15-19 մայիսի․ առաջադրանքների փաթեթ

Երկուշաբթի

 

15 մայիսի

 

Կատարի՛ր առաջադրանքները Հայոց լեզու 5 աշխատանքային փաթեթից։

 

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր): 

1. Փոքրիկը խնդրեց.

— Մայրիկ’ թույլ տուր խաղալ:

2. — Ժողովուրդ ես ձեզ բան ունեմ ասելու,- անհանգիստ ասաց իշխանը, — մեզ լուրջ կռիվ է սպասվում.:

3. —  Ինչքան կարող եմ փակված մնալ , — բողոքեց տղան:

4. — Գույնդ գցել ես , — անհանգստացավ պապիկը:

5. —  գնալԴպրոց, դպրոց, դպրոց ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, — գնալ դպրոց, գնալ դպրոց:

 

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝

ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,

բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

 

Օրինակ՝

— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, — ծույլին հանդիմանում էին հարևանները:

ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.

— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

բ) — Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, — ծույլին հանդիմանում էին հարևանները, — վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

 

1. — Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, — ցավով ասաց նավի հրամանատարը:

ա) Նավի հրամանատարը ցավով ասաց.

 

-Գիտեմ, որ ամբողջ օրը աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։

 

բ) -Գիտեմ, որ ամբողջ օրը աշխատել եք,- ցավով ասաց նավի հրամանատարը,-բայց չեք վերջացրել նորոգումը։

2. — Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.- անհամբերությամբ ասաց տղան:

ա) Տղան անհամբերությամբ ասաց.

 

-Չեմ կարող հանգիստ նստել ու զսպել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։

 

բ) Չեմ կարող հանգիստ նստել ու զսպել գարնան գալուն,-ասաց տղան անհամբերությամբ,-ինքս նրան կբերեմ։

3. — Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է, — հեռանալիս ասաց հյուրը:

ա) Հեռանալիս հյուրը ասաց.

 

-Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։

 

բ) -Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին,-հեռանալիս ասաց հյուրը,-դա շա՜տ հետաքրքիր է։

367. Երկխոսությանը շարունակի՛ր:

 

— Դե՛, — շշնջաց ընկերս, — սեղմի՛ր կոճակը:

— Զանգն արդեն հնչե՞լ է, — զարմացա ես, — ոչինչ չեմ լսել:

 

370. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):

 

371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

 

Օրինակ՝

ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

 

Սոնան ասաց.

— Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

 

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

 

Թզուկն ասաց.

— Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

 

1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:

2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:

3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:

4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:

5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը տեսնելու:

6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:

7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:

 

372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

 

1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:

2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:

3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:

4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:

5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական մարդկանց:

6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:

 

Ուշադի՛ր կարդա և հիշի՛ր։

 

Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

 

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

 

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի:

 

Երեքշաբթի

 

16 մայիսի 

Կարդա՛ պատմվածքը և կատարի՛ր առաջադրանքները։ 

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր: Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

 

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

 

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ ինքը հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

 

Առաջադրանքներ

 

• Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։

• Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։

• Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

• Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։

• Մտածիր կամ հորինիր 7 անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։

• Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։

• Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․

• Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։

• Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։

• Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։

• Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։

• Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։

• Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:

• Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:

Չորեքշաբթի

 

17 մայիսի

 

Կարդա՛ առակը, համառոտ պատմի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

 

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

 

1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լրացրո’ւ:

բարձր

բնակություն

բարձրանալ

ճանապարհներ

սայթաքեցին

դադար

վայելեցին

ճանապարհին

կորչում

համբերություն

2. Վերնագրի’ր առակը:

 

3. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը:

Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

4. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:

Առակը ինձ սովորեցրեց, որ եթե  նպատակ ունես ուրեմն պետք է առաջ շարժվեք , այն  իրագործելու համար։ Պետք է լինել  խոհեմ ու համբերատար գտնվել և   չհանձնվել։

5. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր:

Առակը ինձ սովորեցրեց, որ եթե  նպատակ ունես ուրեմն պետք է առաջ շարժվեք , այն  իրագործելու համար։ Պետք է լինել  խոհեմ ու համբերատար գտնվել և   չհանձնվել։

6. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Լրացուցիչ աշխատանք.  կարդա՛ առակը, մեկնաբանի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։ 

Եզոպոս

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

 

Հինգշաբթի

 

18 մայիսի

 

Հայոց լեզու 5 փաթեթից կատարի՛ր տրված առաջադրանքները։

 

323. Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:

 

Օրիանկ՝

Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

 

Գնացքն անցավ: — Ի՞նչը ի՞նչ արեց

Եկեղեցու զանգերը ղողանջում են: Ի՞նչի ի՞նչերը ի՞նչ էին անում

Մարդը դաշտում բահով փորում էր: Ո՞վ ո՞րտեղ ի՞նչով ի՞նչ էր անում

Մարդու ոտքը քարին կպավ: Ու՞մ ի՞նչը ի՞նչ եղավ

Լուսացավ: Ի՞նչ եղավ

Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր: Ի՞նչը ո՞րտեղ ի՞նչպես ի՞նչ էր անում

Աղջիկները ջորն իջան ջրի: Ո՞վքեր ի՞նչպես ի՞նչ արեցին

Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով: Ի՞նչը ի՞նչ էր անում ի՞նպիսի ի՞նչերի ո՞րտեղով

 

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

 

Փորձենք: Եկեք փորձենք ուրախացնել մեր ընկերին։

Աղջիկները կպատմեն: Աղջիկների կպատմեն մեզ թե ի՞նչ պետքե անել։

Մեծերը կլսեն: Մեծերը կլսեն մեր հորինած բանաստեղծությունները։

Կընտրեք: Դուք կընտրեք ձեզ նոր շորեր։

Ճամփորդը վերադարձավ: Ճամփորդը վերադարձավ անտառից։

 

Այդ փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ փոքրիկին կարելի է տեղավորել նրա եղբոր մոտ։

 

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

 

Մարդն ամբողջ կյանքում սիրում է: Մարդն ամբողջ կյանքում մի աղջկան սիրում է։

Առավոտյան անտառում որսորդները գտել են: Առավոտյան անտառում որսորդները գտել են քոթոթ։

Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց: Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց նրա շանը:

Հանկարծ իր կողքին տեսավ: Հանկարծ իր կողքին տեսավ նրա ընկերուհուն:

Ուրբաթ

 

19 մայիսի

 

Կատարի՛ր առաջադրանքները։ 

 

Ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն

• Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը : Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։

Այո կատարել եմ։ 

https://sosejhamharyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

• Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը/

Մի մասը կատարում եմ տանը, իսկ մյուս մասը դպրոցում ` ընկերուհուս հետ։

• Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։

Կատարում եմ և’ առաջին և’ երկրորդ մակարդակները, իսկ քննարկում եմ ուսուցչիս հետ։

• Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։

Այո

• Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։

Ճանապարհ, ժամանակ , արագություն։

• Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։

Դեռ չեմ մտածել։

• Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։

 

• Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։

Այո, կարող եմ։

Կարող եմ չափել մակերեսը։

• Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։

Սովորել եմ չափել ։

• Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։

https://www.geogebra.org/classic

quizizz.com

Learning Apps

• Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:

Այո

• Տեղադրիր մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվության հղումը:

Փետրվար ամսվա հաշվետվություն

• Տեղադրիր մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվության հղումը:

Մարտ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

• Տեղադրիր մաթեմատիկայի ապրիլ ամսվա հաշվետվության հղումը:

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

• Տեղադրիր մաթեմատիկայի մայիս ամսվա հաշվետվության հղումը:

Մայիս ամսվա ընթացքում կրկնել ենք մեր անցած թեմաները։

• 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:

10

• Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով:

LearningApps. org — ծրագրով իմ պատրաստած մաթեմատիկական խաղը

Ամանորյա մաթեմատիկական խաղ — վիկտորինա

https://quizizz.com/admin/quiz/635fdcb1ae4193001d533ad7

 

• ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի  հաշվետվությանը:

Ինձ համար նոր ու շատ հետաքրքիր էր։