Հովհաննես Թումանյան ՛՛Փարվանա ՛՛ բալլադ

Հինգշաբթի` Կարդա’ Հ. Թումանյանի <<Փարվանա>> բալլադը, պատրաստվի’ր քննարկման։

Առաջադրանքներ`

1.Ի՞նչ կարող եք ասել Փարվանա ճերմակ ամրոցի մասին: Եղե՞լ է արդյոք այդպիսի ամրոց, թե՞ գրողն է հորինել: Ի՞նչ գիտեք Փարվանա լճի մասին:

Փարվանան Հայկական լիճ է, որը գտնվում է Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշխթաների միջև: Փարվանա նշանակում է՝ կրակի թիթեռ, և հենց այդ լճին է նվիրված Թումանյանի <<Փարվանա>> բալլադը:

2.Ինչպե՞ս է Թումանյանը բալլադում մարմնավորել հավերժական սիրո գաղափարևը: Ինչի՞ խորհրդանիշ է անշեջ հուրը:

Անշեջ հուրը հավերժ սիրո խորհրդանիշն է:

3.Ինչպե՞ս է ավարտվում բալլադը, ովքե՞ր էին դարձել թիթեռներ և ինչո՞ւ էին պտտվում կրակի շուրջը:

Աղջիկը տարիներով սպասում է, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը: Տարիների ընդացքում աղջկա հույսը մարում է և նա սկսում է լաց լինել և նրա արցունքներից առաջանում է լիճ: Դա Փարվանա լիճն էր: Անշեջ հուրը փնտրող կտրիճներն էլ թիթեռներ են դառնում և մինչս օրս կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի անշեջ հուրը տանեն Փարվանա գեղեցկուհուն, բայց իսկույն ոչնչանում են:

4. Պարզի’ր, թե ի՞նչ է բալլադը։

Քնարական փոքրիկ վիպերգ, որի մեջ բանաստեղծը հաղորդում Է ոչ միայն իր հույզերն ու մտքերը, այլև դրանք առաջացնող դեպքերը՝ երևույթները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով