28 մարտի-01 ապրիլի առաջադրանքների մեդիափաթեթ

28 մարտի

 

երկուշաբթի

 

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի մանկական պատմվածքներին։

https://lib.mskh.am/images/books/Aghajan_mank-patmvacqner.pdf

Քո ընտրությամբ առանձնացրու մեկ կամ երկու պատմվածք, ընթերցիր և ուսումնական նյութ ( աուդիոպատում, ինտերակտիվ խաղ- առաջադրանք) պատրաստի’ր:

Ընկերասեր եղջերուները

Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ:

 

Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով.

 

— Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:

 

— Շատ և շատ շնորհակալ եմ, — պատասխանեց մեկէլը, — ինչու չշահենք մեկ — երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:

 

Ղազարոս ԱՂԱՅԱՆ

Listen to Ղազարոս Աղայան ”  Ընկերասեր եղջերուները ” by Sose Jhamharyan on #SoundCloud

https://soundcloud.app.goo.gl/xmDzx

 

29 մարտի

 

երեքշաբթի

 

Ամբողջացնել դասարանում սկսած աշխատանքը։ Առաջադրանքները ամփոփել և հրապարակել բլոգներում։

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

 

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

 

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

 

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

 

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

 

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

 

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

 

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

 

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

 

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

 

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

 

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

 

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

 

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

 

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

 

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

 

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

 

Հանելուկի պես մի բան հնարեց.

 

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

 

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

 

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

 

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

 

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

 

Եվ բավական է, որքան ապրել եմ.

 

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

 

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

 

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

 

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

 

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

 

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

 

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

 

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

 

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

 

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

 

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

 

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

 

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

 

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

 

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

 

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

 

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

 

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

 

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

 

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

 

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

 

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

 

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

 

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

 

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

 

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

 

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

 

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

 

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

 

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

 

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

 

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

 

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

 

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

 

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

 

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

 

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

 

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

 

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

 

Եթե մասներում միություն չկա.

 

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

 

Նրանք անկասկած ուժով կլինին

 

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

 

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

 

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

 

Թե նրանք խմբով ինչեր են անում.

 

Նրանց պես եթե մարդիկ միանան,

 

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

 

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

 

Միացած ուժով կարող են շինել:

 

Ես քո տերության ցրված ուժերը,

 

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

 

Ամուր կապերով կապած կպահեմ,

 

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

 

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

 

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

 

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

 

Ավելի կապերը քանդում, արձակում.

 

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

 

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

 

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

 

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

 

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

 

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

 

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

 

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

 

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

 

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

 

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

 

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

 

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

 

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

 

Իմաստուն որդին հասավ մուրազին,

 

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

 

Առաջադրանքներ

 

1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Անգութ — դաժան  , անխիղճ

Ցավագար — վշտերից  տառապող

Ծեղ — փայտի փոքրիկ ծլեպ , չոփ

Սերտ — ամուր , մոտ , Կիպ

Զատ — առանձին

Զատվել — անջատվել,  առանձնանալ

Ջոկ — ջոկ —  առանձին

Մուրազ  — իղձ , փափագ, երազանք

 

2. Արձակ պատմի՛ր զրույցը։

3. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Առակն ուսուցանում է , որ ամեն ինչ  չէ , որ պետք է ուժով անել ։ Պետք է լավ մտածել և նոր գործել ։ Նաև  միասնականություն է պետք նպատակներին հասնելու  համար ։

4. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

 

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

 

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

 

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

 

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

 

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

5. Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

Մի ծաղկով  գարուն չի գա ։

Մի ձեռքը  ծափ չի տա ։

Գեղ կանգնի գերան կկոտրի։

 

6. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Խելացի ու միասնական լինելով կհասնես ավելիին։

30 մարտի

 

չորեքշաբթի

 

Կատարի՛ր տեքստային առաջադրանքը

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) տանում էր թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել ) թողեց այնտեղ մենակ:

 

Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել) հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու:Ես վախեցա,  որ նա դրանք իրեն է պահելու։ Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը , և դահլիճում քրքիջը սաստկացավ։ Համոզվելով , ո նա փողը հանձնեց մորս , ե նոր միայն   վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

 

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) արտասվում  ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

Տնօրեն , երգել , վերադարձա , առաջին

2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 

ա/ ստիպված

բ/բարձրաձայն

գ/ թախանձագին ✔️

դ/ սառնասրտորեն

 

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ   — միայնակ

 

բ/ սաստիկ   — ուժգին

 

գ/ նոր    — թազա

 

դ/ փոքր     —  պստիկ

 

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

 

ա/ բնակարան — պարզ ✔️

բ/ դռնապան — բարդ

գ/ ունակություն — ածանցավոր

դ/ մայրիկ — ածանցավոր

 

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

 

 

ա/ լապտերների

 

բ/ ծափահարությունների

 

գ / աչքերում

 

դ/ դերասանուհին ✔️

 

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

 

ա/ քրքիջ-ածական ✔️

բ/երգ-գոյական

գ/ելույթ-գոյական

դ/տեսարան-գոյական

 

7. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

Տանում էր , թողեց , հայտարարեցի, արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:

ենթակա — մայրիկս

 

ստորոգյալ — տանում էր

 

9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:

 

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի, — ասաց նա, — բայց նայում եմ ձեզ  և արտասվում ահա։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու։

 

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:

 

Նա պարտական էր իր մայրիկին։

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:

 

Երբ մոր ձայնը խզվեց և  հանդիսականները սկսեցին աղմկել։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

 

ա/ձայնը խզվեց

բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն

գ/ փողերը հավաքելու նպատակով ✔️

դ/մոռացավ երգի բառերը

 

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

 

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 

բ/ անվերջ ծիծաղում էր

 

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել ✔️

 

դ/ ձանձրույթից հորանջում էր

 

15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ։

Նա հավատում էր , որ օժտված է դերասանական մեծ տաղանդով։

31 մարտի

 

հինգշաբթի

 

Կարդա՛ <Անահիտ> հեքիաթի առաջին և երկրորդ հատվածները։ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Անահիտ

Բնավ — միշտ

Միամոր — մինուճար, մոր միակ զավակը հանդիսացող,

Կռթնել — արմունկով հենվել մի բանի

Սերտել — լավ սովորել

Ակնապիշ — աչքերը հառած  , սևեռած

Մտմտուք- մտածմունք, հոգս

Փարչ —  կավե կամ պղնձե գավաթ

Ժողովել — հավաքելել

Գեղջկուհի — գյուղացի կին , աղջիկ

Վարդապետ — եկեղեցական քահանա

Հոժարել — համաձայնել

Անիրավության — անարդարություն

Դադրած — հոգնած

Լրացուցիչ առաջադրանք

 

Հատվածների շուրջ առաջադրանքներ կազմի՛ր։

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

 

Ավ. Իսահակյան