Վատ ընկերը

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:
Էնտեղ մեկ էլ
Մի պառավ գել
Ասավ. – Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես, չի եկել:
Ցավը թողած`
Արքան գոռաց,
Թե` հա թռեք,
Էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,
— Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ,
Հա էնտեղ,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Աճուճ-մաճուճ- չափազանց կարճահասակ
  3. Ըմբոստ-անհնազանդ, անզուսպ, անսաստ
  4. Ատյան-դատարան, ժողովատեղի
  5. Ձեռաց-առձեռն
  6. Վեհափառ-փառավոր, մեծաշուք,կաթողիկոս
  7. Պատան-կապ, երիզ
  8. Շորվա-ապուր
  9. Զրպարտել-չարախոսել, բանսարկել, վատաբանել
  10. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:
  11. Աղվեսը խորամանկ ու չար էր ։
  12. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:
  13. Գայլը նաղանձ էր, չար ու զրպարտող։
  14. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
  15. Միավանկ  բառերն են` կող, ցավ, դեղ։
  16. Երկվանկ բառերն են` արքա, պառավ, մուշտակ։
  17. Տրված բառերի հականիշները գրի՛ր.
    Վախկոտ — անվախ
    Մեղավոր —անմեղ
    Հիվանդ —առողջ
    Ուժեղ –թույլ
    Պառավ –երիտասարդ
  18. Շարունակի՛ր ըստ օրինակի.
    Օրինակ՝ ցավ-ցավել
    Հիվանդ – հիվանդանալ
    Դող –դողալ
    Նախաճաշ –նախաճաշել
    Քրտինք –քրտնել
    Հագուստ –հագնել

Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը՝ ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ուտակից

Ծառը փորեց արմատից:

-Ինչես անում,այ անգետ,-

Ագռավն ասաց վերևից,-

Խաղես անում ծառի հետ,

Կչորանա արևից:

-Չորանում է՝ չորանա

Ինձ ինչ օգուտ՝ զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

-Այ ապերախտ կենդանի,

Ով քեզ նման վիզ ունի,

Իր կույր աչքով չի տեսնի,

Որ կաղինը հյութալի

Լոկ այս ծառն է ձեզ տալի,-

Ագռավն ասաց խոզուկին,

Էն կախ գլուխ կուզիկին:

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանա

-Չորանում է ` չորանա

Ինձ ինչ օգուտ `զորանա,

Միայն  կաղին ունենամ,

Ուտեմ ,  պառկեմ, գիրանամ։

 

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

Օր , օրինակ, օրըստօրե, օթյակ , օթոց, օգուտ,օձ, օղ, օղի, օրհասական, օդանավ, օդուժ, օդ, օդապարիկ։

Ոզնի, ոլոռ, ողկույզ , որդ, որդան, ոգի, որդի,որսորդ, որակ, որքան, որովհետև, ոջիլ, ոտք, որջ, ոսկի, ոհմակ

 

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև   կլոր է:

Ընկերս եկավ մեր տուն,  որ խաղանք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետ աշուն է: