19․09․2023 ՏՈԿՈՍՆԵՐ

 

Դասարանական աշխատանք՝

 

Ուղղանկյան մակերեսը 900 սմ2

է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր

է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

138․Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

 

140․Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով

ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

 

Տնային աշխատանք՝

 

137․ Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

 

139․Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝

30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել

երկու գյուղացիները։

 

141․Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

Իմ ազգանվան ծագումը ” Տոհմածառ”

Ազգանունը , անձի տոհմական անվանումն է։ Տրվում է ծնվելուց կամ ամուսնանալուց հետո և փոխանցվում ժառանգաբար։

Իմ ազգանունը Ժամհարյան է։ Այն ինձ փոխանցվել է իմ նախնիներից, ովքեր եղել են Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից։

Երանոս գյուղը գտնվում է  Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում։Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։

Երանոս՚ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է “խաղաղասեր” կամ “խաղաղարար”։ Գյուղի բնակիչները գաղթել են Ալաշկերտի Խաստուր գյուղից, Մուշից։

Գյուղում կան սրբավայրեր` Սուրբ Հովհաննես եկեղեցին, Թուխ Մանուկը, Սուրբ Սոֆյա մատուռը , կան շատ դամբարաններ և խաչքարեր։

Իմ նախապապը եղել է տեղի եկեղեցիներից մեկի ժամհարը, որի շնորհիվ էլ ազգը կոչել են Ժամհարյան։

Առաջադրանք 15․09․2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Թեմա՝ Թվի բնութագրում

Ինչպես մեզ շրջապատող առարկաներն ու իրերը  թվերը ևս կարող ենք բնութագրել։ Այսինքն  կարող ենք  պատմել   թվերի մասին։

Թիվը բնութագրելու համար  պետք  պատասխանել   հետևյալ   հարցերին՝

  • Քանի՞   նիշ   ունի։
  • Թվի գրության մեջ կա՞ն  կրկնվող  թվանշաններ։
  • Քանի՞ տարբեր  թվանշաններ են գործածվում   այդ թվի գրության մեջ։
  • Զույգ է, թե՞ կենտ։
  • Քանի՞ կարգ ունի թիվը։
  • Եթե թիվը միանիշ է, ապա 1 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)։                               Պետք է պարզել
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։

Եթե թիվը երկնիշ է, ապա 2 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնյակների  կարգ(2-րդ կարգ)։

  • Պետք է պարզել
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Եթե թիվը եռանիշ է,  ապա 3 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնյակների կարգ(2-րդ կարգ)  ու հարյուրյակների կարգ(3-րդ կարգ)։

Պետք է պարզել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Եթե թիվը քառանիշ է, ապա 4 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնյակների կարգ(2-րդ կարգ), հարյուրյակների կարգ(3-րդ կարգ) ու     հազարյակների կարգ(4-րդ կարգ)։

  Պետք է պարզել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
  • Եթե թիվը հնգանիշ է, ապա 5 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնյակների կարգ(2-րդ կարգ), հարյուրյակների կարգ(3-րդ կարգ),   հազարյակների կարգ(4-րդ կարգ)  ու տասհազարյակների կարգ (5-րդ կարգ)։

Պետք է պարզել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարյակների կարգում։
  • Եթե թիվը վեցանիշ է, ապա 6 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնյակների կարգ(2-րդ կարգ), հարյուրյակների կարգ(3-րդ կարգ),     հազարյակների կարգ(4-րդ կարգ)  ,  տասհազարյակների կարգ (5-րդ կարգ) ու հարյուրհազարյակների կարգ(6-րդ կարգ)։

Պետք է պազել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրհազարյակ կա հարյուրհազարյակների կարգում։
  • Քանի՞ միավոր  է պարունակում։
  • Քանի՞  տասնյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրյակ   է պարունակում։
  • Քանի՞  հազարյակ  է  պարունակում։
  • Քանի՞  տասհազարյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրհազարյակ   է պարունակում։

Օրինակ՝  բնութագրենք  789658  թիվը։

7 8 9 6 5 8
հարյուրհազարավոր տասհազարավոր Հազարավոր հարյուրավոր տասնավոր միավոր
  • Քանի՞   նիշ   ունի։   Վեցանիշ       է։
  • Թվի գրության մեջ կա՞ն  կրկնվող  թվանշաններ։  Այո, թվի գրության մեջ 8 թվանշանը  կրկնվող  է։
  • Քանի՞ տարբեր  թվանշաններ են գործածվում   այդ թվի գրության մեջ։  Այդ թվի գրության մեջ   կան   5 հատ   տարբեր  թվանշաններ։
  • Զույգ է, թե՞ կենտ։  Զույգ է։
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ Միավորների կարգում  կա 8 միավոր։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։ Տասնյակների կարգում կա  5 տասնյակ։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։ Հարյուրյակների կարգում կա 6 հարյուրյակ։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։  Հազարյակների կարգում  կա 9 հազարյակ։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարյակների կարգում։ Տասհազարյակների կարգում կա 8 տասհազարյակ։
  • Քանի՞ հարյուրհազարյակ կա հարյուրհազարյակների կարգում։ Հարյուրհազարյակների կարգում կա 7 հարյուրհազարյակ։
  • Քանի՞ միավոր  է պարունակում։  Թիվը  պարունակում է 789658 միավոր։
  • Քանի՞  տասնյակ   է պարունակում։ Թիվը  պարունակում է  78965 տասնյակ։
  • Քանի՞  հարյուրյակ   է պարունակում։ Թիվը  պարունակում է 7896 հարյուրյակ։
  • Քանի՞  հազարյակ  է  պարունակում Թիվը  պարունակում է 789  հազարյակ։
  • Քանի՞  տասհազարյակ   է պարունակում Թիվը  պարունակում է 78 տասհազարյակ։
  • Քանի՞  հարյուրհազարյակ   է պարունակում: Թիվը  պարունակում է  7 հարյուրհազարյակ։

Առաջադրանքներ

  • Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․

25; 462; 401; 3245; 2085;46560; 256982

  • Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
  • Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առակի հերոսներն են ` առյուծը, նապաստակը և աղվեսը։

Նապաստակը շատ պարծենկոտ էր ու մեծամիտ, իսկ աղվեսը խորամանկ ու անկուշտ։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Առակը ցույց է տալիս, որ պետք չէ լինել մեծամիտ։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր։

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Սիրելի կենդանիներ, ապրեք համերաշխ և մի գոռոզացեք։

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի

կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

 

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

Համերգ Փառատոն

Հունիսի 13 ին  “Նուռ”Գեղագիտական պարային համույթը հրավիրված էր Դիլիջանի մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված Արվեստի կամուրջ Հանրապետական Համերգ Փառատոնին, որի ժամանակ մենք փայլուն ելույթ ունեցանք, որից հետո մեզ Պատվոգրեր և Դիպլոմներ հանձնեցին։

Տունդարձի ճանապարհին մտանք Սևան, լավ ժամանակ անցկացրեցինք, որից հետո մտանք Հայրավանք մոմ վառեցինք և վերադարձանք տուն։

Հունիսմեկյան անակնկալ

Երեկ իմ պարուսույց ընկեր Էլենը, պարի պարապմունքից հետո մեզ անակնկալ մատուցեց։ Մայր դպրոցի բակում մեզ էր սպասում խաղավարը և քաղցրավենիքով լի սեղանը։ Խաղավարը մեզ հետ խաղալուց հետո, նվերներ տվեց , որից հետո մենք կերանք մեր նկարներով պատրաստված համեղ խմորեղենը։