Տեխնոլոգիական ճամբար 2024 / Երրորդ շաբաթ

Տեխնոլոգիական  ճամբարի երրորդ շաբաթվա ընթացքում մենք գնացինք Ստվերների թատրոն,  այնտեղ մենք նայեցինք Հովհաննես Թումանյանի ”  Մի կաթիլ մեղրը ” ։

Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ես երբեք այնտեղ չէի եղել։

 

 

 

Թատրոնից դուրս գալուց հետո , իմ ճամբարային ընկերների հետ բակում ձնագնդի խաղացինք ։ Օրը շատ լավ անցավ ։

 

 

Այս շաբաթվա ընթացքում ունեցանք նաև խոհանոցային նախագիծ,  որի ընթացքում հնթացքում մենք պիցցա պատրաստեցինք ։

 

 

Տեխնոլոգիական ճամբար 2024 / Երկրորդ շաբաթ

Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում ես ավարտեցի առաջին շաբաթում սովորած, գործած և ավարտին հասցրած փոքրիկ գորգը, որն ինձ համար ամենալավն է ։

 

 

Ինձ համար շատ հետաքրքիր էր և ես շատ ուրախ եմ,  որ սվորեցի գորգ գործելը ։ 

Ահա ներկայացնեմ իմ կողմից գործած փոքրիկ գորգը ։

Որոշել  էինք նաեւ  գնալ Լեռնանիստ ճամփորդության, բայց քանի որ երեխաների քանակը քիչ էր չգնացինք։

Ճամբարային շաբաթն ամփոփեցինք սահադաշտում,  որտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

 

 

 

Տեխնոլոգիական ճամբար 2024/ Առաջին շաբաթ

Ճամբարային առաջին շաբաթ 

Երկրորդ ուսումնական շրջանը մեզ մոտ սկսվեց ճամբարային նախագծով:

Ես ընտրեցի Տեխնոլոգիական ջոկատը: Այնտեղ ես սկսեցի գորգ գործել, ինչպես նաև ստվարաթղթից  պատրաստեցի սրտիկ։ 

Ճամբարային առաջին շաբաթն ամփոփեցինք  ճամփորդությամբ `դեպի Սևաբերդ, որտեղ առաջին անգամը չէի , շատ լավ , հետաքրքիր ու մարզական օր ունեցանք։