Գործնական աշխատանք

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

 

Ա. Լուն ուղտ դարձնել —  Չափազանցել, մեծացնել

 

Բ. Շունչ տալ — Շունչը փչել

 

Գ. Սիրտ անել- Համարձակվել

 

Դ. Լույս սփռել- պարզաբանել

 

28. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

 

Կարդալ բայը չի սիրում հրամայական. Դանիել Պենակ

«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:

Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:

Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:

Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:

— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:

— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:

Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:

Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:

Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:

Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:

Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:

ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:

 

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ. 

1.Խորհուրդ տո’ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

Խորհուրդ եմ տալիս , որ հետաքրքիր գրքեր կարդան ։ 

 

2.Գրի’ր` ի°նչ սկզբունքով ես դո’ւ գիրք ընտրում։

Ես հետաքրքիր նկարներով եմ ընտրում ։ 

 

3.Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:

 

Ինձ համար անծանոթ բառ չկար ։

4.Դուրս գրի՛ր կարևոր մտքերը, մեկնաբանի՛ր:

 

5.Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս:

 

6.Բացատրի՛ր վենագիրը։

 

7. Ստեղծագործի՛ր հետևյալ վերնագրով՝ ,, Ընթերցանությունը մտքի համար նույնն է,ինչ…,,:

ԹԻՎԸ ԳՏՆԵԼԸ ՆՐԱ ՏՈԿՈՍՆԵՐՈՎ

Դասարանական աշխատանք՝

179․ Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր

 

12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114 %-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։

 

181․ Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`

բ) 35 %-ը հավասար է 140-ի,

 

185․Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է.

 

բ) 25 և 125, դ) 800 և 160,

Տնային աշխատանք՝

181․Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`

 

ա) 20 %-ը հավասար է 125-ի, գ) 110 %-ը հավասար է 770-ի,

 

185․Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է.

ա) 5 և 100, գ) 28 և 140,

 

184․ Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %-ն են։

Դասարանում կա 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում։

Գործնական աշխատանք

25. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Հոմանիշ

Ընչաքաղց — անկշտում

Զգաստ-զգոն

Լիովին — ամբողջապես

Գթալ — կարեկցել

Ժրաջան — ջանասեր

Ամբոխ — բազմություն

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Հոմանիշ

Լուրթ — կապտագույն

Համամիտ — համակարծիք

Տոկուն — կայուն

հաղթանդամ — մեծամարմին

Ստահակ — խարդա

Ալևոր — զարամյալ

 

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

26. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր ,,,,,,,,,,,,,,,, գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի ,,,,,,,,,,,,,,,,

Հանգստանում էր հողմը ,,,,,,,,,,,,,,,`

Ականջն ,,,,,,,,,,,,,,,,, ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)

Խնդիրներ տոկոսների մասին

Դասարանական աշխատանք՝

 

Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պահեստում եղած ալյուրի 2 %-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ

մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։

Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի

18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։

AB հատվածի երկարության քանի՞ տոկոսն է AC հատվածի երկարությունը (տե՛ս նկ. 4):

 

Տնային աշխատանք՝

 

146․ Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

 

152․ Գտե՛ք 60 թվի բոլոր բաժա

նարարները։

 

 

Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել»

 Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառ

նալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ՝ 

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….։

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….։

Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն):

2.Վիլյամ Սարոյանը հիշում է… 

Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:

«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց:Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.

— Նորե՞ն սխտոր կերած ես:

— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:

— Հոտ սենյակ բռնած է:

— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:

Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:

— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ՝ սխտոր կերած ես:

— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:

Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք՝ դանդաղ»:

Բառարան 

նորեն-նորից, կրկին

 

ճարպիկ- ճկուն, վարժ կըսեի-ասում էի

 

գացի- գնացի կկատղեր-բարկանում էր

 

կերթայի-գնում էի ատոնց-դրանց

 

կբռներ-տարածվում էր անոնք-նրանք

 

կպոռար-բղավում էր

Առաջադրանք՝

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞․․․։

ԽՆԴԻՐՆԵՐ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԵՒ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․Գիրքն ունի 250 էջ: Առաջին օրը աշակերտը կարդաց գրքի 40%-ը, երկրորդ օրը՝ մնացածի 20%-ը, երրորդ օրը՝ մնացածի 50%-ը, չորրորդ օրը՝ մնացածի 35%-ը:

 

ա․ Քանի՞ էջ կարդաց աշակերտը երկրորդ օրը:

 

բ․ Քանի՞ էջ կարդաց աշակերտը երրորդ օրը:

 

գ․ Քանի՞ էջ մնաց կարդալու երկրորդ օրից հետո:

 

դ․ Քանի՞ էջ կարդաց աշակերտը առաջին երեք օրերի ընթացքում:

 

ե․ Քանի՞ էջ մնաց կարդալու չորրորդ օրից հետո:

 

զ․ Քանի՞ էջ կարդաց աշակերտը չորրորդ օրը:

 

2․ Տրված են չորս թվեր 30, 75, 90, 48

 

ա. Գտեք երկրորդ թվի 24%-ի և երրորդ թվի 10%-ի գումարը:

75•24÷100=18

90 • 10÷ 100=9

9+18=27

բ․ Գտեք չորրորդ թվի 75%-ը և առաջին թվի 5/6-րդ մասի տարբերությունը:

 

3․Խանութը ստացավ 200 կգ գազար: Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը:Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:

 

Задания русский язык

1 .Какие слова и выражения говорят о том, что ребята с радостью возвра-

щаются в школу? Какими стали ребята за лето? О чём они расскажут

 

2 .своим друзьям? Озаглавьте стихотворение.

Составьте словосочетания с данными словами.

Какой? – громкий звонок, классный день, … класс, … перевал;

Какая? – … школа, … парта, … дорога, … родина, … страна;

Какое? – … утро, … лето, … солнце, лицо, знамя;

Какие? …приливы, … друзья, … учителя, звонки.

 

3 .Произнесите правильно названия учебных предметов. Составьте 2-3

предложения с ними.

Родной язык, русский язык, английский (французский, немецкий) язык,

география, естествознание, математика, история.

 

4 .Какие учебные предметы вы будете проходить в шестом классе? Какой

предмет вам нравится больше и почему? Что вы можете рассказать об

уроках армянского языка, истории, математики, русского языка?

 

5 .Спишите. Дополните предложения названиями учебных предметов,

которые вы изучаете в школе.

1. В шестом классе мы будем изучать …, … . 2. Мой брат Армен очень

любит уроки …, … . 3. В этом году мы будем проходить новые предметы. Мы

узнаем много нового на уроках …, … . 4. Мой самый любимый предмет – …, … .

 

6 .Перепишите текст, глаголы в скобках употребите в нужной форме.

На уроке русского языка учительница попросила шестиклассников назвать

свой любимый предмет. Света и Анна (сидеть) за одной партой. Они подруги,

но любимые предметы у них разные. Света очень (любить) географию, а Анна

– уроки русского языка. Анна   (стараться) говорить правильно по-русски. Она

(любить) читать книги на русском языке.

 

7 .Прочитайте. Задайте вопросы к выделенным словам.

 

В школу

 

Прошло лето. После летних каникул ребята встретились в школе. В

классах стоят новые парты. На стенах висят картины. Ученики убрали школу к

Первому сентября. Школа светлая и красивая. Ученики нарядные и счастливые.

Зазвенел звонок. Ученики и учителя входят в школу. Начался урок. На партах

лежат учебники и тетради. Школьники рассказывают о летних каникулах.

Учительница объясняет новый урок.

25.09.2023 ԽՆԴԻՐՆԵՐ

 

1.Գտեք

 

ա) 30֊ի 6/10 մասը

30÷10•6=18

 

բ) 26֊ի 3/4 մասը

26÷4•3=39

 

գ) 85/10֊ի 4/17 մասը

85×4=340

10×17=170

2.Գտեք այն թիվը, որի՝

 

ա) 2/5 մասը 30 է

 

բ) 35/10 մասը 14 է

 

գ)6/7 մասը 24 է

 

3. Ո՞ր մասն է.

 

ա) 24֊ը 40֊ի

 

բ) 18֊ը 25֊ի

 

4. Գտեք.

 

ա) 200֊ի 7%֊ը

 

բ) 75֊ի 40%֊ը

 

գ) 525֊ի 16%֊ը

 

դ) 165֊ի 120%֊ը

ԹՎԻ ՄԱՍ ԳՏՆԵԼԸ

Դասարանական աշխատանք՝

 

171․ Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի 2/3-ը ամուր կազմով է։

Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։

20/1х2/3=40

173․ Հեռուստաաշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված է

երեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության 3/7 -ն է, իսկ երկրորդը՝ 1/4-ը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։

420÷7•3=180

420÷4•1=105

174․ Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճանապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը

20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին

մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի 1/5 -ը։

Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։

 

Տնային աշխատանք՝

 

172․ Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-ը։

Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

 

176․Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած

մանրակների քանակի -ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել

խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64

մանրակ։

 

180․ Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան

ամբողջ մթերքի 40 %-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %-ը։ Քանի՞

կիլոգրամ մթերք մնաց պահեստում։