Խուլի այծը

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

— Այ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Ա․ Խնկոյան

Առաջադրանքներ

1.Դուրսգրի՛րանծանոթբառերըևէլեկտրոնային բառարանի օգնությամբբացատրի՛ր:
Արտավար-արտը վարող
Քյոխվա-գյուղի կառավարիչ,տանուտեր,գյուղապետ
Խնդիր-խնդրագիր,դիմում
Չքոտ-չեղած

2. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։

1.Խուլը կորցնում է այծերը։
2.Գնում է խուլ արտավարի մոտ։
3.Արտավարը ցորենը շաղ է տալիս։
4.Տերը մտածում է տեղն է ցույց տալիս։
5.Տերը գտնում է այծերին։
6.Տերը իր խոստումը կատարում է։
7.Արտավարը չի վերցնում պոզը կոտրած այծին։
8.Նրանք սկսում են կռվել։
9.Որոշում են գնալ քյոխվա։
10.Ճամփին հանդիպում են մի խուլ տատիկի։
11.Սկսում են պատմել,բայց տատիկը իր հարսից է խոսում։

3. Տեքստից դուրս գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի(շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր
Այծ- այծեր
Խուլ-խուլեր
Հարս-հարսներ
Քյոխվա-քյոխվաներ
Պոզ-պոզեր

4.Շարունակի՛ր հորինել.

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
Այծերը որոշեցին փնտրել պառավին և ճամփա ընկան։
Գնացին-գնացին,մտան անտառի խորքը և տեսան մի տուն։
Մոտեցան տանը,դուռը թակեցին,բայց բացող չեղավ։
Այծերը որոշեցին դուռը կոտրել։Եվ երեքով իրենց պոզերով սկսեցին հարվածել դռանը։Դուռն իսկույն կոտրվեց։Ներս մտան և ինչ տեսնեն,պառավը հաց էր թխում։ Այծերը հարցրեցին.
-Այ պառավ ,ուր էս կորել,ամբողջ անտառով քեզ ենք ման գալիս։Պառավը պատասխանեց.
-Զինվորիս համար հաց եմ թխում։
Այծերը սպասեցին,պառավը հացը թխեց,վերջացրեց և միասին հացը ուղարկեցին զինվորներին։
Պարզվեց այծերը խուլ չէին։