Արագածոտնի մարզ գյուղ Հարթավան

Հարթավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Շենավան գյուղի հարևանությամբ, Գեղարոտ գետի ձախափնյակում։Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։Հարթավանի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտից։

Հարթավանում է ծնվել քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը[3]։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (XIXXX-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (VXIII-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (VVI-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։ Հարթավանում են գտնվում XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։

Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ.[4], ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում[5]։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.[6]։