Հանս Քրիստիան Անդերսեն ” Վայրի կարապները “

Թագավորն ունի տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն է Էլիզա: Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են: Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:

Գիշերը Էլիզան անցկացնում է անտառում և երազում տեսնում է եղբայրներին: Առավոտյան նա լվացվում է լճակում և նորից դառնում է գեղեցկուհի: Ճանապարհին հանդիպած ծեր կինը տալիս է նրան հատապտուղներ և ցույց է տալիս գետը, որտեղ տեսել է ոսկե թագերով տասնմեկ կարապների: Հաջորդ օրը Էլիզան այստեղ գտնում է իր եղբայրներին և նրանք կողովով տանում են քրոջն իրենց հետ: Երազում Էլիզան տեսնում է, որ մի փերի սովորեցնում է իրեն, թե ինչպես կարելի է եղբայրներին վերադարձնել իրենց մարդկային կերպարանքը: Էլիզան պիտի գերեզմանոցում աճող եղինջից տասնմեկ շապիկ  կարի իր եղբայրների համար: Բայց ողջ աշխատանքի ընթացքում նա չպիտի արտասանի ոչ մի բառ, այլապես եղբայրները կմեռնեն:

Երբ Էլիզան գործում է արդեն երկրորդ շապիկը, նրան գտնում և սիրահարվում է այդ երկրի թագավորը: Նա ամուսնանում է անտառային գեղեցկուհու հետ և տանում է իր դղյակը: Անգամ հատուկ սենյակ է տեղափոխում աղջկա հավաքած ողջ եղինջը: Սակայն արքեպիսկոպոսը պնդում է, որ Էլիզան վհուկ է, և մի գիշեր տեսնում է, թե ինչպես է աղջիկը գերեզմանոցում եղինջ քաղում: Ժողովուրդը պահանջում է, որ նրան հրի մատնեն:

Բանտում Էլիզան գործում է վերջին՝ տասնմեկերորդ շապիկը: Եղբայրները գալիս են թագավորի մոտ, որպեսզի պաշտպանեն իրենց քրոջը, սակայն չեն հասցնում և լուսաբացին նորից վերածվում են կարապների:

Առավոտյան, երբ Էլիզային տանում են դեպի խարույկը, ամբոխն ուզում է խլել նրանից եղնջե շապիկները: Սակայն թռչելով գալիս են եղբայրները և նա հասցնում է հագցնել նրանց շապիկները: Կարապները վերածվում են մարդկանց և ամեն բան պատմում են: Խարույկի համար պատրաստված գերանները վերածվում են վարդի թփի, որի վրա աճում է մեկ սպիտակ վարդ: Այդ վարդը թագավորը դնում է ուշակորույս եղած Էլիզայի կրծքին, և նա ուշքի է գալիս: Նրա սրտում հանգստություն և երջանկություն է:

1.Տրված բառերից նորերը կազմի’ր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:Գ) Խոզ, տաք, գառ(ն), մարդ:

Ա) Աստղ  — աստղիկ

Արկղ — արկղիկ

Թիթեռ — թիթեռնիկ

Թերթ — թերթիկ

Հայր — հայրիկ

Մայր — մայրիկ

Տատ — տատիկ

Պապ — պապիկ

Քաղցր — քաղցրիկ

Անուշ — անուշիկ

Բ) գետ — գետակ

Նավ — նավակ

Դուռ —  դռնակ

Թռչու — թռչնակ

Որդի — որդյակ

Գ)  Խոզ — խոզուկ

Տաք — տաքուկ

Տառ -գառնուկ

Մարդ — մարդուկ

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ,
պղտոր գետ:

Ցույց են տալիս առարկայի հատկանիշ։

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են։

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ։ Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ։ Հեռանալիս ինքն իրեն ասաց, ” Ոչինչ,  դեռ խակ է”։ Որոշ մարդիկ էլ այդպիսին են։ Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա։

3.Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի:

Զարմացա: Ես զարմացա։

Տեսանք: Մենք տեսանք ։

Փնտրում ես: Դու փնտրում ես ։

Վազում եք: Դուք վազում եք ։

Կտա: Նա կտա։

Կհասնեն: Նրանք կհասնեն։