Մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
  • Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • https://sosejhamharyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում»   նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • https://sosejhamharyan.edublogs.org/2022/09/30/%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%b0%d5%bc%d5%b8%d5%b4%d5%a5%d5%a1%d5%af/
  • Մասնակցե՞լ ես «Բարձունքի հաղթահարում. Մեծեփ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Ճամփորդությանը չեմ  մասնակցել ։
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող, մեդիահմտությունների փոխանցում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Այո , մասնակցել եմ ։
  • Մասնակցե՞լ ես «Ուսումնական ամառ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • https://sosejhamharyan.edublogs.org/2022/09/23/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-1/
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։
  • Այո , մասնակցել եմ։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Որ հասցնում եմ, երկու մակարդակներն էլ կատարում եմ։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
  • Դասարանում ,  իմ ընկերուհի` Վիկայի հետ։

❤ ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ ❤

ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

  1. Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին: