03-07 հոկտեմբերի

Բառագիտություն

 

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

 

Սիրուն  — տգեղ

լավ  — վատ

մեծ  — փոքր

ներքև  — վերևը

ուշադիր —  անուշադիր

բարեկամ  —  օտար

աղքատ  —  հարուստ

կուշտ  —   սոված

դիտավորյալ  — պատահական

հիշել — չըհիշել

վառել  — չըվառել

դրական —  բացասական

հրաժեշտ տալ — հրաժեշտ չտալ

հյուսել — արձակել, քանդել

թույլատրել — արգելել

ընկնել —  կանգնել

գումարել — հանել

թափթփել — հավաքել

պապանձվել  — խոսել

գիշեր —  ցերեկ

ելք —  մուտք

ավարտել — սկսել

օգնել —  չօգնել

արագացնել — դանդաղեցնել

 

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. Անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

 

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը   լիքն  է միջատներով:

 

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության  այլ աղմուկի աշխարհ է:

 

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղավոր ծառին քար կգցեն:

 

Բարին,  որ չլիներ, չարը ` աշխարհը կքանդեր:

 

Դևին դժոխքը ցույց չտաս,  դրախտի  ճանապարհը չի իմանա:

 

Թացն էլ  չորի  հետ վառվում է:

 

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա  :

 

Հագուստի նորն է լավ, ընկերոջ  հին :

 

Մինչև չգա վերջինը, չի հիշվի  առաջինը :

 

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

 

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝  աննկատ տեղում մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են  նաեւ տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ :

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

 

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից փղերը չէին վախենում. նրանք  վախենում էին  անգամ քաղաք մտնել:  Նահանջեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում էր հարձակումը:

 

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

 

Օրինակ՝

 

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

Անխելք խելացի — մեկը, ում թվում է, թե ինքը ամենախելացին է ։

Անշնորհք շնորհքովը — մեկը, ում թվում է թե ինքը շատ շնորհքով է ։

Սիրուն գեշը — մեկը, ով գեշ լինելով հանդերձ մտածում է, որ ինքը սիրուն է ։

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Մութ, լուսավոր, խավար, արևոտ

64.Ամառն ու ձմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամառ — ցուրտ, սառը, ձյունոտ

Ձմեռ — տաք, շոգ, արևոտ

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

 

Օրինակ՝

 

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

 

Մութն ընկնելուն պես մարտը վերջացավ:

Մոր սերը հավերժ է ։

Սուրճի սերը շատ էր։

Աշակերտին հոր ներկայությամբ  շնորհեցին պատվոգրով։

Մենք երեխաներով մի մեծ հոր փորեցինք։

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ հնչողություն ունեցող, բայց իմաստով տարբեր բառերին:

Նույն կամ նման գրություն կամ հնչողություն ունեցող, բայց իմաստով տարբեր բառերին անվանում են  Համանուններ ։

67.Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Ծաղկից անուշ հոտ էր գալիս։

Չոբանը սարից իջեցնում էր հոտ։

Վիկա’ արի գնանք ծաղիկ հավաքելու։

Մեր զինվորները շատ արի են ։

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

 

Մարտ — մարտ, սեր — սեր, հոր — հոր, հոտ — հոտ, անտառ — անտառ, արի – արի, կար — կար:

Սրանք կոչվում են Համանուններ, որովետև ունեն նման գրություն , բայց տարբեր իմաստ ։

05 hոկտեմբերի

 

Կարդա՛ բանաստեղծությունը, կատարիր 1-3-րդ առաջադրանքները։ 

                                               

                                               Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

 

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի՜նչ էլ աշխույժ է:

 

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

 

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

 

Առուն ինչպե՞ս կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

 

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:

 

Առաջադրանքներ

 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։ 

Երկնչել — վախենալ

2. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։ 

Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում,

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

3. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։ 

Ստեղծագործության գլխավոր հերոսը առուն է։

 

07 հոկտեմբերի

 

69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

 

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

 

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

 

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

 

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

 

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

 

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

 

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

 

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

 

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

 

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

 

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

 

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

 

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

 

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

 

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

 

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

 

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)։

 

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

 

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

 

71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

 

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:  Մեկից ավելի

 

Որջից դուրս եկողը ձագ էր: Մեկ

 

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: Մեկ 

 

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: Մեկից ավելի

 

Երկնքում նորից թռչուններ երևացին: Մեկից ավելի 

 

Վանդակի թռչունն էր դուրս եկել: Մեկ

 

Հատիկը հավաքողները մրջյուններ են: Մեկից ավելի

 

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: Մեկ 

 

Գոռացողը պահակն էր: Մեկ

 

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: Մեկից ավելի

 

Տնային աշխատանք

 

72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

 

Ծառերին արթնացնողը քամին էր  (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ   Քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր պարեր   (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի  պար էր  (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները  սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից  սպիտակեն (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը փակեն  (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները (փակ են, փակեն) փակ են , մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ  համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր  (համ էր, համեր) ունեն:

 

73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

 

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս: Մոլորեցնել 

 

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: Վախեցավ 

 

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ—բիզ էին կանգնելՓշաքաղվել

 

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: Փոքր

 

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: Անօգնական

 

74.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված»,«փոխված»:

 

75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

 

Օրինակ՝

 

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

 

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

 

76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

 

ա) ուղիղ իմաստով,

 

բ) որպես դարձվածք:

 

Օրինակ՝

 

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

 

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

 

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը: Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով