Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

 

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

 

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

 

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

 

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

 

Առաջադրանք՝

 

1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

8 նյութից` ապակի, փայտ, լավ, կերամիկա, տերև, պլաստիկ, թուղթ, մետաղ։

2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

Մարմիններ — աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ

Նյութեր — փայտ, ոսկի, պղինձ

3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ — ալյումինե, երկաթ, ոսկի, արծաթ

Հեղուկ — ջուր, նավթ

Գազային — գոլորշի, թթվածին

Առաջադրանքների փաթեթ 28-04

«Մոծակն ու մրջյունը»

Գիժ Մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:

Գիժը մին էլ մըտիկ արավ,

Որ էն արև

Աշխարհքն արդեն պատած ողջ սև,

Լացով, թացով սուգ է անում,

Դողում, պաղում ու դալկանում…

Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ

Սուսիկ-փուսիկ կողքից կորել,

Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,

Մինչև գարուն մեջը մըտել:

Սոված, սառած

Ու սալարած

Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,

Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն

Բունը հիշեց, ելավ գընաց,

Դըռան առջև տըխուր տըզզաց.

— Բա՜ց արեք, բա՜ց…

Էս տարաժամ՝ թըշվառ ձենից

Կոպիտ, թուխ-թուխ,

Հաստագըլուխ

Մի պահապան զարթնեց քընից,

Ներսի մըթնում մի կերպ արավ,

Փակած դուռը նեղ ծերպ արավ,

Տեսավ՝ սևով, թևով զուգված՝

Դըռան առջև մինը տընկված,

Ոտները թել,

Ինքը մի գել:

— Հե՛յ, ո՞վ ես դու,

Ա՜խպերացու:

— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.

Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.

Ամառն ամբողջ,

Ուրախ, առողջ,

Պայծառ ու տաք

Արևի տակ

Կինըս աշխույժ սազ էր ածում,

Ես էլ անհոգ խընդում, ցընծում,

Տեսակ-տեսակ պարեր պարում,

Սըրա նըրա թուշն համբուրում

Ու վայելում ամեն բանից,

Ամեն բարուց ու սեղանից,

Լիքը այգում,

Ճահճոտ մարգում,

Ճոխ տըներում,

Պալատներում…

Մի անգամ էլ, երբ որ էսպես

Պարում էի, մինը անտես

Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:

Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—

Երկինքը թուխպ, երկիրը սև,

Դառը քամի, սառը անձրև,

Արար աշխարհն պաղել, փոխվել…

Կողքիցըս էլ կինս է փախել,

Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի

Էն ի՞նչ լեզու կարա պատմի

Կամ ի՞նչ բերան,

Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…

Հիմի էսպես՝ սոված, մենակ,

Մընացել եմ պատերի տակ,

Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:

Ես էլ եմ հո շատ մըճըրվում,

Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,

Երեսս էլի ձեզ եմ արել:

Աստծու սիրուն, մի՜ խընայեք,

Էս մի ձըմեռ շահեք, պահեք,

Մինչև նորից գարուն բացվի,

Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:

— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,

Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:

Ասավ պահնորդն ու մեջեմեջ

Կոկ սենյակներն անցավ անվերջ,

Մինչև հասավ ներսի տունը,

Ուր ապրում էր մեծ Մըրջյունը

Առատ կյանքով,

Իր համայնքով:

Գընաց իրենց լեզվով հայտնեց,

Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,

Ու ետ դարձավ

Էսպես ասավ.

— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես

Ողջ ամառը արևակեզ՝

Էնքան ջանքով

Ու տանջանքով

Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,

Ամբար շինել, պաշար կիտել,

Որ ամառը ծույլ պըտըտի,

Ձմեռը գա նըստի ուտի՞…

Մեր ծույլերին ջարդել ենք մենք,

Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…

Կերթաս կասես էդ անպետքին,

Բանի, գործի ժամանակին

Ով փոխանակ աշխատելու,

Ուշք ու միտքը տա խընդալու,

Պարապ շըրջի, երգի, պարի,

Սըրա նըրա թուշն համբուրի,

Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,

Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքեր

 

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկել — խփել ,  հարվածել , հարվածներ հասցնել

մըտիկ անել  —  նայել, դիտել, հոգ տանել , ուշադրություն դարձնել

պաղել  — սառչել , զարմանքից ապշել

դալկանալ —  դեղնել , երեսի գույնը գնալ, գույնը   թռցնել

տարաժամ — անժամանակ, ուշ ժամանած, ուշ եկած, չսպասված

ծերպ անել —  փոքր —  ինչ բացել (աչքերը, դուռը և այլն)

ածել   — ձու դնել, նվագել, թափել, շաղ տալ

ցընծալ  — ուրախանալ, տալ, վճարել

զարկել  — ուժգին հոսանքով վնասել,  խփել, հարվածել

թուխպ — մշուշ, մառախուղ, վերահաս վտանգ, աղետ

մըճըրվել  — կարմրել , շիկնել, ամաչել , անհարմար զգալ

կաց — սպասիր, կանգնիր

պահնորդ — պաշտոնյա, պահակ, գաղտնի ոստիկան

մեջեմեջ — միմյանցից  մեջ, իրար մեջ

Կոկ — հարթ , կանոնավոր, սահուն, ոչ խորդուբորդ

արևակեզ — արևից կիզված , խանձված

կիտել — կուտակել, դիզել, մի տեղ հավաքել

Էս կուռ —   այս կողմ

էն կուռ —  այն կողմ

 

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

 

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։

Մոծակը գիժ էր , ծույլ և չէր սիրում աշխատել, իսկ մրջյունը ժիր էր և աշխատասեր ։ Պահակը կոպիտ էր  , սև  և հաստագլուխ ։

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։

Աշխատասեր Մրջյունը  ծույլ մոծակին ընդունում է իր տուն և որպես պատիժ տեղը տեղին  սկսում է աշխատեցնել։

5․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։

https://photos.app.goo.gl/QrmWtsESUXcEWKXD9

6. Ո՞ր առակին ես նմանեցնում։

Ճպուռն ու մրջյունը։

7․ Առակի համար համապատասխան առած ասացվածքներ ընտրի’ր։ https://armdigitallibrary.wordpress.com/2013/02/02/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D5%A1%D5%BD%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80/

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։

Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։

Աշխարհն աշխատավորինն է։

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

 

Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

 

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

 

Առաջադրանքներ

 

1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։

Աստղերը հալվում էին։

2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

Պարզ բառ — ձյուն

Ածանցավոր բառ — ձյունաճերմակ

Բարդ բառ — ձյունամրրիկ

3. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Զարթոնք

Խուլ գյողի դպրոցը զարթոնք էր ապրում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Ծաղիկներ, գլխիկներ

Ծաղիկներն իրենց գլխիկները հանել էին տաքուկ հողից։

Լրացուցիչ առաջադրանք

Թումանյանն՝ ընտանիքում

 

Վերը նշված տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և փոքրիկ ռադիոնյութ պատրաստի՛ր։

 

Կարդա՛ Թումանյանի ” Քեֆ անողին քեֆ չի պակսիլ ” հեքիաթը։

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

 

“Մաթեմատիկան Թումանյանի հեքիաթներում” նախագիծ

 

Թումանյանական խնդիրներ.

«Պոչատ աղվեսի» պոչը նրա մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90:9×5=50

2. «Կիկոսի մահը» հեքիաթում հայրը աղջկան ուղարկում է աղբյուրից ջուր բերելու և տալիս է 5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։ Կկարողանա՞ այդ կուժերի օգնությամբ աղջիկը աղբյուրից բերել ճիշտ 2 լ ջուր։

5լ-4լ=1լ

4լ- 1լ=3լ

5լ- 3լ=2լ

Այո

3. «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած գառան մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը շան 1 գդակի մորթու երկարության 3/4 մասն է կազմում:

40:4.3=30

30•2=60

4. «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ կարասի մեջ եղած ոսկու 2/6 մասը պետք է տալ վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը ոսկու ո՞ր մասը կհասներ։

6-2=4

5. «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե յուղն ու բրինձը միասին 100 կգ էին ու հայտնի է, որ բրինձը 3 անգամ շատ էր կշռում յուղից։

100-25=75

25•3=75

25+75=100

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խաչբառ, որի պատասխանը կլինի հենց այդ հեքիաթի վերնագիրը կամ հերոսները։

 

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր։