Իմ դպրոցի կանաչ անկյունները

Իմ դպրոցում կան շատ բույսեր, ծաղիկներ և տեխնոլոգիայի ժամանակ ընկեր Շուշանի հետ մենք բույսախնամք ենք անում։ Մենք ջրում ենք ծաղիկները և խնամում։ Մենք նաև ջրումմ ենք դրսի ծաղիկները և խոտը։ Մեկ մեկ մենք ընկեր Շուշանի հետ դնում ենք նոր ծաղիկներ, խոտ։ Մենք բացում ենք մի տեղ և քարեր ենք դնում շուրջը, իսկ հետո լցնում ենք գոմաղբը և խառնում և հարթեցնում, իսկ հետո արդեն տղաները բերում են էլի գոմաղբ և փոցխով հարթեցնում։ Տնկում ենք ծաղիկներ և ջրում։ Շատ հետաքրքիր է անցնում։ Մեր դպրոցի բույսերի մասին էլ ենք անհանգստանում և խնամում ենք, որպեսզի չփչանան։ Մեր դպրոցում երեխաները չեն պոկում ծաղիկները և դա շատ լավ է։

Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը և ափագիծը

Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:

Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը

Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ 710 կմ:

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը

Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:

Հյուսիսային Ամերիկայի ափագիծը

Հյուսիսային Ամերիկայի քարտեզից ակնհայտ երևում է ափերի ուժեղ մասնատվածությունը

Մի շարք գործոնների ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայի ափերը բավական ուժեղ են կտրտված: Այստեղ շատ են ինչպես ծովերն ու ծոցերը, այնպես էլ կղզիներն ու թերակղզիները: Մայրցամաքի արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովը՝ Սարգասյանը, որին նաև անվանում են «անափ» ծով, քանի որ նրա տարածման սահմանը որոշվում է այդտեղ տարածվող ջրիմուռների սահմաններով: Այդ ջրիմուռները ջրի մակերեսին են լողում շնորհիվ դրանց տակ գտնվող գազային բշտիկների, որոնք նման են խաղողի հատիկների և հենց իսպաներեն սարգասո բառից էլ, որը մանր խաղողի տեսակ է, առաջացել է ծովի անվանումը:

Սարգասյան ծովի սահմանները հաճախ որոշում են այս ջրիմուռների տարածման սահմաններով

Մայրցամաքի հարավ-արևելքում է գտնվում Մեքսիկական ծոցը, որի մի եզրում Կուբա կղզին Ֆլորիդա թերակղզուց բաժանող Ֆլորիդայի նեղուցն է, մյուս եզրին՝ Կուբա կղզին Յուկատան թերակղզուց բաժանող Յուկատանի նեղուցը: Մեքսիկական ծոցից հարավ տարածվում է Կարիբյան ծովը, որը Պանամայի ջրանցքով կապվում է Խաղաղ Օվկիանոսին: Խաղաղ օվկիանոսի ավազանում` մայրցամաքի արևմուտքում է գտնվում Կալիֆորնիական ծոցը, որը ողողում է հիմնականում Մեքսիկայի ափերը: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է Ալյասկայի ծոցը, որից հյուսիս գտնվում է Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից բաժանող Բերինգի նեղուցը: Վերջինս նաև կապ է հաստատում Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևելքում են խոշոր Հուդզոնի ծոցը, դրանից հարավ-արևելք, համանուն գետի գետաբերանում ձևավորված Սուրբ Լավրենտիոսի ծոցը և դրա հարևանությամբ գտնվող Ֆանդի ծոցը, որտեղ գրանցվել են աշխարհում ամենաբարձր մակընթացային ալիքները՝ 18 մ:

Ֆանդի ծոցը տեղատվության (ձախից) և մակընթացության (աջից) ժամանակ

Մայրցամաքի հարավ-արևելքում են տարածվում Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ:

Մեծ Անտիլյան կղզիները չորսն են՝ Կուբա (ամենամեծը), Ճամայկա, Հայիթի, Պուերտո Ռիկո, իսկ հրաբխային և կորալյան ծագման Փոքր Անտիլյան կղզիները թվով ավելի շատ են, սակայն դրանց շարքում ամենանշանավորը Բահամյան կղզիներն են, ուր ափ իջնելով 1492 թ.-ին՝ Կոլումբոսը բացահայտեց Ամերիկան և այն կղզին, որի վրա առաջինը ոտք դրեց, կոչեց Սան Սալվադոր:

Ի դեպ, մինչ այժմ էլ շարունակվում են վեճերը, թե Բահամյան կղզիներից որին է Կոլումբոսը անվանել Սան Սալվադոր: Կուբայից հյուսիս մայրցամաքի արևելքում է տարածվում

Ֆլորիդա թերակղզին, որն աչքի է ընկնում իր խոնավ կլիմայով, իսկ Կուբայից արևմուտք գտնվում է Յուկատան թերակղզին: Մայրցամաքի հյուսիս արևելքում են գտնվում Ատլանտյան օվկիանոսի հատվածում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր թերակղզին՝ Լաբրադորը և դրա հարևանությամբ Նյուֆաունդլենդ կղզին: Խաղաղ օվկիանոսյան հատվածում են գտնվում երկու խոշոր թերակղզիները. Կալիֆորնիական թերակղզին` Ֆլորիդայի հետ նույն լայնության վրա և Ալյասկա թերակղզին` հյուսիս-արևմուտքում: Ալյասկայից հարավ-արևմուտք են գտնվում Շառլոտա թագուհու կղզիները և Վանկուվեր կղզին, որոնք պատկանում են Կանադային: Մայրցամաքի հյուսիսում են գտնվում ամենախոշոր կղզիները. աշխարհի ամենախոշոր կղզին Գրենլանդիան և մի շարք մանր ու մեծ կղզիներ, որոնք միավորվում են Կանադական-Արկտիկական կղզիախմբում: Այս կղզեխմբի ամենախոշոր կղզին է Բաֆինի երկիրը:

Միևնույն լայնության վրա գտնվող Ֆլորիդա թերակղզուն (ձախից), շնորհիվ պլատֆորմի վրա գտնվելու և տաք օվկիանոսային հոսանքի ազդեցության, բնորոշ են արմավենիներն ու ավազային ծովափերը, մինչդեռ Կալիֆորնիա թերակղզուն (աջից) բնորոշ են ժայռոտ ափերն ու չորասեր բուսականությունը, քանի որ այն գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի և սառը օվկիանոսային հոսանքի ազդեցության գոտում:

Հարցեր

1. Բացատրե՛ք Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը: Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը

2. Բնութագրե՛ք Հյուսիսային Ամերիկայի խոշոր հարթավայրերը։

Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր թերակղզին՝ Լաբրադորը և դրա հարևանությամբ Նյուֆաունդլենդ կղզին: Խաղաղ օվկիանոսյան հատվածում են գտնվում երկու խոշոր թերակղզիները. Կալիֆորնիական թերակղզին` Ֆլորիդայի հետ նույն լայնության վրա և Ալյասկա թերակղզին` հյուսիս-արևմուտքում: Ալյասկայից հարավ-արևմուտք են գտնվում Շառլոտա թագուհու կղզիները և Վանկուվեր կղզին, որոնք պատկանում են Կանադային: Մայրցամաքի հյուսիսում են գտնվում ամենախոշոր կղզիները. աշխարհի ամենախոշոր կղզին Գրենլանդիան և մի շարք մանր ու մեծ կղզիներ, որոնք միավորվում են Կանադական-Արկտիկական կղզիախմբում: Այս կղզեխմբի ամենախոշոր կղզին է Բաֆինի երկիրը:

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը, մակերևույթը

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը

Աֆրիկա մայրցամաքը զբաղեցնում է 30,3 մլն կմ² տարածք (ՀՀ տարածքից մոտ 1000 անգամ ավելի): Նրա աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է տաք ջերմային գոտում գտնվելը, սահմանակցումը Եվրասիային և այն, որ հասարակածով և Գրինվիչի միջօրեականով տարածքը կարելի է բաժանել 4 մասերի: Ընդ որում, տարածքի մեծ մասը գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդերում:

Աֆրիկայի ծայրակետերն են՝ հյուսիսում՝ Էլ-Աբյադը, հարավում՝ Ասեղի հրվանդանը, արևմուտքում՝ Ալմադի (Կանաչ) հրվանդանը և արևելքում՝ Սոմալի թերակղզու վրա՝ Ռաս-Հաֆունը: Հատկանշական է, որ Եվրոպացիներին ավելի վաղ հայտնի է եղել Աֆրիկայի հյուսիսն ու արևելքը և միայն միջին դարերում՝ շնորհիվ աշխարհագրական Մեծ Հայտնագործությունների, բացահայտվեցին նաև ամբողջ արևմուտքը և հարավը:

Աֆրիկայի մակերևույթը

Աֆրիկա մայրցամաքը մեծամասամբ ձևավորվել է Աֆրիկյան հնագույն պլատֆորմի վրա:

Մակերևույթը բազմազան է, սակայն տեկտոնական գործընթացների առանձնահատկությունների շնորհիվ ռելիեֆի տիրապետող ձևերը հարթավայրերն են, որոնցում մեծ բաժին ունեն սարահարթերը: Լեռնային խոշոր զանգվածները հիմնականում տարածվում են մայրցամաքի եզրային հատվածներում:

Այսպես, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան եզրային հատվածում են գտնվում երիտասարդ Ատլասի լեռները, որոնք Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի արևմտյան եզրն են: Հարավում և հարավ-արևելքում տարածվում են համապատասխանաբար հին հասակի Կապի և Դրակոնյան լեռները, որոնք մեծապես նպաստում են Հարավաֆրիկյան Հանրապետության տուրիզմի զարգացմանը: Արևելքում լեռների զբաղեցրած տարածքն ավելի մեծ է, քանի որ այստեղ է գտնվում Արևելաաֆրիկյան բեկվածքի (ռիֆտի) գոտին, որն իրենից ներկայացնում է հյուսիսից-հարավ մեծ ձգվածությամբ տեկտոնական ճեղք և վկայում է այն մասին, որ Աֆրիկայի արևելյան հատվածը նույնպես տրոհվում է բուն մայրցամաքից: Արևելքում իր մեծությամբ աչքի է ընկնում Եթովպական բարձրավանդակը և մի շարք գործող և հանգած հրաբխային լեռնագագաթներ, օրինակ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն, հասարակածին ամենամոտ գտնվող լեռը Աֆրիկայում՝ Քենիան, գործող հրաբուխ Կարիսիմբին և այլն: Արևմտյան հատվածում միակ նշանավոր լեռը Կամերուն հրաբուխն է՝ Գվինեական ծոցի ափին: Այն նաև Աֆրիկայի ամենախոնավ վայրն է (տեղումների քանակը հասնում է 10000 մմ, ինչը 33 անգամ ավելի է, քան Երևանում թափվող տեղումներն են):

Աֆրիկայի քարտեզ

Մայրցամաքում մեծ տարածում ունեն նաև սարահարթերը, որոնցից ամենախոշորներն են Սահարան, որի տարածքում առանձնացվում են Ահագգար, Տիբեսթ և Դարֆուր բարձրավանդակները, Սուդանի սարահարթը՝ Սահարայից հարավ, Կալահարին և Նամիբը հարավային Աֆրիկայում, որոնք միավորվում են Հարավաֆրիկյան սարահարթում, և Արևելաաֆրիկական սարահարթը՝ Արևելաաֆրիկյան բեկվածքից արևելք ընկած ընդարձակ տարածքում, որի սահմաններում են նաև Կիլիմանջարո և Քենիա գագաթները: Խոշոր հարթավայր է նաև Կոնգոյի գոգավորությունը՝ Աֆրիկայի հասարակածային գոտու կենտրոնական հատվածում:

Սահարայում՝ Մավրիտանիա պետության տարածքում է գտնվում նաև մակերևույթի ամենահետաքրքիր ձևերից մեկը՝ Սահարայի աչքը (նկ. 4), որն առաջին անգամ նկատել են տիեզերքից, քանի որ իր հսկայական չափերի պատճառով (50 կմ տրամագիծ) Երկրի մակերևույթից այն պարզապես բլուրների տեսք ունի:

Սահարայի աչքը տիեզերքից դիտելիս

Հարցեր՝

1. Ինչպիսի՞ն է Աֆրիկայի աշխարհագրական դիրքը։

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը։ Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները։

2. Ինչու՞ է Աֆրիկան համարվում սարահարթային մայրցամաք։

Աֆրիկան համարվում է սարահարթային մայրցամաք, որովհետև ամենախոշորը Սահարա լեռն է, որի տարածքում առանձնացվում են Ահագգար, Տիբեսթ և Դարֆուր բարձրավանդակները:

3.  Հին և երիտասարդ ի՞նչ լեռներ գիտեք Աֆրիկայում։

Ամենահին լեռները Կապին և Դրակոնյան է, իսկ ամենաերիտասարդը Ատլասին է։

 

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:

Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:

Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:

Երկրագնդի մայրցամաքները

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին։

Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:

Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։

Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:

Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:

Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:

Մայրցամաքները և աշխարհամասերը

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:

Աշխարհամասերը

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:

Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը:

Հարց

1. Ի՞նչ է մայրցամաքը, քանի՞ մայրցամաք կա։

Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

 

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

 

Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

 

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

 

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

 

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

2. Քանի՞ աշխարհամաս կա և թվարկիր։

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ 

 

Եվրասիայի աշխարհագրական դիրքը և ափագիծը

Եվրասիան հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ամենաերկարաձգված մայրցամաքն է:

Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:

Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր 4 օվկիանոսներով:

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, նրանց միջև տարված է պայմանական սահման:

Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով, հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիա մայրցամաքում կա 80-ից ավելի պետություն, որոնցից ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա

Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:

Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ։

Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:

Ասիա

Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

Հարց

1.Պատմիր Եվրասիա մայրցամաքի մասին։

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնո

ւմ են:

Աշխարհագրական թաղանթի սահմանները

Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է 40 կմ:

Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:

Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:

Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները:

Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:

Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա։

Գրականության հղում էջ 5

Հարցեր

1.Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը, և որո՞նք են դրա բաղադրամասերը։

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

2.Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։

 

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:

Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:

Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:

Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:

Գրականության հղումը 

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ։

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:

Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:

Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:

Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:

Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները 

Գրականության հղումը

Հարցեր՝

 

1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Ցանկացած բույսի կյանքը սկսվում է սերմից։ Սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:

 

2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով։ Այն պաշտպանում է սերմի պարունակությունը չորացումից, հիվանդաբեր մանրէների ներթափանցումից և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի տակ գտնվում է սաղմը ապագա փոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։

 

3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:

Պտուղները և սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:

 

4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր , որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան:

Զատկական ուտեստների մասին

Ձուկ

Ձուկը քրիստոնեական տարածված խորհրդանիշ է։

Նախ՝ ձկան մեջքի վրա կա խաչաձև ոսկրային հատված։

Երկրորդ՝ ձուկը համր կենդանի է։ Նախկինում քրիստոնյաները չէին համարձակվում բարձրաձայնել իրենց կրոնական պատկանելության մասին, քանի որ ենթարկվում էին հալածանքների։ Փոխարենն իրար հանդիպելիս ձուկ էին նկարում։

Երրորդ՝ ձկան հետ է կապված Քրիստոսի հրաշքներից մեկը։ Նա անապատում բազմապատկեց հացն ու ձուկը և կերակրեց անապատ քարոզի եկած մարդկանց։

Եվ վերջապես, հունարեն «իխտուս» նշանակում է «ձուկ», և բառը նաև հապավում է՝ կազմված «Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ» բառերի առաջին տառերից։

Ի դեպ՝ Զատկի սեղանի ձուկը ցանկալի է լինի խաշած, իսկ տեսակը՝ իշխան։

Բրնձով, չամիչով և չրերով փլավ

Բրնձով փլավը պատրաստում են չամիչով, չրերով, երբեմն ավելացնում են նաև ընկուզեղեն։ Պատրաստման տարբերակ է նաև փլավի հատակին լավաշ և ձու դնելը։

Բրինձը խորհրդանշում է մարդկությունը, իսկ չիրն ու չամիչը՝ քրիստոնյաներին։ Նրանք քաղցրացնում են իրենց շրջապատը (բրինձը), նրանց հավատի շնորհիվ մարդկությունը մաքրվում է (բրնձի սպիտակ գույնը)։

Գաթա

Գոյություն ունեն գաթայի տարբեր տեսակներ՝ կլոր, կտորներով, խմորիչով, շերտավոր խմորով և այլն։ Ցանկացած տարբերակ կարող է տեղ գտնել Զատկի սեղանի վրա՝ կախված ձեր ընտանիքի անդամների նախասիրություններից։ Մածունով տարբերակը շատ սիրված է և հասանելի է նաև Foody-ի ճաշացանկում։

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-ալյուր մոտ 5 բաժակ

-կարագ 300 գրամ

-ձու 2 հատ

-մածուն 400 գրամ

-սոդա 1 թ/գ

-վանիլին 1 թ/գ

Միջուկի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-ալյուր 1 բաժակ

-շաքարավազ 1,5 բաժակ

-վանիլին

-ձեթ 4 ճ/գ

Ամանի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում շաքարավազ, վանիլին, ձեթ, տրորում և վերածում խորիզի։

Խմորի համար մաղած ալյուրի մեջ ավելացնում ենք կարագ և տրորում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված։ Կոտրում ենք ձու, հարում ենք, ավելացնում մածուն, սոդա և վանիլին ու լցնում ենք ալյուրով զանգվածի վրա։ Հունցում ենք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։

Խմորը ծածկում ենք և թողնում 30 րոպե։ Բաժանում ենք չորս գնդերի, գրտնակում ենք, տարածում հարած ձու, լցնում ենք խորիզը և փաթաթում տափակ ռուլետի տեսքով։ Քսում ենք հարած ձու, պատառաքաղով նախշազարդում և թեքությամբ բաժանում կտորների։ Թխում ենք մինչև կարմրելը։

Գաթայի վրա արվող նախշերի և դրանց խորհրդի մասին կարդացեք մեր մյուս հոդվածում՝ Գաթայի պատմությունը․ բացահայտումներ սիրված քաղցրավենիքի մասին

Բաղարջ

Բաղարջի մասին հավանաբար լսել կամ կարդացեք եք փոքր տարիքում, քանի որ այն բազմիցս հիշատակվում է թումանյանական հեքիաթներում։ Այն ավելի շատ հաց է, քան թխվածք, և Զատկի սեղանի ավանդական ուտեստ է։ Հաց սուրբ կերակուր է, համարվում է կյանքի աղբյուր և առատության խորհրդանիշ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-ձու 3 հատ

-շաքարավազ 200 գրամ

-կարագ 100 գրամ

-թթվասեր 200 գրամ

-վանիլի մզվածք 1 թ/գ

-ալյուր մոտ 5 բաժակ

-սոդա 1 թ/գ

Նշում 1. Քանի որ ձվի չափերը և ալյուրի տեսակները տարբեր են, առաջնորդվեք խմորի պնդությամբ ու տեսքով։ Պետք է ստանալ ձեռքերին չկպչող, փափուկ խմոր։

Նշում 2. Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։

Ձուն և շաքարավազը հարում ենք այնքան, մինչև զանգվածը մեծանա։ Ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագ, թթվասեր, վանիլին, սոդան և ալյուրը՝ նախապես խառնած։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր։ Ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում սենյակային ջերմաստիճանում 10-15 րոպե։

Խմորն անհրաժեշտ է բաժանել գնդերի և բացել՝ ստանալով 1 սմ հաստությամբ և մոտ 15-20 սմ տրամագծով շրջաններ։ Երեսին տարածում ենք ձվի դեղնուց և թխում ենք ջեռոցում մինչև կարմրելը։

Կարմիր գինի

Զատկի սեղանի ավանդական խմիչքը կարմիր գինին է։ Բոլորս էլ գիտենք աստվածաշնչյան պատմությունը Խորհրդավոր ընթրիքի սեղանի շուրջ։

Քրիստոսը վերցնում է հացը, օրհնում և տալիս իր աշակերտներին՝ ասելով, որ դա իր մարմինն է։ Այնուհետև մեկնում է գինու բաժակը և ասում, որ բոլորը խմեն, քանի որ դա նրա արյունն է, որը թափվում է մարդկանց մեղքերի թողության համար։

Այս բոլոր բաղադրատոմսերը կօգնեն ձեզ ստանալ Զատկի լիարժեք տոնական սեղան՝ լի հիմնական ուտեստներով, աղանդերներով և խմիչքով։ Իսկ եթե չունեք ժամանակ ինքներդ պատրաստելու Զատկի սեղանի համեղությունները, առաջարկում ենք պատվիրել Foody-ի խոհանոցից։

Ալոեի 10 օգտակար հատկությունները

 

Առողջ և ուժեղ մազեր ունենալու համար

 

Ալոե վերայով դիմակներն ու մերսումը խթանում են մազերի աճն ու ամրացնում արմատները: Մաշկի թեփի և քորի դեմ կօգնի հետևյալ խառնուրդը՝ 2 ճ/գ ալոեի հյութ, 2 թ/գ մեղր, 2-3 կաթիլ կիտրոնի հյութ և 1 թ/գ գերչակի յուղ: Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա և խառնեք: Հետո այն քսեք մազերին ու գլխամաշկին: 30 րոպե հետո լվացեք տաք ջրով շամպունով:

 

Թարմ և առաձգական մաշկ ունենալու համար

 

Տնային դիմակները, որոնց բաղադրության մեջ ալոե կա, ինտենսիվ խոնավացնող ազդեցություն են ունենում: Դրանցից հետո մաշկն ավելի թարմ, հանգստացած և փայլող տեսք է ունենում: Դա հրաշալի այլընտրանք է թանկարժեք քսուքների և լոսյոնների համար, որոնց բաղադրության մեջ հաճախ լինում է այդ բաղադրիչը: Իսկ կնճիռները պակասեցնելու համար խառնեք ալոեի հյութը և ցանկացած բուսական յուղ և միջոցը քսեք խնդիր ունեցող մասերին՝ մատներով թեթակի շոյելով:

 

Արևային և փոքր կենցաղային այրվածքների, վնասվածքների դեմ

 

Ալեո վերայի հյութը կօգնի ավելի արագ վերականգնել մաշկի՝ արևից այրված, կենցաղային փոքր այրվածքներից վնասված մասերը:

 

Փոքր վնասվածքները ևս արագ կանհետանան վնասված տեղում ալեոի տերև դնելու դեպքում:

 

Ոտքերի նուրբ մաշկի համար և կոշտուկների դեպքում

 

Լոգանքից հետո ոտքերը մերսեք քսուքով՝ ավելացնելով ալեոի հյութ: Այն ոտքերի մաշկը կդարձնի նուրբ, ինչպես մանկանը: Իսկ կոշտուկներից ազատվելու համար ալեոի տերևը (կեղևը հանած) դրեք կոշտուկի վրա և թողեք գիշերը: Կոշտուկը կփափկի, և կկարողանաք այն հեշտությամբ հեռացնել:

 

Լրացուցիչ միջոց ակնեի և մաշկային հիվանդությունների դեպքում

 

Առանց հետևանքների պզուկը հեռացնելու համար դեմքն առավոտյան և քնելուց առաջ սրբեք ալոեի հյութով: Հերպեսի ամենասկզբնական փուլում 15 րոպեով ալեոի կտրված մասը, որը նախապես մեկ ժամ պետք է սառցախցիկում պահել, դրեք խնդիր ունեցող հատվածին: Եթե հերպեսը դեղամիջոցով եք բուժում, ալոեն կօգնի, որ դրանից հետո հետք չմնա: Իսկ փսորիազի ժամանակ ալոեն օգտագործում են որպես հանգստացնող միջոց:

 

Ալոեի հյութը՝ օրգանիզմի ամրացման և տեսողության լավացման համար

 

Կա պարզ բաղադրորթյուն, որը կարելի է օգտագործել, եթե չկան լուրջ քրոնիկ հիվանդություններ և այլ բժշկական հակացուցումներ:

 

Ակադեմիկոս Ֆիլատովի բաղադրատոմսն է՝ 100 գ ալոեի հյութ, 500 գ մաքրված հունական ընկույզ, 300 գ մեղր, 250 գ կիտրոնի հյութ: Ալոեի տերևները նախօրոք 10 օրով դնել սառնարան, հետո հյութ քամել: Խառնել բոլոր բաղադրիչներն ու ընդունել 1-ական թ.գ.՝ օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

 

Խորհուրդ է տրվում ալոեով միջոցներն ընդունել 1-2 շաբաթ, հետո ընդմիջել առնվազն 1 ամսով:

 

Ալոեն հազի դեպքում

 

Ալոեն հաճախ օգտագործում են այլ դեղամիջոցների հետ՝ մրսածության, հազի դեպքում, քանի որ այն զգալի խորխաբեր ազդեցություն ունի:

 

Ալոեի հյութը՝ սովորական մրսածության դեպքում

 

Ալոեի հյութն ընդունեք կաթիլների տեսքով: Հյութ քամեք և ամեն քթանցքի մեջ կաթեցրեք օրական 4 անգամ՝ 2-ական կաթիլ: Այդ պրոցեդուրան, որպես կանոն, փռշտոց է առաջացնում: Հյութը մաքրում է քթի խոռոչները, թեթևացնում է շնչառությունը և հանում բորբոքումը:

 

Բերանի խոռոչի և լնդերի առողջության համար

 

Բերանի խոռոչի և լնդերի հիվանդությունների ժամանակ 1:1 հարաբերակցությամբ ալոեի հյութի և ջրի խառնուրդով ողողում արեք:

 

Միջատների խայթոցների դեմ

 

Մոծակի կամ մրջյունի կծած տեղում ալոեի հյութ քսեք: Այն կհանգստացնի քորը և կնպաստի շուտ լավանալուն: