Նոյեմբերյան ֆլեշմոբ Մայրենի լեզու․ 4-5-րդ դասարաններ

1 «Բառքամոցի» հնարի կիրառությամբ փորձի՛ր «կրթահամալիր» և «սեբաստացի» բառերի տառերով հնարավորինս շատ նոր բառեր կազմի՛ր։

 

Աբակ, համար, համ, համր, թարս, թաս, հարս, կար, կեր, կիր, կիրթ, թարմ,հաց , հարց, թել, լաթ, լաստ, բաս, մաս, բաց, բացել, սեր, թարմ, թարս, երթ, հիմար , մահ, ահ, համալիր, կաթ, թիակ, կարթ, հարկ, լար, մահակ։

2 Գտի՛ր թաքնված աշնանային մրգերի և բանջարեղենի անվանումները։ Դասավորի՛ր դրանք այբբենական կարգով.

 

լյունվոլյունինիկեն, դադամենինիկեն, խեայբղատվողատ, դաեչղատձա, կենայբղատայբմենբեն:

 

Դդմիկ, դեղձ, լոլիկ, խաղող, կաղամբ,տանձ, 

3 Կազմի՛ր նոր բառեր՝ բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

 

Խիճ, հասկ, հաց, հաճար, կանչ։

 

Խիղճ, հասակ, հարց, հանճար, կանաչ։

4 Ո՞ր բառի բացատրությունն է սխալ նշված։ Գտի՛ր բառը և բառարանից օգտվելով՝ նշի՛ր այդ բառի բացատրությունը։

 

Հովար- գլխարկի առաջամասը

Մղոն-ճանապարհի երկարության չափման միավոր

Երդիկ-տանիքի կենտրոնում բացված անցք

Գգվել-սիրով և քնքշությամբ գրկել

Կարկամել- շատախոսել

5 Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, փորձի՛ր առանձնացնել և գրել հեղինակի անունը։

 

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

 

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

 

Մշուշների շղարշի տակ

 

 

 

Աշնան խաշամն է խշխշում,

 

Քամու ձեռքերն անհամարձակ

 

 

 

Ամպի փեշերն են քաշքշում:

 

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

 

 

 

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

 

 

 

Ամպը լեզուն կուլ է տվել,

 

Հնար չունի որոտալու:

 

 

 

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

 

Չէ՛, երևի ձյուն է գալու:

 

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

 

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

 

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

 

Դեղին հրդեհ է ու դեղին ծուխ: ( Համո Սահյան) 

 

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու: ( Համո Սահյան)

 

6 Դարձվածքների բառարանից օգտվելով՝ գտի՛ր տրված դարձվածքների բացատրությունը։

 

 

 

Գլուխ տալ-

 

Մատը մատին չտալ-

 

Գլուխը կորցնել-

 

Թիկունքին կանգնել-

 

Լեզու թափել-

 

Աչքը ջուր կտրել-

 

Գլուխ տալ — Գլխի շարժումով ողջունել, գլխով բարև տալ 

 

Մատը մատին չտալ- ոչինչ չանել 

 

Գլուխը կորցնել- Շփոթվել, մոլորվել, շշկլվել, շշմել, Խուճապի մատնվել

 

Թիկունքին կանգնել- Մեկի հովանավորը լինել

 

Լեզու թափել- Ճարտար խոսել, ճարտար լեզվով աշխատել մեկին համոզել, համառորեն խնդրել՝ աղերսել:

 

Աչքը ջուր կտրել- Ակնդետ նայել, կարոտով սպասել

7 Գտի՛ր տրված արևմտահայերեն բառերի հոմանիշները։

 

 

 

Յարմար, համակ, ճարտար, հիանալի ձախաւեր

 

Յարմար- ձեռնտու

 

համակ- ամբողջ

 

ճարտար- ճարպիկ

 

հիանալի- հրաշալի

 

ձախաւեր- անճարակ

 

 

8 Նշվածներից ո՞ր ածանցն է, որ միանալով աշուն արմատին,՝ նոր բառ է կազմում։

 

Ային, ական, ություն, ավոր, եղեն, ավետ, անոց, ավոր։

 

Ային — աշնանային

9 Եթե բառերը ճիշտ առանձնացնես և կետադրես, թաքնված առածները կկարդա’ս։

 

Ձմեռվափուշըամառվանուշնէ։ Արգելվածպտուղըմիշտքաղցրէլինում։ Հագուստինորնէլավընկերոջհինը։ Եսաղադուաղաբամերաղուննովաղա։

 

Ձմեռվա փուշը ,ամառվա նուշն է։

Արգելված պտուղը միշտ քաղցր է լինում։

Հագուստի նորն է լավ ,ընկերոջ հինը։

Ես աղա ,դու աղա ,բա մեր աղունն ով աղա։ 

10 Մասնակցի՛ր «Իմ նվերը կրթահամալիրին» ընտանեկան ֆլեշմոբին։ Կատարի՛ր առաջադրանքը և տեղադրի՛ր հղումը։

 

Առաջարկում ենք հանդես գալ ընտանեկան ընթերցումներով, տարբեր կատարումներով, տեխնոլոգիական կամ խոհանոցային գործունեությամբ կամ որևէ այլ ընտանեկան նախաձեռնությամբ։

11. Նշի՛ր այն առաջադրանքի համարը, որն ամենից շատ հավանեցիր։

*

1

2

3

4

5

6

7

8

9

10  ✔️

Առաջադրանքը կազմեց Արմինե Աբրահամյանը: Դիտարկումներ, առաջարկություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով