Ուրբաթ — համերգ

Երկուշաբթի

 

20 մարտի

 

Պատրաստվում ենք ուրբաթ-համերգին

 

Անգիր սովորել նշված ազգային խաղիկները։

 

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,

Աղվեսն ելավ մարզանքի,

Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,

Աղվեսի փորը տրաքեց:

 

**

 

Ալ խնձորի իմ տղեն,

Շեկ շլորի իմ տղեն,

Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

 

***

 

Կլոր պար, մեջը ծառ, նըստիմ հովը, կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

 

***

 

Ասեմ, չասեմ,

Լավ բան ասեմ,

Քթիդ խփեմ,

Քեզի խաբեմ:

 

***

 

Ծափին, ծափին, ծափ նաներով,

Փլավ կեփեմ պուտուկներով,

Գդալ չկա, լավաշ չկա,

Մենք ալ կուտենք մատիկներով

 

***

 

Թռի, թռի, թռցնեմ,

Սև հավի միս կերցնեմ,

Կարմիր գինի խմցնեմ,

Հով ծառի տակ քնցնեմ:

 

***

 

Էսպես աղջիկ ո՞վ ունի,

Շորերով շապիկ ունի,

Մարգրտով կոշիկ ունի,

Մեյդանը հարսնիք ունի:

 

***

 

Աղջիկ ունիմ օղերով,

Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,

Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:

 

***

 

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

 

***

 

Ատամհատիկ,

Սիրուն թաթիկ,

Ուտենք հատիկ,

Որ հեշտ դուրս գա

Քո ատամիկ:

 

***

 

Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,

Տոտիկներդ փոխ արա,

Կանաչ խոտիկ փոխ արա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով