Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հ․ Սահյան

Առաջադրանքներ

1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սոսափել-խշխշալ

կապուտակ-կապույտ

խարույկ-կրակ

թափառել-ման գալ

պարապ-սարապ-անգործ

Ճարել-գտնել

2.Գրի՛ր աշնանային բառեր:
Անձրև, տերևաթափ,քամի,ամպոտ,որոտ,կայծակ։

3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:
Երկինքը որոտաց և անձրև տեղաց։
Քամուց տերևաթափ սկսեց։
Օրը ամպոտ էր և անձրևային։

4. <> վերնագրով գրի՛ր երկխոսություն:
Ողջույն աշուն,-ասացին տերևներն ու խշխշացին։
-Մի խնդրանք ունենք քեզ,բարի աշուն։
-Աշունն ասաց,-
-Լսում եմ ձեզ։
-Խաղաղություն ենք ուզում ,-միաձայն ասացին տերևները։
Ամպերը ցրվեցին,ծիածան դուրս եկավ ,երկինքն ու երկիրն իսկույն խաղաղվեցին։