Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։

­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

 

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

 

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

 

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

 

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

 

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

 

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերն աճում են տարբեր տեղերում ` այգիներում, դաշտերում, մարգագետիններ ում և այլն։

2 . Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսի մարմինը արմատն է, ցողունը և տերեւները։ Ստորգետնյա հատվածը արմատն է, իսկ վերգետնյա հատվածը  ` այն է ինչը մենք տեսնում ենք։

Արմատը, ցողունը, տերեր, ծաղիկը, պտուղը և սերմը բույսի օրգաններն են։

3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճման և զարգացման համար պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ` այն է արեւ և պարբերաբար ջրով սնելը։

4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Այն դրսեւորվում է բույսի փարթամ տեսքով։

5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Առանց թթվածնի մարդը չի կարող։

Շրջակա միջավայրը գեղեցկացնում են բույսերը։

 

11-15 ապրիլի առաջադրանքների փաթեթ

Հղումով կարդա՛ զատկական ավանդազրույցները և կատարի՛ր առաջադրանքները։

Զատկական ավանդազրույցներ

Զատկական ավանդազրույցներ

Զատկի լոբին

 

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և հագուստի գրպանը դնում:

Մեծ պասի առաջին իսկ օրվանից նա ամեն օր մի լոբի էր հանում , դեն գցում և գրպանի մնացած լոբիներով իմանում, թե Զատկին քանի օր է մնացել: Մի օր էլ իրիցկինը էս տերտերի գլխին փորձանք է բերում: Ամուսնու փարաջան թափ է տալիս և միամտաբար լոբիները ցաք ու ցրիվ են լինում: Իրիցկինը մնում է շվարած: Վախենալով, որ տերտերը, ուր որ է, կգա, մի բուռ լոբի է բերում ու լցնում փարաջայի գրպանը: Այս դեպքից հետո տերտերը լրիվ կորցնում է գլուխը և ծխականների հարցմունքին , թե Զատկիկը քանի օրից է գալու, ախ քաշելով պատասխանում է. <<Ախր ինչ ասեմ, թե գրպանիս լոբուն մտիկ տամ, էս տարի Զատիկը ըսկի էլ չի գալու>>:

 

Հացը գետնին գցելը մեղք է

 

Մի արդար ու հավատավոր մարդ, հաց ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում, ձեռքից մի փշուր հաց է ընկնում և կորչում խոտերի մեջ: Փնտրում է նա հացի կտորը, փնտրում և այդպես էլ չի գտնում:

Շատ է վշտանում խեղճ մարդը, որ մեղք է գործել, և ուրիշ ճար ճգտնելով` հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում և կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած` նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը, վրան Աստծու տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:

Ու էս բոլորը նրա համար, որ հացը գետին ընկնելու մեղքը քավի:

 

Հացի փշուրն ու հրեշտակը

 

Ասում են, թե հենց հացի փշուր է գետնին ընկնում, երկնքից անտեսանելի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Գետնին ընկած հացի բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնում և քանի որ մի ոտքի վրա կանգնելը շատ դժվար է, մարդիկ պետք է հրեշտակների օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն և մի բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:

 

Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե տոնական սեղաններին: Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

 

Աղբյուրը՝ qahana.am

 

Առաջադրանքներ

 

Ուշադի՛ր կարդա՛ ավանդազրույցները և գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

Շվարած —  մոլորված

Հարցմունք  — հարցուփորձ անել

Արդար — իրավացի ,  ճշմարիտ

Հավատավոր — հավատացյալ , կրոնավորուհի

Փնտրել  — որոնել

Վշտանալ — տխրել

Ճար —  միջոց , դեղ , հնար

Վաստակել — արժանալ  ,   շահել

Շտապել —  վազել ,  իրար անցնել

Գործածություն —  կիրառություն ,  օտագործում

առատություն — լիություն , շատություն

 

Բացատրի՛ր արտահայտությունները

 

ճանապարհ գնալ — որոշ   տարածություն  գնալ

 

աշխատանքի անցնել- որևէ կարգի  գործունեություն

 

քրտինք թափել-  չարաչար  աշխատել

 

մեղքը քավել- ներել ,  թողություն տալ

 

մտիկ տալ —  նայել

 

գլուխը կորցնել- շփոթվել , խուճապի մատնվել

 

Ի՞նչ է խորհրդանշում զատկական սեղանի հացը։ Տեքստից գտի՛ր հացի երեք խորհուրդները ներկայացնող հատվածը։

Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

Գործնական աշխատանք https://houryattarian.wordpress.com/2022/04/11/%d5%a1%d6%80%d5%a5%d6%82%d5%a5%d5%ac%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a7%d5%b6%d5%a7-%d5%a1%d6%80%d5%a5%d6%82%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a7%d5%b6/

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից: Փոքրիկ տղա մը դուրս ելավ դպրոցէն ։

Ես աշխատում եմ գործարանում: Ես կաշխատիմ գործարանին մեջ ։

Մի թռչուն թռավ արտից: Թռչուն մը թռաւ արտէն ։

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: Մարդ մը քարէն մեծ , գեղեցիկ տուն շինաւ ։

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: Մեծ արջ մը կուտեր անտառի հատապտուղներէն։

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: Հացեն կտոր մը պոկեց և տուաւ շանը։

Սովից քունը չէր տանում: Սովէն չէր կրնար քնանալ։

Մի օր երեխաները դպրոց էին գնում: Օր մը երեխաներեն դպրոց կերթաին։

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։ Երբ տղաներուն մարը խանութեն մեջ էր կը տեսնէ անկրկնելի գունագեղ նկար։

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն: Օր մը նկարիչը աքաղաղ կը նկարէ, բայց կը մոռնա գունաւորել զայն։

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել: Վարդագույն քաղաքին մեջ, ահ ու սարսափ տարածւուած էր։

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Ժամանակին մը մարդ ու կնիկ մը կար։

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Անտառե ծառերեն ո’չ մեկը անոր հետ ընկերություն չէին ընէր։

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր: Ան իր ոտքին տակ սեղմուած էր դեղնափայլ մը մետաղ ու կկանչէր։

 

Զատկական ասույթներ և ոտանավորներ․

Տանը

Հղումով կարդա՛ https://marinemkrtchyan.files.wordpress.com/2017/03/d5bc-d5b0d5a1d680d5b8d5b5d5a1d5b6-c2abd5a6d5a1d5bfd5abd5afc2bb.pdf

պատումը (էջ 57-59)։ Փորձի՛ր ինքդ Զատկի մասին փոքրիկ ասույթներ կամ ոտանավորներ հորինել։

1. Կարմիր հատիկ ,  կարմիր Պուտիկ ։

2 . Կարմիր զատիկ , Նավակատիկ , կուտիկ պուտիկ նախշուն հատիկ ։

3 .  Գլորե , կլորե , լուսնակ  անուշ մոլորե ։

Դասարանական աշխատանք ” Տերտերի լոբին “

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։

Կարդա՛ և պատմությանը նոր ավարտ հորինիր։

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։

Մի օր էլ տերտերը  որոշում է  անտառով  անցնել ։

Շատ է  գնում թե քիչ տեսնում է , որ մոլորվել է ։  Ետ  է նայում և  տեսնում , որ  փարաջայի գրպանում  մնացած լոբիները  թափվել են ։ Պտտվում է և  թափված  լոբիների ուղղությամբ դուրս գալիս անտառից  ։

Այդպես փրկվելով սոված գազաններից ։