11-15 ապրիլի առաջադրանքների փաթեթ

Հղումով կարդա՛ զատկական ավանդազրույցները և կատարի՛ր առաջադրանքները։

Զատկական ավանդազրույցներ

Զատկական ավանդազրույցներ

Զատկի լոբին

 

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և հագուստի գրպանը դնում:

Մեծ պասի առաջին իսկ օրվանից նա ամեն օր մի լոբի էր հանում , դեն գցում և գրպանի մնացած լոբիներով իմանում, թե Զատկին քանի օր է մնացել: Մի օր էլ իրիցկինը էս տերտերի գլխին փորձանք է բերում: Ամուսնու փարաջան թափ է տալիս և միամտաբար լոբիները ցաք ու ցրիվ են լինում: Իրիցկինը մնում է շվարած: Վախենալով, որ տերտերը, ուր որ է, կգա, մի բուռ լոբի է բերում ու լցնում փարաջայի գրպանը: Այս դեպքից հետո տերտերը լրիվ կորցնում է գլուխը և ծխականների հարցմունքին , թե Զատկիկը քանի օրից է գալու, ախ քաշելով պատասխանում է. <<Ախր ինչ ասեմ, թե գրպանիս լոբուն մտիկ տամ, էս տարի Զատիկը ըսկի էլ չի գալու>>:

 

Հացը գետնին գցելը մեղք է

 

Մի արդար ու հավատավոր մարդ, հաց ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում, ձեռքից մի փշուր հաց է ընկնում և կորչում խոտերի մեջ: Փնտրում է նա հացի կտորը, փնտրում և այդպես էլ չի գտնում:

Շատ է վշտանում խեղճ մարդը, որ մեղք է գործել, և ուրիշ ճար ճգտնելով` հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում և կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած` նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը, վրան Աստծու տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:

Ու էս բոլորը նրա համար, որ հացը գետին ընկնելու մեղքը քավի:

 

Հացի փշուրն ու հրեշտակը

 

Ասում են, թե հենց հացի փշուր է գետնին ընկնում, երկնքից անտեսանելի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Գետնին ընկած հացի բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնում և քանի որ մի ոտքի վրա կանգնելը շատ դժվար է, մարդիկ պետք է հրեշտակների օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն և մի բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:

 

Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե տոնական սեղաններին: Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

 

Աղբյուրը՝ qahana.am

 

Առաջադրանքներ

 

Ուշադի՛ր կարդա՛ ավանդազրույցները և գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

Շվարած —  մոլորված

Հարցմունք  — հարցուփորձ անել

Արդար — իրավացի ,  ճշմարիտ

Հավատավոր — հավատացյալ , կրոնավորուհի

Փնտրել  — որոնել

Վշտանալ — տխրել

Ճար —  միջոց , դեղ , հնար

Վաստակել — արժանալ  ,   շահել

Շտապել —  վազել ,  իրար անցնել

Գործածություն —  կիրառություն ,  օտագործում

առատություն — լիություն , շատություն

 

Բացատրի՛ր արտահայտությունները

 

ճանապարհ գնալ — որոշ   տարածություն  գնալ

 

աշխատանքի անցնել- որևէ կարգի  գործունեություն

 

քրտինք թափել-  չարաչար  աշխատել

 

մեղքը քավել- ներել ,  թողություն տալ

 

մտիկ տալ —  նայել

 

գլուխը կորցնել- շփոթվել , խուճապի մատնվել

 

Ի՞նչ է խորհրդանշում զատկական սեղանի հացը։ Տեքստից գտի՛ր հացի երեք խորհուրդները ներկայացնող հատվածը։

Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

Գործնական աշխատանք https://houryattarian.wordpress.com/2022/04/11/%d5%a1%d6%80%d5%a5%d6%82%d5%a5%d5%ac%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a7%d5%b6%d5%a7-%d5%a1%d6%80%d5%a5%d6%82%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a7%d5%b6/

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից: Փոքրիկ տղա մը դուրս ելավ դպրոցէն ։

Ես աշխատում եմ գործարանում: Ես կաշխատիմ գործարանին մեջ ։

Մի թռչուն թռավ արտից: Թռչուն մը թռաւ արտէն ։

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: Մարդ մը քարէն մեծ , գեղեցիկ տուն շինաւ ։

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: Մեծ արջ մը կուտեր անտառի հատապտուղներէն։

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: Հացեն կտոր մը պոկեց և տուաւ շանը։

Սովից քունը չէր տանում: Սովէն չէր կրնար քնանալ։

Մի օր երեխաները դպրոց էին գնում: Օր մը երեխաներեն դպրոց կերթաին։

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։ Երբ տղաներուն մարը խանութեն մեջ էր կը տեսնէ անկրկնելի գունագեղ նկար։

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն: Օր մը նկարիչը աքաղաղ կը նկարէ, բայց կը մոռնա գունաւորել զայն։

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել: Վարդագույն քաղաքին մեջ, ահ ու սարսափ տարածւուած էր։

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Ժամանակին մը մարդ ու կնիկ մը կար։

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Անտառե ծառերեն ո’չ մեկը անոր հետ ընկերություն չէին ընէր։

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր: Ան իր ոտքին տակ սեղմուած էր դեղնափայլ մը մետաղ ու կկանչէր։

 

Զատկական ասույթներ և ոտանավորներ․

Տանը

Հղումով կարդա՛ https://marinemkrtchyan.files.wordpress.com/2017/03/d5bc-d5b0d5a1d680d5b8d5b5d5a1d5b6-c2abd5a6d5a1d5bfd5abd5afc2bb.pdf

պատումը (էջ 57-59)։ Փորձի՛ր ինքդ Զատկի մասին փոքրիկ ասույթներ կամ ոտանավորներ հորինել։

1. Կարմիր հատիկ ,  կարմիր Պուտիկ ։

2 . Կարմիր զատիկ , Նավակատիկ , կուտիկ պուտիկ նախշուն հատիկ ։

3 .  Գլորե , կլորե , լուսնակ  անուշ մոլորե ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով