Առաջադրանքների փաթեթ 28-04

«Մոծակն ու մրջյունը»

Գիժ Մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:

Գիժը մին էլ մըտիկ արավ,

Որ էն արև

Աշխարհքն արդեն պատած ողջ սև,

Լացով, թացով սուգ է անում,

Դողում, պաղում ու դալկանում…

Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ

Սուսիկ-փուսիկ կողքից կորել,

Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,

Մինչև գարուն մեջը մըտել:

Սոված, սառած

Ու սալարած

Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,

Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն

Բունը հիշեց, ելավ գընաց,

Դըռան առջև տըխուր տըզզաց.

— Բա՜ց արեք, բա՜ց…

Էս տարաժամ՝ թըշվառ ձենից

Կոպիտ, թուխ-թուխ,

Հաստագըլուխ

Մի պահապան զարթնեց քընից,

Ներսի մըթնում մի կերպ արավ,

Փակած դուռը նեղ ծերպ արավ,

Տեսավ՝ սևով, թևով զուգված՝

Դըռան առջև մինը տընկված,

Ոտները թել,

Ինքը մի գել:

— Հե՛յ, ո՞վ ես դու,

Ա՜խպերացու:

— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.

Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.

Ամառն ամբողջ,

Ուրախ, առողջ,

Պայծառ ու տաք

Արևի տակ

Կինըս աշխույժ սազ էր ածում,

Ես էլ անհոգ խընդում, ցընծում,

Տեսակ-տեսակ պարեր պարում,

Սըրա նըրա թուշն համբուրում

Ու վայելում ամեն բանից,

Ամեն բարուց ու սեղանից,

Լիքը այգում,

Ճահճոտ մարգում,

Ճոխ տըներում,

Պալատներում…

Մի անգամ էլ, երբ որ էսպես

Պարում էի, մինը անտես

Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:

Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—

Երկինքը թուխպ, երկիրը սև,

Դառը քամի, սառը անձրև,

Արար աշխարհն պաղել, փոխվել…

Կողքիցըս էլ կինս է փախել,

Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի

Էն ի՞նչ լեզու կարա պատմի

Կամ ի՞նչ բերան,

Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…

Հիմի էսպես՝ սոված, մենակ,

Մընացել եմ պատերի տակ,

Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:

Ես էլ եմ հո շատ մըճըրվում,

Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,

Երեսս էլի ձեզ եմ արել:

Աստծու սիրուն, մի՜ խընայեք,

Էս մի ձըմեռ շահեք, պահեք,

Մինչև նորից գարուն բացվի,

Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:

— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,

Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:

Ասավ պահնորդն ու մեջեմեջ

Կոկ սենյակներն անցավ անվերջ,

Մինչև հասավ ներսի տունը,

Ուր ապրում էր մեծ Մըրջյունը

Առատ կյանքով,

Իր համայնքով:

Գընաց իրենց լեզվով հայտնեց,

Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,

Ու ետ դարձավ

Էսպես ասավ.

— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես

Ողջ ամառը արևակեզ՝

Էնքան ջանքով

Ու տանջանքով

Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,

Ամբար շինել, պաշար կիտել,

Որ ամառը ծույլ պըտըտի,

Ձմեռը գա նըստի ուտի՞…

Մեր ծույլերին ջարդել ենք մենք,

Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…

Կերթաս կասես էդ անպետքին,

Բանի, գործի ժամանակին

Ով փոխանակ աշխատելու,

Ուշք ու միտքը տա խընդալու,

Պարապ շըրջի, երգի, պարի,

Սըրա նըրա թուշն համբուրի,

Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,

Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքեր

 

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկել — խփել ,  հարվածել , հարվածներ հասցնել

մըտիկ անել  —  նայել, դիտել, հոգ տանել , ուշադրություն դարձնել

պաղել  — սառչել , զարմանքից ապշել

դալկանալ —  դեղնել , երեսի գույնը գնալ, գույնը   թռցնել

տարաժամ — անժամանակ, ուշ ժամանած, ուշ եկած, չսպասված

ծերպ անել —  փոքր —  ինչ բացել (աչքերը, դուռը և այլն)

ածել   — ձու դնել, նվագել, թափել, շաղ տալ

ցընծալ  — ուրախանալ, տալ, վճարել

զարկել  — ուժգին հոսանքով վնասել,  խփել, հարվածել

թուխպ — մշուշ, մառախուղ, վերահաս վտանգ, աղետ

մըճըրվել  — կարմրել , շիկնել, ամաչել , անհարմար զգալ

կաց — սպասիր, կանգնիր

պահնորդ — պաշտոնյա, պահակ, գաղտնի ոստիկան

մեջեմեջ — միմյանցից  մեջ, իրար մեջ

Կոկ — հարթ , կանոնավոր, սահուն, ոչ խորդուբորդ

արևակեզ — արևից կիզված , խանձված

կիտել — կուտակել, դիզել, մի տեղ հավաքել

Էս կուռ —   այս կողմ

էն կուռ —  այն կողմ

 

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

 

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։

Մոծակը գիժ էր , ծույլ և չէր սիրում աշխատել, իսկ մրջյունը ժիր էր և աշխատասեր ։ Պահակը կոպիտ էր  , սև  և հաստագլուխ ։

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։

Աշխատասեր Մրջյունը  ծույլ մոծակին ընդունում է իր տուն և որպես պատիժ տեղը տեղին  սկսում է աշխատեցնել։

5․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։

https://photos.app.goo.gl/QrmWtsESUXcEWKXD9

6. Ո՞ր առակին ես նմանեցնում։

Ճպուռն ու մրջյունը։

7․ Առակի համար համապատասխան առած ասացվածքներ ընտրի’ր։ https://armdigitallibrary.wordpress.com/2013/02/02/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D5%A1%D5%BD%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80/

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։

Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։

Աշխարհն աշխատավորինն է։

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

 

Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

 

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

 

Առաջադրանքներ

 

1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։

Աստղերը հալվում էին։

2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

Պարզ բառ — ձյուն

Ածանցավոր բառ — ձյունաճերմակ

Բարդ բառ — ձյունամրրիկ

3. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Զարթոնք

Խուլ գյողի դպրոցը զարթոնք էր ապրում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Ծաղիկներ, գլխիկներ

Ծաղիկներն իրենց գլխիկները հանել էին տաքուկ հողից։

Լրացուցիչ առաջադրանք

Թումանյանն՝ ընտանիքում

 

Վերը նշված տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և փոքրիկ ռադիոնյութ պատրաստի՛ր։

 

Կարդա՛ Թումանյանի ” Քեֆ անողին քեֆ չի պակսիլ ” հեքիաթը։

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով