Էշի ձուն

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հալիվոր — ծերունի

Շարունակի՛ր նախադասությունները.
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում,մոտենում է,թե`
Ախպերացու,էս ինչ է։

Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում,դուրս է գալիս քարի տակից ու,պուկ, փախչում։

Մի էշի ձու առա,ճամփին գլորվեց,քուռակը դուրս եկավ,փախավ։

Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:
Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.
Էշի բեռն ինչքան ծանր լինի, այնքան արագ կգնա:

Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
Էշն ինչ գիտի նուշն ինչ ա։
Հորինի՛ր. «Էշի ականջում քնածը»

Բարձունքի հաղթահարում “Բջնու բերդ”


Սեպտեմբերի 25-ին մեր դասարանով գնացել էինք Բջնու բերդ։Այնտեղ մենք հանդիպեցինք սագերին, նկարվեցինք,հետո գնացինք եկեղեցի,աղոթեցինք, հաղթահարեցինք բարձունքը և վերադարձանք Երևան։
Հրաշալի ճամփորդություն էր։