Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում Բնագիտությունից

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

https://sosejhamharyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Ավոկադո 🥑🥑🥑

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հետաքրքիր փաստեր Վագրի մասին

 

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Գետեր

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

Ճահիճներ

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՏԱՔԱՑՈՒՄԸ

Մթնոլորտային ճնշում

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

Կլիմա, դրա հիմնական տիպերը

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Բակտերիաներ և սնկեր

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պարարտանյութեր, դրանց տեսակները

 

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Տերևի ուսումնասիրումը մանրադիտակով և ծառերի տնկումը։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Իհարկե կկարողանամ և նաև  ներկայումս էլ  պապիկիս հետ միասին աշխատում ենք մեր այգում։ 

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Թիվը չեմ հիշում ։

Ինքնաստուգման Թեստ 13

 

1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

 

1) 734333

2) 374333  ✔️

3) 473333

4) 347333

 

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով.

 

1) 1, 2, 420, 580, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 102, 98, 89, 78 ✔️

 

 

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 4-ին․

1 из 1

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 2016, 1048, 24, 1000096, 4 ✔️

 

 

4. Քանի՞ դեցիմետր է 4/5 մետրը։

 

1) 80

2) 8 ✔️

3) 800

4) 12

 

5. Գտի՛ր թիվը, որը 3-ի բաժանելիս ստացվում է 4 և 2 մնացորդ։

 

1) 15

2) 14 ✔️

3) 13

4) 12

 

6.Ո՞րն է թվի գրության 1-ին կարգի կարգային միավորը։

 

1) 1 ✔️

2) 10

3) 100

4) 1000

 

7.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

 

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով ✔️

4) Կփոքրանա 20-ով

 

8. Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1 ✔️

3) 3

4) 5

 

9Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 դեցիմետր 20 սանտիմետրը սանտիմետրերով.

 

1) 70 ✔️

2) 700

3) 5020

4) 5200

 

10. Արկղում կար 18 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/9 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

 

1) 4 ✔️

2) 14

3) 205

4) 25

 

11.Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում են և՛ 3-ի և՛ 4-ի։

 

1008

 

 

12. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

 

20 մ քառ.

 

13.Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը ————— ։

 

չի փոխվում

 

 

14.  Հաշվիր 115-(2+110:10)+6։(1+2) արտահայտության արժեքը։

 

104

 

 

15. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

 

15

 

 

16. Քառակուսի հողամասի երեք կողմը շրջապատված է 42 մետր երկարություն ունեցող ցանկապատով։ Գտե՛ք հողամասի մակերեսը։

 

196 մ քառ.

 

 

17. Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100 տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։ Որքա՞ն եկամուտ ստացվեց։

 

27000 դրամ

ЗАДАНИЕ 13 /15-19 МАЯ/

Урок 2

 

Подберите и запишите как можно больше слов, которые показывают, каковы эти предметы по размеру, по форме, по цвету, по запаху, по вкусу.

 

Образец: яблоко (какое?) большое, маленькое, красное, румяное, круглое, сладкое, вкусное, кислое.

 

арбуз (какой?) красный, сочный,

 

мороженое (какое?) Холодное

 

ягода (какая?) Спелая

 

цветы (какие?) Красивые

 

2.Составьте словосочетания.

 

Синий цвет   дорогой стакан   добрый друг

 

Синяя   башня дорогая посуда  добрая няня

 

Синее  небо дорогое украшение  доброе сердце

 

Синие глаза  дорогие   украшения  добрые люди

 

3.Прочитайте начало текста. Продолжите его, используя данные ниже слова.

 

В день рождения Мише подарили  аквариум с рыбкой. Рыбка была очень красивая, золотистая, нежная, блестящая.

 

4.Соедините слова.

 

Хвост золотистые

 

Глаза нежное

 

Плавники оранжево-красные

 

Чешуя прозрачный

 

Брюшко блестящая

 

5.Вставь нужные слова.

 

В лесу ещё полно снега, (она, оно, он) спрятался под кустами и деревьями. Солнцу трудно достать (её, его) там. В поле давно зеленеет рожь, а лес всё стоит голый. Но уже было (в ней, в нём) весело. Налетело много разных птиц. Все (он, она, они) летали между деревьями. Солнце теперь вставало рано, ложилось поздно, (они, оно, она) так грело, что жить стало легко.

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասաց.

 

— Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր:

 

«Լավ,- մտածեց Եզոպոսը,- սպասի՛ր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»: Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց սառը համեմունքներով: Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին:

 

— Եզոպո’ս, մեզ համար ուտելիք բեր:

 

Եզոպոսը բոլորին սոուսով խաշած լեզու մատուցեց:

 

— Օհո՜, ուսուցիչ,-ասացին աշակերտները,- նույնիսկ քո ճաշն էլ է փիլիսոփայական. ոչինչ չի վրիպում քո աչքից: Դեռ նոր ենք տեղավորվել սեղանի շուրջ, բայց արդեն լեզու են մատուցում:

 

Մեկ-երկու բաժակ խմելուց հետո, Քսանթոսն ասաց.

 

— Եզոպո՛ս, ուտելիք բեր մեզ համար:

 

Եզոպոսը աղած պղպեղով տապակած լեզու մատուցեց:

 

— Աստվածայի՜ն է, ուսուցիչ,- ասացին աշակերտները,- կրակից և աղած պղպեղից լեզուն ավելի սուր համ է ունենում. աղի այրողությունը միանալով լեզվի բնական սրության հետ, տալիս է հաճելի և թունդ համ:

 

Նրանք մի անգամ էլ խմեցին, և երրորդ բաժակին Քսանթոսն ասաց.

 

— Եզոպո՛ս, վերջապես մեզ ուտելիք տալո՞ւ ես, թե՝ ոչ:

 

Եզոպոսը արմտիքով համեմած սառը լեզու մատուցեց:

 

Աշակերտներն իրար ասացին.

 

— Օ՜ֆ, Դեմոկրիտոս, լեզուս արդեն ցավում է այսքան լեզուներից:

 

— Մի՞թե այստեղ ուրիշ ոչինչ չկա: Երևում է, որտեղ Եզոպոսի մատը խառն է, այնտեղ լավ բան չպետք է սպասել:

 

Սառը լեզուներից բոլորի սիրտը խառնեց: Քսանթոսն ասաց.

 

— Եզոպո՛ս, մեզ ապուր բեր:

 

Եզոպոսը մատուցեց լեզուներից մնացած խաշուն: Հյուրերը տեսնել իսկ չուզեցին:

 

— Ահա և վերջին հարվածը մեր գլխին,-ասացին նրանք,-Եզոպոսը մեզ սպանեց իր լեզուներով:

 

— Եզոպո՛ս,- ասաց Քսանթոսը,- մենք ուրիշ ոչինչ չունե՞նք:

 

— Ուրիշ ոչինչ,- պատասխանեց Եզոպոսը:

 

— Ուրիշ ոչի՞նչ, սրիկա՛, ասաց Քսանթոսը: – Մի՞թե ես քեզ չասացի` «Գնիր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»:

 

Եզոպոսը պատասխանեց.

 

— Բախտս բերել է, որ ինձ նախատում են այս գիտուն պարոնների ներկայությամբ: Դու ինձ չասացի՞ր` «Գնի՛ր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»: Իսկ աշխարհում կա՞ ավելի լավ և ավելի գեղեցիկ բան, քան լեզուն է: Մի՞թե լեզվով չի պահվում ամբողջ փիլիսոփայությունը և ամբողջ գիտական միտքը: Առանց լեզվի ոչինչ չի կարելի անել` ո՛չ տալ, ոչ առնել, ոչ գնել. պետական կարգուկանոնը, օրենքները, որոշումները գոյություն ունեն միայն լեզվի շնորհիվ: Մեր ամբողջ կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա աշխարհում:

 

Աշակերտներն ասացին.

 

— Երդվում ենք Մուսաներով, նա շատ լավ է դատում: Դու ճիշտ չես, ուսուցիչ:

 

Աշակերտները ցրվեցին իրենց տները, և ամբողջ գիշեր նրանց փորը ցավեց:

 

Առավոտյան նրանք բողոքեցին Քսանթոսին: Եվ նա ասաց.

 

— Իմ գիտուն բարեկամներ, մեղավորը ես չեմ, այլ իմ անպիտան ստրուկ Եզոպոսը: Բայց դրա փոխարեն ես ձեզ այսօր կհյուրասիրեմ իսկական ճաշով. ա՛յ, լսեցեք, թե ինչ պետք է կարգադրեմ: – Եվ ձայն տալով Եզոպոսին, ասաց. – Որովհետև իմ բոլոր ասածները հակառակն ես շուռ տալիս, ահա քեզ իմ հրամանը` գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը:

 

Եզոպոսը լսեց հրամանը և նույնիսկ աչքը չթարթեց: Նա նորից գնաց մսի խանութ, նորից գնեց բոլոր փողոտված խոզերի լեզուները և նորից նրանցից ճաշ պատրաստեց: Այդ միջոցին իր աշակերտների հետ միասին եկավ Քսանթոսը, նրանք տեղավորվեցին սեղանի շուրջ, և երբ առաջին բաժակը խմեցին, Քսանթոսն ասաց.

 

— Եզոպո՛ս, ուտելիք բեր մեզ համար:

 

Եզոպոսը բոլորին մատուցեց քացախի մեջ դրած աղի լեզուն:

 

— Ինչպե՞ս,- ասացին հյուրերը,- նորի՞ց լեզու:

 

Քսանթոսը գունատվեց: Իսկ աշակերտները մեկնաբանեցին.

 

— Երեկվա փորլուծից հետո, այսօր նա ուզում է մեզ այս քացախով բուժել:

 

Էլի մի երկու բաժակ խմեցին, և Քսանթոսն ասաց.

 

— Ուտելու բան բեր մեզ համար:

 

Եզոպոսը բոլորին տապակած լեզու մատուցեց:

 

— Այդ ի՞նչ է նշանակում,- ասացին աշակերտները: – Երեկվա այդ տխմարը ուզում է մեզ վերջնականապե՞ս սպանել իր լեզուներով:

 

Քսանթոսն ասաց.

 

— Դու էլի նո՞ւյնն ես կրկնում, չարագո՛րծ: Ինչպե՞ս ես հանդգնել գնել այդ լեզուները: Մի՞թե ես քեզ չասացի` «Գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը»:

 

Եզոպոսը պատասխանեց.

 

— Լեզվից ավելի վատ ի՜նչ կա աշխարհում: Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ: Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է:

 

Առաջադրանքներ

 

1 .  Լեզվի մասին առածներ գտի՛ր:

 

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:

Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է

2. Մեկնաբանի՛ր հետևյալ դարձվածքները:

 

լեզուն իրեն քաշել, լեզվի կապերն արձակել, լեզուն երկարացնել, լեզուն շաղ տալ, լեզուն յոթ կողպեքի տակ պահել:

 

 

լեզուն իրեն քաշել-լռել, ձայնը կտրել

լեզվի կապերն արձակել-խոսելու ազատություն

լեզուն երկարացնել- խոսելու չափ ու սահմանից դուրս գալ

լեզուն շաղ տալ-ավել պակաս խոսել,

լեզուն յոթ կողպեքի տակ պահել-լռել

 

 

3. Ընտրի՛ր դարձվածքների հոմանիշ զույգերը և առանձնացրու: