ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

 

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

 

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

 

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

 

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

 

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

 

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Բոլոր կենդանիների մոտ էլ կան ակնհայտ տարբերություններ, խղին` արջից, արջին` առյուծից և այլն։

2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

Այն պայմանավորված է տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են։

3. Ի՞նչ է ֆաունան:

Որոշակի տարածքում ապրող կենդանիների խմբին , անվանում  են Ֆաունա։

4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

Բոլոր թռչունները ձու են տալիս։

Ոչխարը բուրդ է տալիս։

Կովը, ոչխարը, այծը կաթ են տալիս։

Բոլոր ընտանի կենդանիներն ու թռչունները միս են տալիս։

02-06 մայիսի առաջադրանքների փաթեթ

Կարդա՛ բալլադը, կատարի՛ր առաջադրանքները։

Անբախտ վաճառականներ

Լեգենդ

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան

Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:

Ասին ու խելք-խելքի տըվին,

Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն:

Շատ միտք արին, թե ինչ անեն,

Վերջը եկան Փըշի մոտը,

Ընկան նըրա ձեռն ու ոտը,

Ու մուրհակով,

Շահով, կարգով,

Փող վեր առան բավականին,

Ինչքան պետք էր իրենց բանին:

Չիղջը մընաց, տընպահ դառավ,

Ճայը բոլոր փողերն առավ,

Առավ, նըստեց նավի միջին,

Հասավ Մըսըր, Չինումաչին,

Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…

Է՜լ թանկագին քիրմանի շալ,

Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,

Հընդու խուրմա, փըստա, բադամ,

Եվ… ո՛ր մեկի անունը տամ.

Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,

Առատ-առատ նավը լըցրեց.

Նավը լըցրեց հազար բարով

Ու ետ` եկած ճանապարհով

Ուրախ-ուրախ տուն էր գալի:

Ճամփին ծովում սարսափելի

Ալեկոծում, մըրրիկ ելավ,

Զարկեց, տարավ ապրանք ու նավ:

Միայն սովդաքյար Ճայը էնօր

Ազատվեցավ մերկ ու տըկլոր:

Ազատվեցավ — փառք իր ասծուեն,

Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.

Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,

Ո՞նց երևա իր ընկերին…

Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,

Աչքը ճամփին, վիզը ծըռած,

Համրում է օրն օրի վըրա,

Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…

Երկար նայեց, ճամփեն պահեց,

Շատ լավ ու վատ երազ տեսավ,

Մինչև պարտքի օրը հասավ,

Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,

Փուշը տընկվեց կըտեր ծերին:

— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.

Էլ չեք ասում թե պարտք ունեք…

Գործ բըռնեցիք, հորս ողորմի,

Ետ տվեք դե փողըս հիմի:

Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,

Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…

Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…

Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.

Ոսկի տա մարդ իրեն ձեռով,

Չըկարենա առնի զոռո՞վ…

Սրանից հետո դե արի դու

Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…

Գոռգոռում էր ողջ թառակում,

Հայհոյում էր, խայտառակում.

Ամեն մարդ էլ, ով որ լըսում,

Հենց մի բերան էն էր ասում.

— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,

Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.

Անուններըդ վաճառական,

Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,

Չըղջիկ ու Ճայ…

Չըղջիկն էսպես միշտ լըսելիս

Սիրտը բերնով դուրս էր գալիս:

Բարկանում էր իրեն մըտքում,

Անիծում էր, չըքում, թըքում.

— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,

Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.

Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,

Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…

Ու խընդրում էր ամեն անգամ.

— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,

Շատ ես կացել,

Կա՜ց մի քիչ էլ.

Թուղթ ըստացա երեկ Ճայից,

Թե՝ դուրս եկա Արաբիայից.

Որտեղ որ է՝ շուտով կըգա,

Դեռ մի բան էլ ավել կըտա…

— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,

Կանխիկ համրած իմ փողը բեր.

Շահ եք գըրել,

Վախտ եք դըրել.

Ինչ գըրած ա, էն եմ ասում,

Ձեզնից ավել բան չեմ ուզում:

— Չէ՛, աղա Փուշ,

Թե վաղ, թե ուշ,

Փողն իր կարգին, շահն իր կարգին,

Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…

Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…

Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…

Չէ՜, քու արածն ով մոռանա,

Իր աստվածն էլ նա կուրանա…

Խեղճը էսպես լեզու ածավ,

Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,

Շատ սուտ ասավ պարտքատերին,

Շատ ըսպասեց իր ընկերին.

Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:

— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.

Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,

Որ խայտառակ լինեմ վերջը…

Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,

Էս ահագին պարտքի տակից,

Էլ ի՞նչ ասեմ,

Ո՞նց ըսպասեմ.

Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,

Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….

Շատ միտք առավ,

Դես-դեն թըռավ,

Ինչ որ ուներ տանը, հագին,

Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,

Ցիփ մերկացավ:

Էլ չըպըրծավ:

Վերջը տեսավ, որ ճար չեղավ,

Թևեր առավ, ինքն էլ փախավ,

Փախավ, կորավ, որ էլ էնպես,

Դատարկ, սընանկ ու սևերես,

Ոչ պատահի պարտքատերին,

Ոչ երևա լույս աշխարհին:

Այնուհետև իր նամուսից,

Չըղջիկը մերկ, փախած լուսից,

Ցերեկները դես-դեն թաքչում,

Գիշերն է միշտ մըթնում թըռչում,

Որ չերևա իր թայ-թաշին,

Ոչ պարտքատեր աղա-Փուշին:

Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,

Ջուրն է մըտնում,

Դուրս է պըրծնում,

Թևին տալիս,

Ման է գալիս,

Թե մի գուցե բախտը բանի,

Կորուստն էլ ետ ջըրից հանի:

Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,

Ճանկ ու ատամ սուր պատրաստած,

Կողքովն ով որ անց է կենում՝

Քաշում է փեշն ու հարցընում,

Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,

Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.

Ու էն օրից մինչև օրս էլ

Մեկը մեկին դեռ չեն տեսել:

 

Առաջադրանքներ

 

1. Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։

Խելք խելքի տալ — մի բան անելու համար  միասին քննարկել

Հավան կացան — հավանություն տալ

Ընկնել ձեռ ու ոտ — աղաչել

Մուրհակ — նախատեսված  ապացուցման կարգով

Տնպահ  — տունը պահպանող

Աչքը  ճամփին — երկար սպասել մեկի գալուն

Դուռը կտրած -առաջը կանգնել , արգելք  լինել

Վիզը ծռած —  մեկի առջև  խոնհարված,  խեղճացած, ստորացած

Համրել — հաշվել

Գործ բռնել — մի բան ձեռնարկել

Սիրտը բերանով դուրս գալ  — հուզվել , չարչարվել , տանջվել

Թառակ — այգիների թաղ , որ ուրիշ թաղերից բաժանված է փողոցով  `  ճանապարհով

Չքել — չփչփացնել

Համրել — հաշվե

Լեզու ածել — աղաչել, համոզել

Բախտը բանել — հաջողվել , հաջողության հանդիպել

 

2. Նկարագրիր լեգենդի հերոսներին։

Ճայն աշխատասեր էր , Չղջիկը` աղքատ ու սևերես , ցերեկվա լույսից փախած , իսկ Փուշը ` կատաղած  ,բարկացած ։

3. Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։

Բալլադը պատմում է երկու անբախտ վաճառականների` Չղջիկի և Ճայի  մասին, ովքեր որոշում են զբաղվել առևտրով , բայց բավարար գումար չունենալու պատճառով  դիմում էն Փշին , նա էլ  չմերժելով`   պարտքով գումար է տալիս ։ Այդ գումարը վերցնելով `  Ճայը մեկնում է առևտրի։

Նավարկության ժամանակ  փոթորիկ է բարձրանում և Ճայն ամբողջ ապրանքը կորցնում է ջրում։

Չղջիկն  էլ օր օրի սպասելով,  տեսնում է , որ ընկերը չկա իր ամբողջ ունեցվածքը վաճառում է   ու տալիս  պարտքի դիմաց։ Տեսնելով , որ էլ ճար չունի թողնում ու հեռանում է ։

Այդ օրվանից Ճայն իր ապրանքն է փնտրում ճչալով, Չղջիկն  ամոթից գիշերով է ման գալիս, իսկ Փուշը` ամեն անցորդի փեշերից  կպչում  և Ճայից ու Չղջիկից է հարցուփորձ անում ։

4. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

5. Չղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրո’ւ։

Չղջիկները միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։

Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով։ Տարածված են չափավոր կլիմայով վայրերում։ Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ։ Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի։

 

Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են։ Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով։

 

Հարավային Ամերիկայում բնակվում է չղջիկների 4 տեսակ, որոնց անվանում են վամպիրներ։ Նրանք սնվում են միայն կաթնասունների ու թռչունների թարմ արյունով։ Վամպիրներն արյունը ոչ թե արտածծում են, այլ լիզում են վերքի վրայից։ Զոհի համար վտանգավոր է ոչ այնքան արյան կորուստը, որքան վամպիրից վարակիչ հիվանդություննում՝ կատաղությամբ վարակվելու վտանգը։

6. Փորձի’ր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։

” Փշի խնդրանքը ” լեգենդ

Մի անգամ զբոսնում էի Հաղարծնի Վանական համալիրով և հանկարծ ոտքս փուշ մտավ։

Կռացա , որ փուշը հանեմ , այն խոսեց ինձ հետ։ Զարմանքից ապշեցի, այս ու այն կողմ նայեցի , կարծեցի ինձ է թվում, բայց փուշն իրոք խոսող էր։

Փուշը հանելու ընթացքում , մենք զրուցում էինք և նա շատ էր ուզում շրջել եկեղեցու ներսում։

Նա ինձ խնդրեց դեն չնետել իրեն և կատարել իր խնդրանքը։

Չմերժելով նոր ընկերոջս խնդրանքը , ես նրա հետ մտա եկեղեցի, մոմ վառեցի, պտտվեցի և  Մխիթար Գոշի արձանի մոտ նկարվեցինք։

Այդպես մենք ընկերացանք, լավ ժամանակ անցկացրեցինք և իրար հրաժեշտ տալով հեռացանք։

Listen to ” Փշի խնդրանքը” լեգենդ by Sose Jhamharyan on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/5xTtg

 

03 Մայիսի

 

Կարդում ենք արևմտահայերեն

Շարքին չյարմարող բառը

 

04-06 մայիսի

 

չորեքշաբթի-ուրբաթ

 

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

 

Մանչուկն ու Կառլսոնը

Ա. Լինդգենի

 

հատված

(1-ին մաս)

 

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

 

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

 

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

 

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

 

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

 

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա:

 

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

 

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

 

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.

 

-Ռիկի՛, Ռիկի՛:

 

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

 

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

 

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

 

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ , թռչել , կդարձնեն , երբեք ։

2.  Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

ա/ Սովորական — անսովոր 

բ/ Փոքրիկ — մեծ 

 

գ/ Սիրունիկ — տգեղ 

 

դ/ տխուր — ուրախ

 

• Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:

Վատ ձեռագիր ունեցող մարդ ։

Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել

 բ/օգնել, օժանդակել

 

գ/վնասել

 

դ/կաշկանդել

 

• Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա — վթար

բ/աֆիցեր — սպա

գ/դիրեկտոր — տնօրեն

դ/զիբիլ — աղբ

 

• Տեքստից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Աստղեր , փողոցներ , երեխաներ, քաղաքներ։

 

• Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր (դեմք ունեցող) բայ՝ դիմացը նշելով դեմքը:

 

Նա կարողանում է — եզակի , 3 — րդ դեմք

Մարդիկ չգիտեն — հոգնակի 3 — րդ դեմք 

Հայրիկը բարկացել էր — եզակի,  3 — րդ  դեմք 

Թափառում էս — եզակի, 2 — րդ դեմք 

 

 

• Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

 

ա/ Ավելի լավ է դառը  ճշմարտությունը,  քան քաղցր սուտը:

 

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված  , էլ քեզ կօգնի:

 

գ/Ամեն գործի վերջն է գովելի ։

 

դ/ Դատարկ տակառը բարձր ձայն կհանի։

 

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

 

• Այն ի՞նչն է, այն ի՞նչը.

Արևի պես է,

Կլոր երես է,

Սերմը՝ ճնճղուկի

կտուցի պես է:

Արևածաղիկ

• Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն։

Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա:

• Նկարագրի՛ր Կառլսոնին:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

• Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

Այո, կուզեի լինել մանչուկի  փոխարեն, որպեսզի օգնեի Կառլսոնին։

• Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

Նա երազում էր շուն ունենալ։

• Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզեի, որ նրանք դառնան լավ ընկերներ և իրար օգնեն։ 

Անտեսանելի Տոնինոն

Անտեսանելի Տոնինոն

Ջ, Ռոդարի

 

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։

 

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

 

-Ներկա՛։

 

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

 

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

 

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, ինչպես ուզում էր։ Որախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

 

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։

 

-Սա ի՞նչ է,-բղավեց տիկինը,-արդեն հանգիստ նստե՞լ էլ չենք կարող։ Ապա նայե՜ք, դնում եմ պայուսակը նստարանին, իսկ այն կախված է մնում օդում։

 

Պայուսակն իրականում Տոնինոյի ծնկներին էր։ Մի մեծ քննարկում սկսվեց, և բոլորը քաղաքի տրանսպորտային ընկերությունից;

 

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ, շոկոլադով էկլերներ և այլ քացրավենիք։ Վաճառողուհին, տեսնելով որ քաղցրավենիքի արկղերը դատարկվում են, ենթադրեց, որ մեղավորն այն պատկառելի պարոնն է, որն իր տարեց մորաքրոջ համար կոնֆետներ է գնում։ Պարոնը վրդովվեց․

 

-Ես՝ գո՞ղ։ Գիտե՞ք՝ ում հետ եք խոսում; Գիտե՞ք՝ ով է իմ հայրը; Գիտե՞ք՝ ով է իմ պապը։

 

-Չե՛մ էլ ուզում իմանալ,- պատասխանել վաճառողուհին։

 

-Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս վիրավորել իմ պապին։

 

Անասելի իրարանցում սկսվեց։ Նույնիսկ ոսստիկանությունը խառնվեց։ Անտեսանելի Տոնինոն լեյտենանտի ոտքերի արանքով ծլկեց և ուղղվեց դեպի դպրոց, որ տեսնի՝ ինչպես են իր դասընկերները շենքից դուրս գալիս։ Իհարկե, նա տեսավ, թե ինչպես են երեխաները ձնագնդու պես սահում աստիճաններով և աղմկոտ խմբերով դպրոցից դուրս վազում, բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տոնիննոն զուր էր ջանում նրանց ուշադրույթունը գրավել՝ մեկ սրա, մեկ նրա կողմը վազելով, քաշելով իր ընկեր Ռոբերտոյի մազերը, սառնաշաքար առաջարկելո իր մյուս ընկերոջը՝ Գուիսկարդոյին։ Նրան ո՛չ տեսնում էին, ո՛չ էլ ուշադրություն դարձնում։ Նրանց հայացքներն անցնում էին Տոնինոյի միջով․ ասես նա ապակուց լիներ։

 

Հոգնած և մի քիչ վհատված՝ Տոնինոն վերադարձավ տուն։ Մայրիկը նրան սպասում էր պատշգամբում։

 

-Ես այստեղ եմ, մայրի՜կ,- բացականչեց Տոնինոն։

 

Բայց մայրը նրանն ո՛չ տեսավ, ո՛չ լսեց և անհանգստացած շարունակեց հայացքով որդուն փնտրել փողոցում։

 

-Ահա և ես, հայրի՜կ,- բացականչեց Տոնինոն՝ մտնելով սենյակ և նստելով սեղանի մոտ՝ իր սովորական տեղը։ Բայց հայրը շարունակեց փնթփնթալ․

 

-Տեսնես ինչո՞ւ է Տոնինոն այսքան ուշանում։ Հո վատ բան չի՞ պատահել։

 

-Բայց ես այստեղ եմ, այստեղ եմ, մայրի՜կ, հայրի՜կ,- գոռաց Տոնինոն։

 

Բայց նրանք չլսեցին տղայի ձայնը։

 

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

 

-Այլևս չեմ ուզում անտեսանելի լինել,- աղիողորմ լաց եղավ Տոնինոն, ուզում եմ, որ հայրիկն ինձ տեսնի, որ ուսուցիչն ինձ դաս հարցնի։ Ուզում եմ խաղալ իմ ընկերների հետ։ Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

 

Նա իջավ աստիճաններով և դուրս եկավ բակ։

 

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

 

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

 

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

 

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

 

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

 

-Տոնի՜նո,-արդ պահին ձայնեց մայրիկը պատշգամբից։

 

-Մայրի՜կ, դու ինձ տեսնո՞ւմ ես։

 

-Ա՜խ, ավելի լավ է՝ չտեսնեի քեզ։ Արի՜, արի՛ վերև և լսի՛ր հայրիկին։

 

-Հիմա գալիս եմ, մայրի՜կ, -բացականչեց Տոնինոն։

 

-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։

 

Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։

 

-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։-Դե՜, մի՛ չափազանցրու, -պատասխանեց ծերուկը։

 

Առաջադրանքներ

 

1. Բնութագրի՛ր Տոնինոյին։

Տոնինոն խորամանկ էր, չարաճճի և զվարճասեր։

2. Ի՞նչ էր երազում Տոնինոն։

Նա երազում էր լինել անտեսանելի։

3. Ե՞րբ տղան հասկացավ, որ անտեսանելի է դարձել։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛

Բայց ոչ ոք նրան չլսեց և նա հասկացավ , որ անտեսանելի է դարձել։

4. Ի՞նչ արեց տղան, երբ հասկացավ, որ իր երազանքն իրականացել է։

Ուրախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։

5. Տղայի երազանքները ե՞րբ էին իրական դառնում։

Երբ նա շատ էր ցանկանում։

6. Ի՞նչ կանեիր դու, եթե հանկարծ անտեսանելի դառնայիր։

Եթե ես դառնայի անտեսանելի բոլորի հոգու հետ կխաղայի ու ուզածիս չափ չարաճճիություն կանեի։

7. Տեքստում ընդգծված նախադասութունը մեկնաբանի՛ր։

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

Որովհետև արցունքներն էլ էին անտեսանելի, հակառակ դեպքում ընկերները կօգնեին։

8. Ո՞վ փրկեց տղային։

Տղային փրկեց ծերունին։

9. Տեքստից առաձնացրո՛ւ ծերունու խոսքերը։ Մի քանի նախադասությամբ մեկնաբանի՛ր։

Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

 

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

 

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

 

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

10. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։

Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

Միայնակ մարդը  անբախտ մարդ է։

11. Խորհո՛ւրդ տուր Տոնինոյին։

Տոնինոյին խորհուրդ կտամ, որ չձգտի մենակության, որովհետև ընկերներ ունենալը երջանկություն է։

12. Ինչի՞ մասին ես երազում։ Պատմի՛ր։

Ես երազում եմ խաղաղության մասին, որպեսզի համաճարակը լիովին վերանա և բոլորս ապրենք հաշտ, խաղաղ ու երջանիկ։

Բառարանային աշխատանք

 

1. Օրինակի համաձայն՝ տեքստում ընդգծի՛ր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

 

2. Դուրս գրի՛ր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։

Տղա —  որդի

Վախենալ — սարսափել

Մտածել — խորհել

Ափսոս — ավաղ

Հուսալ —  հույս  ունենալ

Անտեսանելի  —  անտես

Ուրախություն  —  խնդություն

Ցատկել  —  թռչել

Մազ —  վարս ,  հեր

Աղմկել — գոռալ

Մեղադրել — դատապարտել , պատժել

Հոգնել  — բեզարել

Բնակաբար — անշուշտ

Ազատ — անկախ

Բղավել — գոռալ

Խանութ — կրպակ  , տաղավար

Արկղ — սնդուկ

Պատկառելի —  մեծ , խոշոր  , տարիքով

Գող — ավազակ

Վիրավորել — նեղացնել

Իրարանցում — խառնաշփոթություն

Ծլկել — փախչել

Աստիճան — սանդուղք

Ջանալ — աշխատել

Զուր — անտեղի , իզուր

Վհատված — հուսահատված

Բացականչել — գոռալ , կանչել

Փնտրել  — որոնել

Փնթփնթալ — դժգոհել

Սովորական — հասարակ

Արտասվել — լացել

Օգուտ — շահ

Ուսուցիչ — դասատու

Բակ — այգի

Միայնակ  — մենակ

Լալ — լացել

Ծերունի — ծեր, պապ

Մարդ —  էակ

Քոթակ — ծեծ

Վիզ — պարանոց

Համբուրել — պաչել

Փրկել — ազատել

 

 

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

 

սովորական- անսովոր

 

ծեր — երիտասարդ

 

իջնել- բարձրանալ

 

հուսալ- հուսահատվել

 

մեղադրել- արդարացնել

 

աղմկոտ- լուռ

 

ուշանալ- արագանալ

 

4. Տեքստից դուրս գրի՛ր երեքական գոյական, ածական և բայ։

 

Գոյականներ՝ կին,  էկլեր,  տրոլեյբուս

 

Ածականներ՝ անտեսանելի, պատկառելի, անասելի

 

Բայեր՝ փնթփնթալ,  արտասվել, առաջարկել

 

5. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

 

ուշանալ- ուշ

 

աղմկոտ- աղմուկ

 

զայրանալ- զայրույթ

 

ուրախանալ- ուրախություն

 

հուսալ- հույս

 

կարծել- կարծիք

 

դիտել- դիտում

 

բարձրանալ- բարձրություն

Ասորիների միասին տեղեկություն, Ասորական համայնքը Հայաստանում

Ասորիներ (արամեերեն՝ ܐܬܘܪ̈ܝܐ ատուրայի, սուրայ), Էթնիկ խումբ Միջին Արևելքում[23][24]։ Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկին ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2,769 մարդ։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։ Երևանում և Թբիլիսիում կան ասորի մտավորականներ՝ գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ և այլն։ Ասորիներ են խորհրդային գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Սիության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։

Ասորիներ ու ասորեստանցիներ

 

Ժամանակակից ասորիներն արամեացիների անմիջական սերունդներն են[փա՞ստ]։ 19-րդ դարի վերջից ասորիների մի հատվածի մոտ, հիմնականում՝ Արևելքի եկեղեցու հետևորդների («նեստորականներ») արտասահմանյան միսիոներների անուղղակի ազդեցությամբ ծնունդ առավ և արմատավորվեց հին ասորեստանցիների շառավիղներ լինելու գաղափարը։ Ասորական մյուս հարանվանությունները, մասնավորապես՝ Ասորի ուղղափառ եկեղեցին («հակոբիկներ») չի ընդունում «ասորեստանյան գաղափարը» և պաշտպանում է արամեական ծագումը։ Նույն դիրքորոշումն ունի սեմագետների մեծ մասը։

 

Կրոն

Ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։

 

Սիրիայում «սրյանի» են կոչում Ասորի ուղղափառ և Ասորի կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները (քրդյանիներ՝ սխալ, կապ չունեն քրդերի հետ) քաղդեականների մասին է։ Սրանք Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Քաղդեական կամ խալդեական ասորական եկեղեցին որևէ կապ չունի ուրարտացիների Խալդի աստծո հետ։ Շփոթմունք կարող է առաջացնել նաև խալդայներ (Խաղտիք գավառի բնակիչներ) ազգության հետ։ Իրականում բառի հիմքում աքքադական «քալդու» բառն է, այդպես էին ասորեստանցիներն անվանում Հարավային Միջագետքում հաստատված արամեացիներին։ Իսկ եկեղեցու համար «Քաղդեական» անվանումը Վատիկանն ընտրել է կամայականերեն, առաջնորդին էլ տվել «Բաբելոնի պատրիարք» տիտղոսը։

 

 

Կոտայքի մարզի 42 համայնքներում բնակվում են ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն և այլ ազգերի ներկայացուցիչներ:

 

Մարզի Զովունի, Նոր Գեղի, Արզնի, Քանաքեռավան բնակավայրերի մուտքերի մոտ ազգային փոքրամասնությունների լեզուներով տեղադրված են տեղագրական ցուցանակներ:

 

Մարզում բնակվող ասորիները /Արզնի/ և եզդիները /Զովունի/ մասնակցություն են ունենում մարզային և համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին:

 

Զովունի, Քանաքեռավան և Նոր Գեղի համայնքներում, որտեղ խիտ խմբերով բնակվում են եզդիներ, հայ երեխաների հետ նախադպրոցական ուսումնաական հաստատություններ են հաճախում նաև ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն ազգերի երեխաներ:

 

Նախկինում Զովունիի միջնակարգ դպրոցում կային եզդիերենի ուսուցմամբ դասարաններ: Արդեն երեք տարի է եզդիները նախընտրում են սովորել հայկական, իսկ ասորիները մայրենի լեզու ուսումնասիրում են ռուսական դասարաններում: Ասորերենի ուսուցում իրականացվում է Արզնիի, իսկ եզդիերենինը` Զովունիի, Քանաքեռավանի և Ջրվեժի միջանակարգ դպրոցներում, դպրոցական բաղադրիչից հատկացված կամ արտադասարանական խմբակի համար նախատեսված ժամերին, նախասիրական խմբակներով:

 

Մարզի Արզնի համայնքում և դպրոցում մեծ շուքով նշվում է ասորիների նոր Նոր տարին` Հաբ-Նիսանը և այլ ազգային տոներ, որոնց մասնակցում են ազգությամբ ասորի անվանի մշակութային և հասարակական գործիչներ: Պատշաճ մակարդակով են նշվում նաև եզդիների ազգային տոները` Նոր տարի /Մալաքե Թավուս/, Խըդր Նաբիի /եզդիների Սուրբ Սարգիսը/ տոնը և այլն, իսկ քրդերը տոնում են Նովրոզ /Նոր տարի/:

 

Արզնի գյուղում համայնքի ղեկավարը և ավագանու 9 անդամներից 5-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են /4 ասորի,1 եզդի/։

 

Նոր Գեղիում ավագանու 9-ը անդամներից 1-ը եզդի է։

 

Մինչև համայնքների խոշորացումը եզդիները ավագանու անդամ ունեին Զովունիում

 

Մարզի ազգային փոքրամասնությունները ներկայացված են նաև ՀՀ Ազգային ժողովում. Կնյազ Հասանով /Աբովյան, քուրդ/, Արսեն Միխայլով /Արզնի, ասորի/:

 

Ասորիներ

 

Ասորիները հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին Առաջավոր Ասիայում լայնորեն տարածված և գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է: Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև Հիսուս Քրիստոսը:

 

Ասորիները ներկայումս բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարի տվյալների/ ՀԽՍՀ-ում: 2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանք խոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պես պատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա, Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարի ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը հաստատվեցին Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Ռուսաստանում, ինպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:

 

Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:

 

Թեև ասորիները Հայաստանում համարվում են ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում` նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը: