20-24 մարտի. աշխատանքային փաթեթ

Երկուշաբթի

 

Ուշադի՛ր կարդա առակը և փոխադրիҝր արևելահայերեն։

 

Երեք հարուստ

 

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար

իմաստունին քով.

—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։

—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։

—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր

եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։

—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։

—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի

հարուստ եմ։

—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու

դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։

Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.

—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու

անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

 

Փոխադրած արևելահայերեն

 

Երեք հարուստ վիճեցին ու վեճը հարթելու համար գնացին Խիկար

իմաստունի մոտ.

—Մենք եկել ենք հասկանալու, թե մեզնից ո՞վ է հարուստ։

—Դու խոսիր,— դիմեց իմաստունը առաջին մարդուն։

—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցովածքի և արտ ու դաշտի տեր

եմ, հարստության չափ ու սահման չկա։

—Հիմա էլ դու խոսիր տեսնենք,—դիմեց երկրորդին։

—Ես թեև թագավորին զորապետն եմ, բայց նրանից երեք անգամ ավելի

հարուստ եմ։

—Իսկ դու ինչ կասես,— դիմեց Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու

դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջն է։

Երեքը լսել են հետո Խիկար Իմաստունը ասաց.

—Ձեզնից ամենահարուստը գիտունն է. նրա հարստությունը մնայուն ու

անվերջ է և ոչ ոք չի կարող խլել նրանից…։

 

Երեքշաբթի

 

Կատարի՛ր տրված առաջադրանքները 

Վանկեր

https://mskh-my.sharepoint.com/:w:/g/personal/jh_sose_mskh_am/EQSpMubnsdJEu3y4q1Aj_NUBB9cFpih1lERdmGZWqwyiEQ

23 մարտի

 

Չորեքշաբթի

 

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

 

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

 

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.

-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի

քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։

Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան

կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.

-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։

Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։

-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու

կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն

վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

 

Փոխադրած արևելահայերեն

 

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում . 

— Աստվա՜ծ , մեկ անգամ էլ  գոնե ի’նձ տուր, ի՞նչ կլինի ։ Տո՜ւր, որպեսզի մի քիչ էլ , ես մարդավարի ապրեմ ։ 

Աստծու հրեշտակներից մեկի խիղճը տանջում է ։  Նա գնում է Բարձրեալի մոտ ու ասում . 

-Տե՜ր Աստված, ոչ ոք խնդրանքով այդքան քեզ չի աղոթել։ 

Մեղք է նա։ Մեկ անգամ ել այդ մարդուն տուր ։ 

— Ասելիք չունեմ, կօգնեմ , կտամ ։  Բայց բազկաթոռի վրա պառկած է ու ասում է. -տո՛ւր հա տո՛ւր։

Նման մեկին ինչպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ, մի գործ աներ, ես էլ օգնեի՝ տայի…

 

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

 

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

 

-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։

Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,

սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։

Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը

դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։

 

-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի

չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։

Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան

ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը

մեռնի…։

 

Փոխադրած արևելահայերեն 

 

Ագահ ու աչքը ծակ մարդը Աստծուն հետևյալն է խնդրում.

-Տեր Աստված, այնպես կլինի, որ ի՛նչ բանի դիպչեմ՝ ոսկի դառնա։

Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակայն

ո՛չ միայն դանակն է ոսկի դառնում, այլև՝ հացը։

Լեղապատառ գնում է ջուր խմելու` գավաթի հետ,ջուրն էլ է ոսկի դառնում։

Ինչի որ դիպչում է, ոսկու է վերածվում։

-Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխիս, չե՛մ ուզում, էլ ոսկի չեմ ուզում,

միայն կխնդրեմ, որ լավությունդ ետ վերցնես…

Աստված ագահ մարդու աղաչանք-պաղատանքին չի արձագանքում և այն ոսկու մեջ թողած,

այնքա՜ն սոված-ծարավ է մնում, որ մի քանի օրից մեռնում է։ 

 

24 մարտի

Ուրբաթ

Կատարի՛ր առաջադրանքները։ 

Անցածի կրկնություն  

1. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։

Ազգություն, ազգանուն, ամրակ, աթոռ, բազուկ, բադիկ, բրածո, գրախանութ, գիրք, գավազան։

2. Քանի՞ հնչյունից և քանի՞ տառից են կազմված տրված բառերը։

Գարնանամուտ, անձրև, բողբոջ, արև, երկինք, ողկույզ, ոստ, եղանակ, երամ։

3. Ո՞ր բառերում տողադարձի սխալ կա։

կա-րե-վոր

տե-րև-ա-թափ

խըն-ձոր-ենի

դեղ-ձե-նի

ա-ռա-վոտ

ան-ձրե-վա-նոց

բող-բոջ

բըն-ութ-յուն

սպի-տակ

ըս-պի-տակ

4. Ո՞ր բառերն են կազմված միայն բաց վանկերից։

մոլորակ

պարտեզ

ծառուղի

սալորենի

եղանակ

գարուն

աշուն

5. Նշի՛ր երկհնչյուն ունեցող բառերը։

բույր

ձյունաթույր

մայրական

հայորդի

վայրկյան

սյունաշար

յասաման

լուրթ

տասնյակ

տասնավոր

օրակարգ

դասացուցակ

վարդատունկ

բուսականություն

6. Գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող 5 բառ։

7. Ո՞ր բառը չի նշանակում կենդանիների խումբ։

նախիր

հոտ

հորան

բոլուկ

տորմիղ

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

խաչքար, թեյաման, քաջարի

թեյնիկ, քաջություն, հյուրընկալ

ընկերություն, դասընկեր, խաղընկեր

փայտաշեն, կանաչապատ, գունավոր

9. Տրվածներից ո՞րը ,,արև,, բառի հոմանիշը չէ։

արփի

արեգ

հրարփի

արփագունդ

այգաբաց

տվնջյան

10. Բացատրի՛ր տրված դարջվածքները։

Խոսքը կտրել, ականջին օղ անել, երջանիկ աստղի տակ ծնվել, գլուխ տալ, ճրագով փնտրել։

 

11. Նշի՛ր բարդ ածանցավոր բառերը։

մետաղագործություն

պարեղանակ

հայրենասիրություն

բարեխիղճ

հոգատարություն

երկնասլաց

դպրոցական

մրգային

ընկերասիրություն

շատախոսություն

բարձրալեռնային

քաղցրահնչյուն

գթասիրտ

12. Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Կյանք տվող, երկար կյանք ապրող, ջահ կրող, գրքի պահարան, բերք տվող, բնությունը պահպանող։

 

Ուրբաթ — համերգ

Երկուշաբթի

 

20 մարտի

 

Պատրաստվում ենք ուրբաթ-համերգին

 

Անգիր սովորել նշված ազգային խաղիկները։

 

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,

Աղվեսն ելավ մարզանքի,

Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,

Աղվեսի փորը տրաքեց:

 

**

 

Ալ խնձորի իմ տղեն,

Շեկ շլորի իմ տղեն,

Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

 

***

 

Կլոր պար, մեջը ծառ, նըստիմ հովը, կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

 

***

 

Ասեմ, չասեմ,

Լավ բան ասեմ,

Քթիդ խփեմ,

Քեզի խաբեմ:

 

***

 

Ծափին, ծափին, ծափ նաներով,

Փլավ կեփեմ պուտուկներով,

Գդալ չկա, լավաշ չկա,

Մենք ալ կուտենք մատիկներով

 

***

 

Թռի, թռի, թռցնեմ,

Սև հավի միս կերցնեմ,

Կարմիր գինի խմցնեմ,

Հով ծառի տակ քնցնեմ:

 

***

 

Էսպես աղջիկ ո՞վ ունի,

Շորերով շապիկ ունի,

Մարգրտով կոշիկ ունի,

Մեյդանը հարսնիք ունի:

 

***

 

Աղջիկ ունիմ օղերով,

Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,

Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:

 

***

 

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

 

***

 

Ատամհատիկ,

Սիրուն թաթիկ,

Ուտենք հատիկ,

Որ հեշտ դուրս գա

Քո ատամիկ:

 

***

 

Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,

Տոտիկներդ փոխ արա,

Կանաչ խոտիկ փոխ արա:

 

Ձոն ստուգատես/Գարնանամուտ / նախագիծ

Խնդիր 1 .

Սոսեն մայրիկին նվիրեց կարմիր և սպիտակ վարդերից կազմված ծաղկեփունջ։

Քանի՞  կարմիր վարդ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ սպիտակ վարդերը կարմիրներներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր վարդերը միասին 55 հատ էին ։

 

Խնդիր 2 . 

Սոսեն ու եղբայրը որոշեցին իրենց տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 5000 դրամ ։ Որքան գումար ուներ Սոսեն, եթե նա եղբորից 500 դրամ ավելի շատ գումար ուներ։

 

Խնդիր 3 . 

 

Այգում  եղած կակաչների քանակի կրկնապատիկից , եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։

Քանի՞  կակաչ կար պարտեզում։

 

 

13-17 մարտի․ առաջադրանքների փաթեթ

Հղումով ծանոթացիր գրական ստեղծագործության ռուբայի ոճին, կարդա՛ Եղիշե Չարենցի հետևյալ ռուբայիները, ընտրի՛ր դրանցից մեկը և վերլուծի՛ր։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D5%B5%D5%AB

I

 

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.

Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.

Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,

Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

 

III

 

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.

Անհատնում հատնում է, վառք է.—

Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.

Անդադար թարթում է— ու անթարթ է։

 

VI

 

Անցնում է, հոսում է, վարար է,

Ելնում է, սուզվում անդադար,

Մշտապես մեռնում է— ու հար է.

Մշտապես ու հար — անկատար։

 

XI

 

Վերցնում ես քարը— մտածում ես.

«Հետքեր է կրում նա ջրի» —

Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց

Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XIII

 

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես

Ու այդպես ժխտելով՝ հաստատում.

Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,

Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

 

XIV

 

Անտառը թափում է իր սաղարթը,

Անտառում հատնում է ու վատնում,

Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,

Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

 

XVI

 

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.

Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,

Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,

Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

 

XVIII

 

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,

Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.

Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…

Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

 

XXIII

 

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.

Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

 

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը

Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

 

XXXIII

 

Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.

Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—

Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—

Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

 

XXXVIII

 

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,

Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.

Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,

Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

 

XL

 

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,

Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,

Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —

Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

 

XLIII

 

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,

Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.

Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—

Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

 

XLIV

 

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.

Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,

Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—

Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

 

Լրացուցիչ առաջադրանք

 

Ի՞նչ ընդհանրական գաղափար էր արտահայտված այս ռուբայիներում, փորձի՛ր մտքերդ շարադրել մի քանի նախադասությամբ։

 

Ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած ռուբայիները և ձայնագրի՛ր ընթերցումդ։

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

2+1=3

33:3=11

11

2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։

4+1=5 

25:5= 5

5 հատը սպիտակ 20 հատ դեղին

3. Աննան ու իր փոքրիկ քույրիկը որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աննան, եթե նա քույրիկից 5 անգամ շատ գումար ուներ։

5+1=6

3000:6=500 

500

4. Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։

2400-400=2000

2000:2=1000

1000

5. Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

8+6+1=15

15

6. Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

6+5+1=12

12

7. Զամբյուղում կար 10 կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

10+6+1=17

17

8. Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։

1800:9•2=200•2=400

400

9. Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

15+5:2=20:2=10

10

10 Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

10+30:2=2

2

 

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

 

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:

 

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

 

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

 

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

 

Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

 

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

 

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

 

Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

 

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

 

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1 Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած:

2 Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:

3 Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

4 Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Խոնավաչափ սարքով չափում են հարաբերական խոնավությունը։

5 Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

Ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում է, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

6.  Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

Կան ամպերի տասնյակ տեսակներ, բայց առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում): 

 

Հասմիկի և Ադելի առաջարկած առաջադրանքները

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

 

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

 

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

 

Աքլորը կանչում է․

 

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

 

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

 

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

 

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

 

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

 

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

 

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

 

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

 

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

 

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

 

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․ — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

 

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

 

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

 

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

 

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

 

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

 

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

 

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

 

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

 

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

 

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

 

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

 

— Ծուղրուղո՜ւ․․․

Առաջադրանք 

 

1]Որտեղ բաց է թողնված շարունակիր։

 

Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

 

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում , ձեն տալի․

 

2]Գրեք թե ինչ հասկացաք այս հեքիաթից։

Աքլորը բախտավոր էր:

3]Գրեք թե ինչ է ձեզ դուր։

Ինձ դուր եկավ ամբողջ հեքիաթը։

 

4]Այս առաջադրանքները ձեզ դուր եկավ։

Այո