Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:

Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:

Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:

Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:

Լրացուցիչ նյութ՝ Գրականության հղումը էջ 98, 99

 

Հարցեր

1. Ի՞նչ է հյուսվածքը:

Երբ միանման ծագում ունեցող և նույն ֆունկցիան կատարող միաբջիջները միանում են իրար առաջանում է խումբ, որն էլ կոչվում է հյուսվածք։

2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

Բույսերը ունեն 5 տեսակի հյուսվածքներ դրանք են՝ գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական։

3. Մասուրի օգտակար և բուժիչ հատկություններն ուսումնասիրիր և հրապարակիր բլոգումդ:

Շատերը գիտեն, որ C վիտամինի պարունակությամբ մասուրն առաջատար է: Սակայն, բացի այդ փաստից, այն շատ այլ օգտակար հատկություններ ունի: Ներկայացնում եմ  10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար:

1. Մասուրի մեջ պարունակվող վիտամին C-ն օգնում է պայքարելու մրսածական հիվանդությունների դեմ, բարձրացնում է իմունիտետը, երիտասարդացնում է բջիջները և մաշկին փայլ հաղորդում:

2. Վիտամին A-ի պարունակության շնորհիվ այն կանխում է ծերացման գործընթացըը, ակտիվացնում մաշկի նորացումը և բարենպաստ ազդում տեսողության վրա:

 

3. Հեմոգլոբինի ցածր պարունակություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խմել մասուրի եփուկ, քանի որ մասուրը պարունակում է նաև երկաթ:

 

4. Մասուրն օգնում է կանոնավորել մարսողությունը և դրական ազդում ախորժակի վրա:

 

5. Մասուրից պատրաստված ըմպելիքը նպաստում է նաև ավելորդ քաշի վերացմանը: Մասուրը պարունակում է շատ սնուցող տարրեր, որոնք հագեցնում են օրգանիզմը և արագացնում նյութափոխանակությունը: Լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է օրական խմել 3-4 բաժակ մասուրի ըմպելիք, 2-4 շաբաթվա ընթացքում:

 

6. Մասուրում պարունակվող մագնեզիումը և եթերային յուղերը բարենպաստ են ազդում նյարդային համակարգի վրա և հանում են սթրեսը:

 

7. Մասուրի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի անհարթությունները պակասեցնելու համար, քանի որ ունեն վերականգնողական հատկություն:

 

8. Մասուրը նաև օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց այրվածքների և ճաքերի ժամանակ:

 

9. Ամեն օր մասուրի եփուկ օգտագործելու դեպքում նվազում է երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

 

10. K վիտամինի շնորհիվ բույսը բարելավում է արյան մակարդելիությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով