Թվի բաժանելիության հայտանիշները

Թեմա՝ Թվի բաժանելիության հայտանիշները

 

Թվի բաժանելիությունը 2-ի

 

Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46 և 102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51, 100։2=50։

 

Թվի բաժանելիությունը 5-ի

 

5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով։

 

Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 105, 165 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 5-ով։ Ստուգում՝ 105։5=21, 165։5=33 100-ը բաժանվում են 5-ի, քանի որ նրա գրառումը վերջանում է 0-ով։ Ստուգում՝ 100։5=20

 

Թվի բաժանելիությունը 10-ի

 

10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով։

 

Օրինակներ՝ 100, 200, 250 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 0-ով։ Ստուգում՝ 100։10=10, 200։10=20, 250։10=25

 

Թվի բաժանելիությունը 3-ի

 

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Օրինակ՝ Պարզենք 12366 թիվը բաժանվու՞մ է 3-ի։ 1+2+3+6+6=18, 18։3=6, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 12366:3=4122:

 

Թվի բաժանելիությունը 9-ի

 

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Օրինակ՝ Պարզենք 2277 թիվը բաժանվու՞մ է 9-ի։ 2+2+7+7=18 18։9=2, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 2277:9=253

 

Թվի բաժանելիությունը 4-ի

 

Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։ Օրինակ՝ 2600 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են։

 

Ստուգում՝ 2600:4=650:

 

640 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները՝ 40-ը, կազմում են 4-ի բաժանվող թիվ, 40։4=10

 

Ստուգում՝ 640:4=160:

 

Առաջադրանքներ

 

1. 126, 805, 1238,30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։

1,4,7,

 

2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

12

 

3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

18

4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։

10

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։

6

6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

5

7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 

3388,

 

4855,

 

1187,

 

4496

 

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 

7909,

 

59993,

 

49298,

 

32959,

 

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 

7424,

 

5440,

 

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 

4505,

 

5515։

 

11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 68975928* թիվը առանց

մնացորդի կբաժանվի 4-ի։

12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 55 012 թիվը առանց մնացորդի

կբաժանվի 3-ի։

13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 47128 թիվը առանց մնացորդի

կբաժանվի 9-ի։

14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 891523 թիվը առանց

մնացորդի կբաժանվի 5-ի

 

15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 7009101525 թիվը առանց

մնացորդի կբաժանվի 2-ի։

 

16․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 800012524 թիվը առանց

մնացորդի կբաժանվի 10-ի։

 

17․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 6897592821թիվը առանց

մնացորդի կբաժանվի 4-ի։

18. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 16785 թիվը առանց մնացորդի

կբաժանվի 3-ի։

19. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 39510 թիվը առանց մնացորդի

կբաժանվի 9-ի։

20. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 18968528թիվը առանց

մնացորդի կբաժանվի 5-ի

 

21․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 70099101529 թիվը առանց

մնացորդի կբաժանվի 2-ի։

 

22․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 8000162527 թիվը առանց

մնացորդի կբաժանվի 10-ի։

19-23 սեպտեմբերի․ առաջադրանքների փաթեթ

Կատարել առաջադրանքները։ Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

 

Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Հայտնագործություններ — գյուտ

Շրջան — փուլ

Գտնել — հայտնագործել

Պահպանել — պահել

Հուր — կրակ

Գազաններ — կենդանիներ

Ընտելացել — յուրային դարձնել

Զանազան — տարբեր

Սարքել — պատրաստել

Հողագործություն — երկրագործություն

Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Գնալ — Գնալ  , վերադառնալ ,  դառնալ , մնալ

Այս բառերը վերջանում են ալ-ով և նշանակում է շարժում։

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Այս բառերը վերջանում են ել կամ ալ -ով և նշանակում է որոնում։

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Այս բառերը վերջանում են ել կամ ալ — ով  և նշանակում է մտածմունք։

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով  իմաստով կետ բառեր էն են, բայց ձևով՝ կետ  այդ բառերը կարելի է անվանել ։

Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

Ջարդել — փշրել, կոտրել, կտոր — կտոր անել, կոտրատել

Հավաքել — ամբարել, ժողովել, գումարել, կուտակել 

Հասկանալ — պարզել, գլխի ընկնել, կռահել

Պահել    — ծածկել, թաքցնել, պատսպարել, քողարկել 

 

Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

 

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր — պետություն, թագավորություն, տերություն, կայսրություն

Մազ — հյուսք, ծամ, վարս, հեր 

Դեպք — եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ

Արշալույս — ծեգ,  այգաբաց, լուսաբաց 

 

Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր տրված հոմանիշներով:

 

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

 

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Տնային առաջադրանք․ լրացուցիչ ընթերցանություն 

Մխիթար Գոշ․ առակներ

https://www.litres.ru/mkhit-ar-gosh/arhakner/chitat-onlayn/

Վարդան Այգեկցի- Աղվեսագիրք 

http://www.tarntercum.ru/2015/07/blog-post_13.html

Եզոպոս-աուդիոգիրքը լսել հղումով, կարդալ

https://grqaser.org/am/611/ , http://books.panarm.info/%D5%A5%D5%A6%D5%B8%D5%BA%D5%B8%D5%BD-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80

Լեոնարդո դա Վինչի — առակներ 

http://www.tarntercum.ru/2017/03/leonardo-da-vinci-arakner.html

Իվան Կռիլով — առակներ 

https://muegn.ru/hy/guests/samye-izvestnye-basni-ne-krylova-ivan-krylovluchshie-basni.html

 Վարդան Այգեկցի ” Իմաստուն զինվոր ” 

«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր։ Զինվորներից մեկը նրան ասաց. -Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։ Եվ նա ասաց. -Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:

 

Listen to Վարդան Այգեկցի ” Իմաստուն զինվորը ” by Sose Jhamharyan on #SoundCloud

Ընդհանուր տեղեկություններ

Պաշտոնական անվանումը`

Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)

 

Մայրաքաղաքը՝

Երևան

 

Կազմավորման տարեթիվը՝

21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»:

 

Դրոշը՝

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:

2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։

 

 

Զինանշանը՝ 

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:

Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

 

Օրհներգը՝

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:

Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./