Պանդաների մասին տեղեկություն

Պանդաներ (լատ.՝ Ailuridae), պատկանում են կաթնասունների դասին, գիշատիչների ընտանիքին։ Այս դասը ներառում է յոթ ոչնչացած և մեկ ժամանակակից տեսակ։ Միակ ժամանակակից տեսակը փոքր և կարմիր պանդան է։

Այդ ընտանիքի մեջ են ներառվում միանգամից մի քանի ցեղատեսակներ՝ սկունսեր, կզաքիսներ, արջեր այս շարքը մտնում է շների ցեղատասակների մեջ։ Քիչ հավատալի է, որ այս ցեղատեսակները համառ են և շատ քիչ են փոխում սկզբնական չդիֆերենցված կառուցվածքը-նախնիների սերունդների մարֆոլգիական խումբը։

Առաջին անգամ պանդաները հայտնվել են Կայնոզովսկյան ծայրամասերում։ Այնուհետև նրանց տարբեր ցեղատեսակները բավականին տարածվել են Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։ Մինչ այժմ գոյատևել է մի ցեղատեսակ՝ փոքր պանդան, որը պահպանվել է դժվարհասանելի անտառներում՝ Հարավարևելյան Ասիայում։ Փոքր պանդայի վարքը բնության մեջ քիչ է երևում։ Այդ պանդայից կա աշխարհի մի քանի կենդանաբանական այգիներում, սակայն բոլոր կենդանիները լինելով կենդանաբանական այգիներում ունենում են գործունեության և ագրեիվության նվազում։ Եթե հնարավոր լիներ ուսումնասիրել այդ կենդանիներին բնության մեջ դա կարող էր մեծ օգուտ տալ ժամանակակից գիտությանը, օգնելով հստակեցնել էկո-էվոլուցիոն մեխանիզմը (օրինակ՝ սկունսերին և արջերին)։ Ցավոք նրանք գտնվում են ոչնացման եզրին, որը պայմանավորված է մարդկանց գործունեությամբ և բնության ոչնչացմամբ։

03․05․-10․05

Lesson 1

 

Textbook: Starlight 4 / Part 1/ 4_ays1_bDownload

 

Page 110, 112, 113, 114/Read and complete!

Lesson 2

 

We’ll read and learn about Yerevan…

 

https://learnenglishkids.britishcouncil.org/games/clean-and-green

and answer the questions!

Do you keep your bedroom tidy or is it a mess?

Do you recycle the rubbish from your house?

What colour are the containers for recycling where you live?

Վարժ կարդալ-թարգմանել՝ բանավոր, սովորել նոր բառերը… Մի քանի նախադասությամբ կամ որքան կարող եք, ավելացրեք Երևանի մասին…

 

Yerevan is the capital of Armenia. It is one of the oldest cities in the world…

Ապրիլ ամսվա հաշվետվություն

• Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։

Այո , կատարել եմ։

Տեղադրիր բլոգիդ հղումը։

https://sosejhamharyan.edublogs.org/

 

• Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի ապրիլ ամսվա ֆլեշմոբին։

Այո, մասնակցել եմ։

• Մասնակցե՞լ ես ապրիլ ամսվա բոլոր նախագծին։ Տեղադրիր նախագծերի արդյունքների հղումները։

” Գունային խաղեր ” նախագիծ

” Գարնանամուտ ” նախագիծ ” Իմ կազմած խնդիրները

Ջանի Ռոդարի ” Թափանցիկ Ջակոմոն “

 

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:

Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:

 

 

Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:

Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:

Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:

Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:

Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:

Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:

Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:

Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:

Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիքով Ջակոմոյի կերած բաներն  էլ էին  երևում , քանի որ նա ամբողջովին թափանցիկ էր ։ 

2. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Ոչ, իմ կյանքում չկան թափանցիկ  մարդիկ ։ 

3. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ոչ, լավ չէր լինի, քանի որ, այդ դեպքում ոչ մի անակնկալ չէր ստացվի։

4. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Դե ,  իհարկե հեղինակը փոխաբերական իմաստով  է ներկայացրել Ջակոմոյին, քանի որ նա չափազանց ազնիվ էր։

5. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Պատմվածքը ճշմարտության և ազնվության մասին է։

6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Այս պատմվածք ինձ սովորեցրեց , որ աշխարհում ճշմարտությունից ու ազնվությունից  լավ  բան  չկա , որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

 

Լեզվական առաջադրանքներ

 

1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Ի՞նչ

Աշխարհ

Թագավորություն

Օդ

Աղբյուր

Ջուր

Մարմին

Արյուն

Ապակի

Ճակատ

Սիրտ

Գլուխ

Ձուկ

Գնդիկ

Ինչպիսի՞

Չտեսնված

Թափանցիկ

Պարզ

Դաժան

Հանգիստ

Հեշտ

Բարձրաձայն

Ամենամութ

Զարմանալի

Ամենաուժեղ

2. Կանաչով նշված բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։

Թափանցիկ —  անթափանցիկ

Սխալ —  ճիշտ

Սուտ —  անկեղծ

Սև —  սպիտակ , ճերմակ

Տղամարդ —  կին

Հեշտ — դժվար

Բարձրաձայն —  ցածրաձայն

Դաժան —  բարեգութ

Լուռ — անլուռ , աղմուկ ,

Ատել —  սիրել

3.  Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

 

Մայրաքաղաք — Պետության գլխավոր քաղաքը, որտեղ գտնվում են կառավարությունն ու կառավարական մարմինները

Ամենաշատ — Ամեն բան շատ ունեցող

Ջրավազան — Ջրի ավազան, արհեստական կամ բնական ավազան

Միանգամից — Անմիջապես, իսկույն

Մահապատիժ — Մահվան պատիժ, մահվան դատապարտելը որպես պատժի առավելագույն միջոց

Անարդարություն — Անարդար գործ՝ արարք

Բանտախուց — Բանտի խուց՝ սենյակ

Միջանցք — Շենքի ներսում երկար անցք՝ նույն հարկի բնակարաններն իրար հետ կապեու համար

Լուսամուտ — Պատի կամ երդիկի մեջ բացված անցք՝ լույսը սենյակի մեջ ընկնելու համար, պատուհան