Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ 2024

 

1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասության մեջ։

 

Այժմ ազգին որպես հոգևոր սնունդ հարկավոր են ոչ միայն ավետարան ու շարական, այլև (արվեստ, արհեստ) և գրականություն։

 

Այժմ ազգին որպես հոգևոր սնունդ հարկավոր են ոչ միայն ավետարան ու շարական այլև արվեստ և գրականություն։ 

2. Փակագծում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության բաց թողած տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

 

Հանկարծ .. դեմքը պայծառ փայլ … , նա հավաքեց ուժերը, …մի պահ՝ աչքերը հառած … լեռներին։

 

(Զանգեզուր, ստանալ, վիրավոր, աշխուժանալ)

 

Հանկարծ վիրավոր դեմքը պայծառ փայլ ստացավ, նա հավաքեց ուժերը , աշխուժացավ մի պահ ` աչքերը հառած Զանգեզուրի լեռներին ։ 

3. Նշված բառերից «քամի՛ր» անձնանուններ ՝ սահնակ, ձնագնդի, նամակատար, մանուկ, դերանուն, մայրամուտ, անորսալի, երջանիկ:

 

Սահակ , Գանդի , Մակար , Մանուկ , Անդրե , Մարիամ , Լիա , Երջանիկ ։ 

4. Գրի՛ր, թե ինչ օրհնանք-մաղթանքներ ես հաճախ լսում Ամանորին.

 

ա. աշխարհին ուղղված

 

բ. ընտանիքին ուղղված

 

գ. քեզ ուղղված

 

Աշխարհին խաղաղություն,

Ընտանիքին երջանկություն ,

Ինձ էլ ուրախ մանկություն ։

 

5. Բառակազմորեն վերլուծի՛ր Ամանոր բառը և նրա արմատներով նոր բառեր կազմի՛ր։

 

Ամանոր բառը կազմված է ամ (նշանակում է «տարի») և նոր արմատներից։

Ամանոր — Նոր Տարի

Նորածին, նորահարս , նորաթուխ , նորբաց, տարեկան , տարեվերջ , տարեգաթա։

6.Կազմի՛ր մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները։

 

Տոնածառ

 

ձնագունդ

 

պարահանդես

 

շողարձակ

 

ծառազարդ

 

սահադաշտ

 

Ծառատոն , գնդաձև , պարադաշտ, զարդաձև , սահնակ

7.Փորձի՛ր հիշել և գրել դարձվածքներ՝

 

1.մարդու մարմնի մասերով

 

2. կենդանիների անուններով

 

3. գույներով։

 

1. Ականջին օղ անել- միշտ հիշել` պահել մտքում, ականջի հետևը գցել- անտեսել, 

ականջ դնել- լսել, գաղտնի ուրիշի ասածը, հետևել, աչքալուսանք տալ- ուրախ դեպքի մասին լուր հաղորդել, աչքաթող անել- անուշադրության մատնել, աչքերը չռել- զարմացած նայել, բերանը բաց մնալ- հիանալ, բերանը ջուր առնել- լուռ մնալ, 

գլխի ընկնել- հասկանալ, դանակը ոսկորին հասնել- համբերությունը սպառվել, այլևս չդիմանալ, երես պինդ- համառ, լեզվին տալ- անտեղի խոսել, ձեռ ու ոտ ընկնել- աղաչել, մատի վրա խաղացնել- խաբել, մեջք մեջքի տալ- իրար օգնել, փորի ցավ- ցանկություն, քթից բերել- հարամ անել, փափուկ սիրտ- նրբազգաց

2. Աղվեսը բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։

Էշն ինչ գիտի նուշն ինչ է։

Լուից ուղտ են սարքում։

Կարմիր կովը կաշին չի փոխի։

Ձուագողը ձիագող կդառնա։

Ճտերն աշնանն են հաշվում։

Նույնիսկ էփած հավի ծիծաղն է գալիս։

Նվիրված ձիու ատամները չեն հաշվի։

Շունը շան թաթ չի կծի։

Ուղտը կերել ես՝ պոչին նստել։

Քաղցր լեզուն օձին բնից կհանի։

Շան հետ ընկերացիր, փայտը ձեռքիցդ մի գցիր:

Երկու նապաստակի ետևից ընկնողը մեկն էլ չի բռնի:

Բուն էլ է մտածում, որ իր ձագերը գեղեցիկ են:

Ձուկն առանց փուշ չի լինի:

Լավ ձիու գարին են ավելացնում, վատինը` թակը:

3. Սևը սպիտակցի ջոկել — լավն ու վատը տարբերել 

8. Գտի՛ր տոնածառի գագաթը զարդարող առարկայի անվանումը. եթե ճիշտ ես գտել այդ բառը, ուրեմն կհիշես նաև դրանով կազմված քեզ հայտնի շատ դարձվածքներ.գրի՛ր այդ դարձվածքները՝ փորձելով բացատրել իմաստները։

 

Աստղով աղջիկ – բարետես աղջիկ,

Աստղը բացվել – բախտը բացվել,

Աստղը բռնել – հավանել,

Աստղը թեքվել – ձախողել

9.Նախադասության մեջ անհրաժեշտ բառերը գրի՛ր մեծատառով։

 

Հին հայերը ամանորը նշում են անհիշելի ժամանակներից և այն անվանել են տարբեր անուններով՝ նավասարդ, տարեգլուխ, կաղանդ, լոլե, նոր տարի ։

 

Հին հայերը Ամանորը նշում են անհիշելի ժամանակներից և այն անվանել են տարբեր անուններով՝ Նավասարդ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր Տարի ։

10.Ահա եկավ Նոր տարին.գրի՛ր նամակ՝ հասցեագրված 2024 թ-ին։

Բարև սիրելի 2024 թվական, բարով ես եկել։ Սպասելիքներս շատ են այս տարի , ցանկանում եմ խաղաղություն լինի, ցանկություններիս իրականություն լինի ։

Քանի որ , այս 2024 թվականը վիշապի տարի է , նաև իմ տարին է ես ցանկանում եմ որպեսզի այս հզոր ու քաջ տարին բոլորի ընտանիքներում միայն ու միայն խաղաղություն և բարօրություն պարգևի։ 

Մնացած ցանկություններիս մասին էլ չեմ բարձրաձայնում , որպեսզի ի կատար ածվեն։ 

Բարով ես եկել 2024 թվական։