Առաջադրանքների փաթեթ 18-22 հոկտեմբերի

 

Տեքստային աշխատանք <<Ծիրանի ծառը>> պատմվածքի շուրջ։

 

Պատմվածքից դուրս գրել ծերուկ Հենդերսոնին բնութագրող հատվածները։

Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։

Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Բացատրի՛ր այս միտքը։

 

Իհարկե՛ լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էինք, որ մի քիչ շուտ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

 

Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լիենին, գործի էությունը չէր փոխվում․ նշանակություն չուներ՝ իրենք հասա՞ծ ծիրանի գողության էին եկել, թե՞ խակ։

Տղաները քաջ գիտակցում էին, որ գողությունը վատ բան է, բայց քանի որ եկել էին  չէին ուզում  դատարկաձեռն հեռանալ, թեկուզ խակ էլ լիներ։