ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — իջան

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղել

շաղ տալ — շաղել

քող կապել — ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև ամպերը իջան սարի վրա ու շարվեցին։  Լույսը բացվեց և ցրտեց։   Երկինքը   որոտաց, բուք եղավ և ուժգնորեն արտաշնչելով փնչոց հանեց։ Ծերունին երկրի վրա տխրություն բերեց։ Հաստ ձայնից երկիրը դողաց։ Արևը շողաց և բողբոջը դուրս եկավ։ Ցրտից բողբոջը դողաց,  ծածկվեց կարմիր ամպից , լեռան լանջին ցավալով։ Դանդաղ անձրև եկավ և տերևները դանդաղ թափվեցին։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-  վեր

պաղել- տաք

հեռու- մոտիկ

վառել- մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան :

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով