնակավայրը, իմ թաղամասը

Երևանյան Բանգլադեշ կամ Հարավ-արևմտյան թաղամասը

Ողջույն, ես Սոսե Ժամհարյանն եմ։ Ապրում եմ մի հրաշալի թաղամասում, որտեղ գտնվում է նաեւ իմ սիրելի դպրոցը։ Այժմ ձեզ կներկայացնեմ իմ Երևանյան Բանգլադեշի կամ Հարավ-արևմտյան թաղամասի մասին։

Ասում են` երբ Հարավ-արևմտյան թաղամասը շահագործման են հանձնել, այդ օրը Բանգլադեշ ասիական պետությունը առանձնացել է Պակիստանից։ Բոլորը քաղաքում խոսել են այս նորության մասին և հեռուստացույցով տեսել նոր ասիական պետության ավերակները, նմանացրել են այն մեր թաղամասին, որ այդ ժամանակ նոր էր և փոշոտ։

Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ մեր թաղամասը պարզապես հեռու է եղել քաղաքից, և ասիական պետության նմանությամբ կոչել են Բանգլադեշ։ Երևանի այս թաղամասը ամեն ինչով նման է բոլոր հին ու նոր այլ թաղամասերին։ Ե՞րբ է կառուցվել այն։ Մենք այդպես էլ չկարողացանք գտնել մի ստույգ տարեթիվ, բայց 1970-ականները ամենանշանակալին էին այժմյան Բանգլադեշի համար։ Այն բաժանված է 7 ավելի փոքր թաղամասերի՝ Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4։  Այստեղ առաջին բնակելի տները եղել են հինգհարկանի, որոնք կանգուն են մինչ այսօր, բայց ժամանակի ընթացքում վեր են բարձրացել իննհարկանի` չիբուռաշկա կամ վրացական կոչվող շենքերը, հանդիպում են նաև տասներկու, տասնչորս, անգամ՝ տասնվեցհարկանի քարե հսկաներ։ Թաղամասը, բացի այդ բարձրահարկ հրաշք բնակելի շինություններից, ունի մի շարք տեղական հրաշալիքներ։ Թեկուզ հենց «Ամրոցը», «կալցեվոյը», Զորավար Անդրանիկի արձանը, և վերջապես՝ «Սուրբ Երրորդություն» եկեղեցին:

Սկսենք «Ամրոցից»։

Անդրանիկի փողոցի արևմտյան կողմում գտնվում է բոլորին հայտնի «Ամրոցը»։ Ժայռե իր գահից մեզ է նայում քարայծի արձանը, որ ոչ մի կապ չունի «Ամրոցի» նշանակության հետ, պարզապես այն դարձնում է ավելի խորհրդավոր։ Ասում են, որ այդ վայրում պետք է կառուցվեր մանկական խաղահրապարակ, այլ կերպ ասած` Հայկական Դիսնեյլենդ։ Սակայն տարիների շինարարական աշխատանքները սպանել են սկզբնական գաղափարը, և երկարամյա փոշու, կեղտի ու երկաթե ջարդոնների հավաքատեղի լինելուց հետո նրա մի մասն այժմ վերածվել է ավտոկայանատեղիի, մյուս մասը` ավտոլվացման կետի՝ «Բ1,Գորգերի ավտոմատացված լվացում» և «Car wash» ցուցանակներով։ Ամրոցից Անդրանիկի փողոցով վերև բարձրանալով՝ կարելի է տեսնել «կալցեվոյը»` զարդարված մաշտոցյան տառերով, սպիտակ կամարաշար անտիկ ճարտարապետության ոճով, որը հիշեցնում է հռոմեական քաղաքներից մեկի՝ Հերասսայի հրապարակը: Սակայն շատերի կարծիքով այն չի համապատասխանում թաղամասի ընդհանուր տեսքին։ Այստեղ են հատվում Անդրանիկի և Րաֆֆու փողոցները։ Վերջինը համարվում է Երևանի ամենալայն փողոցը։ Հենց այս խաչմերուկի մի անկյունում էլ վեր է խոյանում Զորավար Արդրանիկի արձանը, որի անունով երբեմն կոչում են Բանգլադեշ դարձած Հարավ-արևմտյան թաղամասը։ Ավագ սերնդի ներկայացուցիչները Բանգլադեշի կենսագրության մեջ հատկապես առանձնացնում են այն օրը, երբ զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից տեղափոխվել է հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն, որը, ի դեպ, գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասին շատ մոտ։ Ասում են՝ բոլոր բանգլադեշցիները ոգևորված էին այդ փաստով և հայտարարում էին, թե գնում են Անդրանիկ զորավարի թաղմանը: Զորավարի արձանն էլ դարձավ յուրօրինակ ժամադրվայր: Հանդիպում ենք Անդրանիկի արձանի մոտ: Եվ վերջապես, Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թվականին և ավարտվել 2005-ին, երբ կաթողիկոսը  կատարել է եկեղեցու օծման արարողությունը։ Նրա շրջանաձևն կառուցվածքի հիմքում 7-րդ դարի Զվարթնոցի հայտնի տաճարն է։

Խորհրդային տարիներին շատ ընտանիքների տուն են տվել, մեկին՝ որպես հիմնարկության աշխատողի, մյուսին` որպես փոխհատուցում՝ կենտրոնի նրանց քանդված բնակարանների դիմաց։

Եվ պապիկս էլ բացառություն չէր։ Արցախյան առաջին պատերազմում իր կատարած սխրանքների և քաջաբար մարտնչելու համար Հայաստանի Հանրապետության կողմից արժանացել է մի շարք կոչումների և որպես պարգևատրում ստացել երեք սենյականոց բնակարան Բանգլադեշում։

Մեզ արդեն հայտնի Անդրանիկի արձանից Սուրբ Երրորդություն եկեղեցի ընկած հատվածում գտնվում էր այժմյան Մալաթիայի շուկան, որտեղ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ վաճառում էին այն, ինչ ընկնում էր ձեռքները։ Ժամանակի ընթացքում շուկան տեղափոխվեց դեպի արևելք և զբաղեցրեց սովետական գոմերի տարածքը։ Երևանի որ անկյունում էլ լինեք, կարող եք հարցնել ցանկացած անցորդի, և նա կճանաչի Մալաթիայի շուկան։

Խորհրդային միության տարիներին կառուցվեց «Հայաստան» կինոթատրոնը, որը հայտնի էր մասնավորապես դասերից փախչող աշակերտների շրջանում։ Երկարատև անգործությունից հետո՝ 2015-ին, կինոթատրոնը կրկին բացեց իր դռները:

«Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ են գտնվում նաև շատրվանները: Դրանց կողքին տարածվում է կանաչապատ այգին, որտեղ կարելի է հանդիպել նշանավոր մարդկանց հուշարձաններ ու դիմանկարներ։ Երեկոյան ժամերին այստեղ խիստ մարդաշատ է. կարելի է տեսնել՝ ինչպես են զբոսնում, զրուցում, իրենց երեկոն անցկանցում ավագ և երիտասարդ բանգլադեշցիները:

Երևի քչերը գիտեն, որ մեր երկրում բացի երևանյան բանգլադեշից կա նաև մեկ ուրիշ Բանգլադեշ կոչվող թաղամաս, որը գտնվում է Վանաձորում:

Պարզվում է՝ ասիական պետության՝ Բանգլադեշի բնակչության թիվն ահռելի է՝ հասնում է 143 միլիոնի. զարմանալի զուգադիպություն՝ մեր երևանյան Բանգլադեշի բնակչությունն էլ 143 հազար է կազմում:

Ես շատ եմ սիրում իմ թաղամասը ☘️♥️

 

Իմ բույսը, իմ կենդանին

  Ես Սոսե Ժամհարյան եմ, սովորում եմ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանում ։ Շատ եմ սիրում թութակների  և ինքս էլ պահում եմ։ Նրա անունը Չիկո է։  Նա շատ է սիրում , երբ մենք իրեն տանը բաց ենք թողնում։  Նա շատ է սիրում թռչկոտել ,կոնֆետի հետ խաղալ, անտառային ձայներ լսել ։  Նա խոսում է ինձ հետ, ասում է.

-Սոսե, պաչիկ անեմ, պաչիկ անեմ։

Նա ինձ հետ խաղում է, հաճույքով լողանում է։

Ես նրան շատ եմ սիրում։☘️♥️

Իմ ուսումնական աշունը

Listen to Համո Սահյան Աշուն by SOSE on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/dARuK

Listen to Աթաբեկ Խնկոյան Անտերև ծառը by SOSE on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/bzj31

Listen to Կոմիտաս Աշուն by SOSE on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/aC1yJ

Listen to Հովհաննես Թումանյան Աշուն by SOSE on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/q6Hyi

Listen to ” Համո Սահյան ” Մշուշների շղարշի տակ by SOSE on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/tjJVz

Ոսկեզօծ աշունը

Աշունը  հրաշալի է , գեղեցիկ, կախարդական և գույնզգույն ։ Կարծես մի անտեսանելի  նկարիչ է իր կախարդական վրձնով  նկարել։

Աշունը իմ ամենասիրելի տարվա եղանակն է ։ Նախ , որ իմ ծննդյան տարեդարձն է և հետո ծառերի տերևները ներկվում են դեղին և կարմիր գույներով , ամենուրեք մեղմ զեփյուռն է  փչում և ծառի տերևները մեղմիկ օրորվելով ընկնում են ցած։ Երբ  աշնանը քայլում ես ինչ-որ  վայրով,  որտեղ ամեն ինչ պատված  է ոսկեզօծ տերևներով ‘հասկանում ես , որ նման հիանալի տեսարան չկա աշխարհում ։

Աշու’ն,  ես սիրում եմ քեզ🍂🍂🍂🍁🌿☘️🍀🍀☘️🍁🍂🍁🍁🍀☘️🌱🍁🍁🍁🌿🌿🌿🌿🌿🍂

Քամին ու տերևը

Կար — չկար մի ոսկեզօծ տերև կար ։ Այդ տերևը շատ էր տխրում, որովհետև  ընկերներ

չուներ ։  Քամին  անցնելով տեսնում է  տերևին և  հարցնում .

-Ինչու ես  տխուր ։

Տերևը պատասխանում է .

— Տխուր եմ որովհետև  ընկերներ չունեմ , արի ‘ ընկերություն անենք ։  Ես քեզ կպատմեմ  իմ այգու մասին,  իսկ դու էլ ինձ աշխարհը ցույց կտաս ։

Այպես, քամին փչելով տերևին աշխարհով  մեկ պտտեց ։

Ուսումնական ճամփորդություն “Ալեքսանդր Թամանյանի” անվան ճարտարապետության ազգային թանգարան

Հոկտեմբերի 21-ին մենք գնացել էինք “Ալեքսանդր Թամանյանի” անվան ճարտարապետության ազգային թանգարան։Այնտեղ մենք ծանոթացանք հին հայկական գորգերին` Աստղագորգերին, այդպես էր կոչվում, որովհետև դրանց վրա կային աստղեր։ Կային նաև Վիշապագորգեր, Ծաղկագորգեր, Կենաց ծառի գորգեր, Մեղվագորգեր, որոնց վրա կային մեղուներ։

Այնտեղ կար նաև մի գորգ, որը կոչվում էր Անդրաշխարհի գորգ։Նրա վրա կային աստիճաններ, որը տանում էր դեպի անդրաշխարհ։ Անդրաշխարհի խորհրդանիշը վիշապներն են և կրակի լեզուները։

Անդրաշխարհ գորգը պատրաստվել է 19-րդ դարում, Հադրութում։