Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

 

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

 

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

 

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

 

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

 

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

 

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

 

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

 

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

 

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

 

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

 

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

 

Առաջադրանքներ

 

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

օճորքում — առաստաղ, առիք , ձեղուն

զվարթ — կենսուրախ, ուրախություն պատճառող

երդիկ —  տան կտուրի  մեջ թողած բացվածք, որ ծառայում է իբրև  լուսամուտ և օդանցք

ամբար —  զանազան մթերքներ պահելու շենք

մարագ — չոր  անասնակերը պահելու տեղ, խոտանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

Իրիկուն  — առավոտ

Նստած — կանգնած

Մոռանալ — հիշել

Շինել — քանդել

Գնալ — գալ

Ետգալ — գնալ

Կպած — անջատ

Քաղցր  —  դառը

Առավոտ — երեկո

Երկար — կարճ

Ուրախ — տխուր

Եկավ — գնաց

Գնաց — եկավ

Սոված — կուշտ

Շտապել — ուշանալ

Փոքրիկ —  մեծ

Սուր — բութ ,  տափակ

Տակ — վրա

Լուռ — աղմկոտ

Առաջին — վերջին

3.Բերնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Մայր ծիծեռնակը գեղեցիկ ձայն ուներ և շատ խոցելի սիրտ։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

Մոր սիրտը

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռճելով մարիկ կանխագուշակում են եղանակը։

 

Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

 

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

 

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։

 

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

 

Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։