06-10 մարտի․ աշխատանքային փաթեթ

Կարդա՛ բանաստեղծությունները և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկածը։

Ձոն մայրերին․ ընթերցարան

❤️❤️       Մայրիկիս կողքին ❤️ ❤️

 

Նրա կողքին ես ուժեղ եմ,

 

Նրա գրկում միշտ անվախ եմ,

 

Նրա սիրով ես պաշարված՝

 

Այս աշխարհում ես անպարտ եմ:

 

Նա իմ մայրն է, իմ գարունը,

 

Ինձ համար շա՜տ-շա՜տ սիրունը,

 

Որ ժպիտով իր ծաղկաբույր

 

Իմն է դարձնում ողջ աշխարհը:

 

***

 

Թե տխրում եմ, անմիջապես

 

Մայրիկիս մոտ եմ վազում,

 

Թե ուրախ եմ, հրճվանքս ես

 

Մայրիկիս հետ եմ կիսում:

 

Բարի, ժպտուն իմ մայրիկից

 

Չեմ թաքցնում ես ոչինչ:

 

Մայրիկն ասես գիտուն լինի,

 

Գիտե ամեն, ամեն ինչ:

 

Սուրեն Մուրադյան  

Գրավոր աշխատանք

 

Շարադրի՛ր մտքերդ կամ բարեմաղթանքներ գրի՛ր <Մայրիկիս> խորագրով։ 

 

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ՄԱՅՐԻԿ 🌹🌹🌹

 

Ինձ համար իմ մայրիկը ամենաբարի, ❤️ամենաքնքուշ, 🌹ամենահոգատար❤️ մայրիկն է։ 

 

Ես նրան շատ եմ սիրում❤️ ու նրա կողքին ինձ զգում եմ այնպես , ինչպես նկարագրված է այս բանաստեղծության մեջ։ 

 

Ու այս բանաստեղծությունը  ` ” Մայրիկիս կողքին ” նվիրում եմ քեզ` սիրելի’ մայրիկ։🌹🌹❤️❤️🌹🌹

Լրացուցիչ աշխատանք

 

Ընթերցի՛ր բանաստեղծություններից մեկը, ձայնագրի՛ր այն և հրապարակի՛ր բլոգումդ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով