Местоимения свой и себя /10 — 13 мая/

Урок 2

 

Из учебника стр. 70 — 72

 

Дельфины

Существует много легенд о сообразительности дельфинов, об их общительности. Вы слышали рассказы о жизни дельфинов, об их любви к людям? Наблюдения учёных показали, что дельфины легко поддаются приручению и дрессировке. Своё доверие они доказывают даже в неволе. Они охотно берут пищу из рук человека, обучаются игре в мяч, прыгают через обруч. Дельфины — дружный народ. С нежностью они заботятся о своём друге. Дельфины не думают об опасности и мчатся на помощь друг другу, когда случается беда.

 

Как дельфины заботятся друг о друге?

Дельфины — дружный народ. С нежностью они заботятся о своём друге. Дельфины не думают об опасности и мчатся на помощь друг другу, когда случается беда.

Притяжательное местоимение свой.

Это мой брат Игорь. Я говорю о своём брате.

Это твой брат Борис. Ты говоришь о своём брате.

Это её брат Саша. Она говорит о своём брате.

Это его брат Виктор. Он говорит о своём брате.

Это наш брат Юра. Мы говорим о своём брате.

Это ваш брат Борис. Вы говорите о своём брате.

Это их брат Сергей. Они говорят о своём брате.

Я жду своего брата, свою сестру и своих родителей.

Он (она) ждёт своего брата, свою сестру и своих родителей.

 

Возвратное местоимение себя не изменяется по родам и числам и отвечает на вопросы:

кого? — собой 

кому? — себя

кого? — о себе

кем? — себя

о ком? — о себе

 

Вставь в предложения вместо точек пропущенное местоимение себя в нужной форме.

Больной пришёл в  себя  и попросил пить.

Она видит  себя  в зеркале.

Андрей купил  себе  новую книгу.

Вы заказали  себе  билеты в театр?

Я положил портфель около себя.

Медведь посмотрел вокруг  себя.

 

Домашнее задание:

 

Текст «Дельфины» читать, рассказывать

Ջ․ Ռոդարի․ Մեծ գազարը

Կարդա՛ հեքիաթը։

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛ այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

 

– Ջուզեպի՜նա։

 

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

 

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի մի տե՛ս…

 

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

 

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ, պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

 

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

 

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

 

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

 

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

 

– Այստեղ արի, միայն թե արագ։

 

– Բայց ես դաս եմ սովորում:

 

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե այդպե՞ս կարողանանք հանել հողից: Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

 

— Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի ստացվում: — Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

 

— Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:

 

— Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը:

 

— Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

 

— Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

 

— Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։ Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

 

— Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։

 

— Երեքով չենք կարողանում հանել հողից, կօգնե՞ս։

 

— Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

 

— Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

 

— Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

 

— Ի՞նչ է եղել։

 

— Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

 

— Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։

 

— Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։ — Օօգնեցե՜ք։

 

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ։

 

— Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա… Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

 

— Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։

 

-Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ, օգնության կանչիր:

 

— Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

 

— Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի է թերթին էլ հայտնել:

 

— Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա հետ ոչ ոք չհամաձայնվեց:

 

— Հեռուստատեսությո՜ւն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու նախ սա՛ հողից հանենք: Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր… Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

 

— Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

 

— Կետերը ծովում են լողում։

 

— Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում .․.

 

— Իսկ ես տեսել եմ գրքում… Մարդիկ հրահրում էին միմյանց:

 

— Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։ — Ես գազար չեմ սիրում, նախընտրում եմ կարտոֆիլ:

 

— Իսկ ես՝ կոլոլակ: Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

Կարդա՛ <Մեծ գազար> հեքիաթը և համառոտ պատմի՛ր։

Լինում է չի լինում մի գյուղացի է լինում ։Այս գյուղացին բանջարանոց է ունենում և միշտ խնամում է այն։Երբ ժամանակը գալիս է,   բերքը հավաքելու , նա հողի մեջ տեսնում է մի շատ մեծ գազար։

Մոտենում և քաշում է , գազարը , այն դուրս չի գալիս , քաշում քաշքշում է  չի կարողանում գազարը հողից հանել։ Կանչում է կնոջը և միասին փորձում են գազարը հողից հանել։ Էլի չի ստացվում գազարը հողից հանել։ Կանչում են իրենց որդուն։ Նա թքոտելով ձեռքերը բռնում է հոր մի ձեռքից, մայրը ` հոր մյուս ձեռքից , իսկ հայրը գազարից ։ Քաշում քաշքշում են և չեն կարողանում գազարը հողից հանել։ Որդին ասում է, որ պետք է օգնության կանչել պապիկին։

Պապիկը գալիս է և էլի նույն կերպ փորձում են գազարը հողից հանել ։

Էլի չի ստացվում և պապիկը ընկնում է ծխամորճի վրա և վառում տաբատը։ Մայրիկն առաջարկում է հեռուստատեսությունից մարդ կանչել, բայց հայրիկն ասում է, որ դրա փոխարեն ավելի լավ է հարեւաններին կանչել օգնության։

Այդպես ամբողջ գյուղն իմանում է  հսկա գազարի մասին։

Հարեւանների օգնությամբ էլ փորձեցին գազարը հողից հանել, բայց էլի չստացվեց։

Հարեւաններից մեկն ասում էր,  սա գազար չի, այլ այստեղ կետաձուկ է նստել։ Մյուսն ասում էր կետաձկները ծովում են լինում և այսպես շարունակ։

Այսպես իրար հետ բանավիճելով քաշեցին քաշքշեցին , բայց գազարը հողից չհանեցի։

 

Հեքիաթի ավարտ` իմ պատկերացմամբ

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց.

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են. պետք է օգնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե.

-Ես նրանց գութան կնվիրեմ։ Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Հեքիաթի ավարտ ` իմ պատկերացմամբ 

Մեծ որդին տեսնելով , որ հայրը փոքրին է տեսնում, որպես թագաժառանգ, նախանձությունից որոշում է , եղբոր հանդեպ ստորություն անել։

 

Նա կանչում է սպասավորներից մեկին և հրամայում գիշերով եղբորը փաթաթել գորգի մեջ և նետել մոտակա լիճը։

 

Գիշերը վրա է հասնում և սպասավորը մոտենալով թագաժառանգի սենյակին, կամաց բացում է դուռը, մոտենում մահճակալին և արագ — արագ քնածին փաթաթում և տանում ու նետում է մոտակա լիճը։ Գործն ավարտելուց հետո, սպասավորը մեծ որդուն ասում է, որ գործն հաջողությամբ իրագործել է։ Մեծ որդին սպասավորի ուղղությամբ մի քանի ոսկեդրամ է նետում և սպասավորը հեռանում է։

 

Առավոտյան հայրը մեծ որդուն կանչում է նախաճաշի։

 

Մտնելով ճաշասրահ նա զարմանքից ապշում է ։

 

Սեղանի շուրջ նստած են լինում հայրն ու թագաժառանգը։

 

Հայրն ասում է , որ կանխամտածել է որդու գործողությունները և կանխել չարիքը։

 

Մեծ եղբայրը ծնկի է գալիս և ներողություն խնդրում ։ Հայրը ներում է որդուն, իսկ սպասավորին դուրս են շպրտում պալատից։