19.04-26.04

Lesson 1

 

Textbook: Starlight 4 / Part 1/ 4_ays1_bDownload

 

Watch Module 4

Page 95, ex. 5, 6

Ex.5

1. Station

2. Funfair

3. Library

4. Hospital

5. Museum

6. Cafe

Ex.6

1. ✔️

2.   ×

3. ✔️

4. ×

5. ×

6. ✔️

Page 96, ex. 1, 2, 3

Ex. 1

1. Was

2. Was

3. Were

4. Was

5. Were

Ex. 2

1. I was at school.

2. We were at the cinema.

3. George is ill.

4. She was very angry.

5. They were late.

6. It were windy.

7. She was hungry.

8. They were at home.

Page 97, e. 4, 5

Ex. 5

1. ✔️

2. ×

3. ✔️

4. ×

1. ✔️

2. ×

3. ×

4. ✔️

Page 98, ex. 1, 2, 3

 

Lesson 2

 

Page 99, ex. 4, 5

Ex. 4

Page 102, ex. 2

Page 103, e. 3, 4, 5

Ex. 3

Page 104, e. 1, 2

Page 105, ex. 3, 4

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

 

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

 

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

 

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

 

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

 

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

 

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

 

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

 

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

 

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

 

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

 

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

 

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

 

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1 . Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները միաբջիջ օրգանիզմներ են, իսկ սնկերը միաբջիջ օրգանիզմներ են։

2 . Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բակտերիաները բացահայտել է Անտոնի Վան Լևնհուկն, ով առաջին անգամ հայտնաբերել է մանրադիտակը, որի շնորհիվ բացահայտել է բակտերիաները։

3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները պաշտպանվում են միջավայրի անբարենպաստ գործոններից նրանց ձևերի հաշվին, օրինակ ցուպիկաձե, ստորակետաձև և այլն։

4 . Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Մի դեպքում նրանք են առաջացնում օրգանական նյութեր, մյուս դեպքում ` օգտվում են պատրաստի նյութերից։

5 .Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Նրանց մեծ մասն բույսերին օգնում է լավ աճել ե զարգանալ, իսկ մարդկանց օգնում է սննդառությամբ։

6 .Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերն աճում են ծառերի արմատների մոտ և փոխադարձ օգնում իրար աճմանը։

7 . Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի են հետևյալ սնկերը` շամպինիոնը, սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, աղվեսասունկը։

8 .  Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

Վնասակար բակտերիաներն առաջացնում են հիվանդություններ, որոնց առաջացումը կանխելու համար , անհապաղ պետք է հետեւել հիգիենայի կանոններին։

9 . Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Ամեն օր պետք է լվանալ ատամները, քանի որ սննդի մնացորդները բերանում կարող են առաջացնել վնասակար բակտերիաներ։

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

 

Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:

 

Մուլտֆիլմ