Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Չարաճճի  աշունըն

2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։

Մշուշ, շղարշ, խաշամ, հնար։

  Մշուշ — Միգապատություն,  մառախուղ,  մեգ,  մառ, բալ,  շամանդաղ,  մռայլ,միգամածություն

Շղարշ — Քող ,  շղարշատեռ ,  տեռ ,  շար,  խուշուշկ ,  չիքիլա

Խաշամ — ծառերից թափված աշնան տերև

Հնար —  միջոց ,  ճար,  ճամբա, եղանակ, դարման

2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։

3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Մշուշների շղարշի տակ —   մշուշապատ

Քամու ձեռքերն անհամարձակ —   թույլ  քամի

Հնար չունի որոտալու — անձայն

4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։

5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։

Լրացուցիչ գործնական աշխատանք

7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

8. Ձայնագրի՛ր ընթերցումդ և նկարաշարի և համադրությամբ տեսանյութ պատրաստիր: