Բնական թվերը, զրոն ու թվերի գրառումը
Առարկաների քանակը հաշվելիսթվերինսկսածմեկից,քայլառ քայլ մեկ ենք
գումարում՝ արդյունքում ստանալով
1, 2, 3, 4,․․․,99,100,․․․ շարքի թվերից որևէ մեկը։ Հաշվելիս առաջացող թվերը
կոչվում են բնական թվեր, իսկ շարքը՝ բնական թվերի շարք։
Ամենափոքր բնական թիվը 1-ն է։
Թվերըգրի ենառնվում հետևյալ տասըթվանշանների միջոցով՝
0,1,2,3,4,5,6,7,8,9։
Օրինակ՝ 569, 45987, 15, 598։
Թվանշանները որոշ թվերի սեղմ, միայն մեկ նշան պարունակող
գրառումներ են։
Ցանկացած թիվ կարելի էգրի առնել տասըթվանշանների
միջոցով այն բանի շնորհիվ, որթվի գրառման մեջթվանշանի իմասը կախված
էնրագրառման դիրքից։
Թվերիգրառմանայսեղանակները(համակարգերը),որոնցում թվանշանի իմասը
կախված էնրա գրառմանդիրքից, կոչվումէ դիրքային։Թվերիգրառմանայս
համակարգըկոչվումէնաև տասական,քանիորնրանումգործածվումեն
տասը
թվանշան։
Հայերը նախքանդիրքային համակարգինանցնելըթվերը գրառելուհամար
օգտագործում էին այբուբենի տառերը։
Ա-Թ տառերը նշանակու էին 1-9 թվերը։
Ժ-Ղ տառերը նշանակու էին 10-90 թվերը։
Ճ-Ջ տառերը նշանակու էին 100-900 թվերը։
Ռ-Ք տառերը նշանակու էին 1000-9000 թվերը։
Առաջադրանքներ
1. Քանի՞ տարբեր թվանշաններ են օգտագործվում 45688876 թվի
գրառման մեջ։
4,5,6,8,7 5 հատ
2. Քանի՞տասնյակէպարունակվումհետևյալթվերից յուրաքանչյուրում՝
87 -8, 49-4, 38-3, 12-1, 99-9, 85-8։
3. Քանի՞հարյուրյակ էպարունակվումհետևյալ թվերից
յուրաքանչյուրում՝
156 -1, 569-5, 458-4, 359-3։
4. Թվանշաններից որո՞վ չի կարող սկսվել թվի գրառումը։ Թվանշաններով
գրի առեք այն թիվը, որը
Պարունակում է 5 տասնյակ և 5 միավոր։ 55
5. Թվանշաններով գրի առեք այն թիվը, որոնք պարունակում են՝
Հինգ տասնյակ և յոթ միավոր, 57
Ութ հարյուրյակ և 9 միավոր, 809
Ինը հարյուրյակ,հինգ տասնյակ և յոթ միավոր,957
Մեկ հարյուրյակ և 8 տասնյակ,180
Երեք հազարյակ, վեց հարյուրյակ,երեք միավոր։ 3603
Թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
Այն թվերը, որոնց ամենամեծ կարգում գրված է 1, իսկ եղած
մյուս կարգերում՝ 0-ներ, կոչվում են կարգային միավորներ։
Կարգային միավորներն են, օրինակ՝ 1; 10; 100; 1000; 10000։
Օրինակ՝ 3698 թվը ներկայացնենք կարգային միավորների
գումարի տեսքով
3698=3‧1000+6‧100+9‧10+8‧1
Առաջադրանքներ
1. Հետևյալ թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի
տեսքով․
3895
2569
456987
2․ Հետևյալ թվերը ներկայացված են կարգային միավորների գումարի տեսքով։
Ինչպիսի՞ն կլինի նրանց դիրքային գրառումը։
Օրինակ՝ 6‧1000+2‧100+7‧1=6207
8‧1000+2‧100+5‧1
2‧100000+4‧1000+9‧100
5‧1000+3‧100+2‧10+5‧1
Բնական թվերի ընթերցումը
Թվերը ընթերցելու համար, թվի գրառումը, աջից սկսելով,
տրոհում ենք խմբերի՝ դասերի, խմբերից յուրաքանչյուրում՝ երեք
թվանշան։
Աջից առաջին խումբը անվանում ենք միավորների դաս, ապա
գալիս է՝ հազարավորների դասը, հետո՝ միլիոնների,
միլիարդների կամ բիլիոնների, տրիլիոնների դասերը և այլն։
Ընթերցման ժամանակ միավորների դասի անվանումը չի ասվում,
չի ասվում նաև միայն զրոներ պարունակող դասի անվանումը։
Օրինակներ՝ 735․656․989 թիվը կարդում ենք՝ յոթ հարյուր
երեսունհինգ միլիոն վեց հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր
ութսունինը։
8․000․235 թիվը կարդում ենք՝ ութ միլիոն երկու հարյուր
երեսունհինգ ։
Առաջադրանքներ
1.Կարդացե՛ք թվերը․
4568968
25000508
56974
25695220
100056000
2. Գրե՛ք թվանշաններով և կարդացե՛ք թվերը․
875 հազար
510 միլիարդ 327միլիոն
3. Միայն թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․
302մլն35հազ․
1մլրդ200հազ․
96մլն20հազ․32 4.
4.Թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․
Երեք միլիոն երկու հարյուր հազար չորս հարյուր քսանվեց։
Երկու հարյուր քսանվեց հազար ինը
Վեց միլիոն երկու հարյուր հիսունվեց։
Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ․
1. Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը
թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։
2. Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների
խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը
տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները
լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց
լուսանկարչությամբ:
3. Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3
կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ
շոգենավերի միջև եղած հեռավորությունը: