2 урок проекта «Любовь — вечная тема в искусстве».

• Прочитайте рассказ Куприна «Куст сирени».

 

• Чем отличаются характеры супругов Алмазовых?

 

• Присутствует ли здесь авторская ирония? Где именно? Обоснуйте свой ответ.

 

• Как подходит Верочка Алмазова к решению непосильной задачи?

 

• Нравственен ли поступок самого Алмазова? Как вы думаете, ему все-таки стоило сознаться в своем вранье или согласиться с решением Веры? Обоснуйте свой ответ.

 

• Чем жертвует Вера ради мужа? Только ли остатками своего приданого?Можно ли утверждать, что писатель показал в своем рассказе идеал супружеских отношений? Почему? Обоснуйте свой ответ.

 

• Возможно ли сегодня, в наши дни, такое взаимопонимание супругов? И такое самопожертвование женщины? Аргументируйте свой ответ.Приведите

 

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

 

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:

Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:

Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:

Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:

Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…

Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:

Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:

Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:

Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:

Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1 . Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2 . Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:

Պարգև — ընծա, նվեր 

Արշալույս — լույսածագ, լուսադեմ 

Նվաստացնել — ստորացնել 

Երկչոտ — վախկոտ, վեհերոտ 

Խոնավ — նամ, նամետ 

Ծածուկ — գաղտնի, թաքուն 

Տառապել — տանջվել, չարչարվել 

Ոչ, ինձ մոտ դա չի պատահել, որովհետև նրանք ինձ շատ շատ քիչ են դիտողություն անում նույնիսկ համարյա չեն անում։

3 . Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:

Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:

Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:

 

Իմ կարծիքով հայրը այնքան ուժեղ գտնվեց,որ զգաց իր սխալը իր տղայի հանդեպ և զղջաց իր արարքների համար:Չէ որ երեխայի հետ միշտ պետք է խոսել ցածրաայն և հանգիստ:

4 . Պատահե՞լ է, որ սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

Ոչ չի եղել 

5 . Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

Իմ կարծիքով ծնող լինելը այդքան էլ հեշտ չե։ Քանի, որ պետք է հետևել երեխային։ 

Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:

Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:

 

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:

Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:

Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները

Հարցեր՝

1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։

 

Վարսանդ

Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը։

 

Առէջներ

Վարսանդը շրջապատված է առէջներով։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։

 

2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Վեգետատիվ են`Ցողունը, Տերևը, Արմատը

Գեներատիվ են`Ծաղիկը, Պտուղը, Սերմը

Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։

3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատն ունի կարևոր գործառույթներ։

• Արմատը բույսը ամրացնում է հողին։

• Արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր։

• Արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ։

 

Գործնական քերականություն

135. Տեքստը փոխի´ր՝ սկսելով այսպես. «Մի անգամ աչքերը բողոքում են ….»:

 

Մի անգամ աչքերը բողոքեցին, որ իրենց դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո´չ թհ իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդր նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

 

136. Ցո´ւյց տուր (արտագրի´ր կամ ընդգծի´ր) այն բառերը, որոնք նախադասությունից մենակ դուրս չեն գա:

 

Օրինակ՝ Երևանից Թբիլիսի գնացող մարդատար գնաց­քը մոտենում Էր Այրում կայարանին: (Չի լինի՝ Երևանից Թբիլիսի մարղատար գնացք կամ՝ մոտենում Էր Այրում):

 

Այդ մարդիկ դեպի սարերն էին գնում:

 

Առակագիր Եզոխոսը մի անգամ ազատ ժամանակ մտավ նավաշինարան:

 

Առանց խոսքի էլ հասկանում են իրար:

 

Անծանոթ մի մարդ հորս հետ տուն մտավ:

 

Ամենազոր Զևսը հողին հրամայեց երեք ումպով ամբողջ ծովն ըմպել:

 

Ձկնորսի շվիի քաղցր հնչյուններր լսելով՝ միամիտ ձկներն իրենք իրենց դուրս եկան ծովի խորքերից:

 

Մի անգամ, աղվեսի հետ վեճի ժամանակ, հովազը պարծեցավ իր նախշավոր մորթով ու ճկուն մարմնով:

 

137. Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից ու բառակապակցություններից մեկը:

 

Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) խմելու մաքուր ջրից չեն օգտվում:

 

Հիմալայներում … հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:

 

Գիտնականներն ասում են, որ … երկրի վրա կլիմայական զգալի փոփոխություններ են լինում:

 

… նետաղեղը հզոր զենք էր համարվում:

 

Դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում:

Домашнее задание 6-8 класс

Выполнить  задания из 1 урока проекта

Прочитать рассказ А.И. Куприна Куст сирени».

Чем отличаются характеры супругов Алмазовых?

 

Присутствует ли здесь авторская ирония? Где именно? Обоснуйте свой ответ.

 

Как подходит Верочка Алмазова к решению непосильной задачи?

 

Нравственен ли поступок самого Алмазова? Как вы думаете, ему все-таки стоило сознаться в своем вранье или согласиться с решением Веры? Обоснуйте свой ответ.

 

Чем жертвует Вера ради мужа? Только ли остатками своего приданого?Можно ли утверждать, что писатель показал в своем рассказе идеал супружеских отношений? Почему? Обоснуйте свой ответ.

 

Возможно ли сегодня, в наши дни, такое взаимопонимание супругов? И такое самопожертвование женщины? Аргументируйте свой ответ.Приведите примеры историй, где влюбленные жертвуют всем ради друг друга.