25-28 ապրիլի․ առաջադրանքների փաթեթ

Երեքշաբթի

 

Կարդա՛

Հնարագետ Ջուլհակը

հեքիաթը և վերլուծի՛ր։ 

Հնարագետ Ջուլհակը 

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է: Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

 

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

 

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

 

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

 

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

 

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

 

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

 

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

 

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

 

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

 

— Չլինի՜մ, չլինի՜մ…

 

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

 

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

 

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

 

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

 

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

 

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

 

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

 

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

 

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

 

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

 

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

 

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

 

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

 

Գիտնականները մնացին ապշած։

 

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

 

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

 

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

 

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

 

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

 

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

 

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

 

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

 

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

 

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

 

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

 

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

 

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

 

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

 

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

 

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

 

Առաջադրանքներ

 

Բացատրի՛ր հեքիաթի հետևյալ բարբառային բառերը։

 

կուշտ — Քաղցը  լրիվ հագեցրած, կողք,մոտ

 

հարցմունք —  հարցում

 

դրավ- դրեց

 

ոսկիքը- ոսկիները

 

ջեբ- գրպան

 

երևցնել- երևացնել,  ցույց  տալ

 

ծախք — ծախս

 

• Դո՛ւրս գրիր և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

Կասկածը փարատել — կասկածները վերացնել

Գործից չգցել —  կարևոր գործերից չկտրել 

Ձեռք բերել  — հայթայթել, ստանալ , ճարել , նվաճել 

Ուշքի գալ  — սթափվել, խելքի գալ 

Դեմ հանդիման  — դեմ-դիմաց , դեմառդեմ 

Թող ծաղկի քո արհեստը  —  թող զարգանա քո արհեստը 

 

• Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

 

ընդարձակ — Լայնարձակ

 

բնավ —Ամենևին

 

վարանել  — տանտանվել, երկմտել

 

երկյուղ — Վախենալ

 

ծագել — Մայր մտնել 

 

զորեղ — Հզոր , ուժեղ 

 

անհամար — Անթիվ

 

վատթար — անպիտան, շատ վատ 

 

ապշել — հիանալ

 

սնահավատություն —սնապաշտություն

 

համբավ — լուր , հռչակ , բարի անուն

 

• Նախորդ առաջադրանքի բառերից երեքն ընտրի՛ր և գործածի՛ր նախադասության մեջ։ 

 

Գիշերային երկնքում անթիվ , անհամար աստղերն էին շողում։

Իմ դպրոցը լայնարձակ է։

Իմ ուսուցչուհին լավ համբավ ունի ։ 

 

• Բացատրի՛ր դարձվածքները։

 

լուն  ուղտ շինել-  Չափազանցել, մեծացնել, փոքրիկ՝ աննշան բանին մեծ նշանակություն տալ

 

խոր գլուխ տալ- Խոնարհաբար գլուխ տալ, գլուխը խոնարհելով ողջունել՝ հրաժեշտ տալ 

 

աչքը շինելու տեղ, ունքն էլ հանել —  Որևէ բան բարելավելու կամ հաջողեցնելու փոխարեն ավելի մեծ վնաս պատճառել՝ ավելի փչացնել

 

• Տեքստից դո՛ւրս գրիր ջուլհակի հնարամատությունը ներկայացնող հատվածները։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

 

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

 

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

 

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

 

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

 

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

 

 • Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը  իմաստուն էր, շատ հարգալից , բարի  և խելացի։ 

 

• Առանձնացրո՛ւ թագավորի իմաստությունը բնութագրող հատվածները։

— Չլինի՜մ, չլինի՜մ…

 

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

 

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

 

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

 

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։ 

 

• Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Ասելիքդ ձևակերի՛ր երեքից- չորս նախադասությամբ։

 

 Հեքիաթը սովորեցնում է, որ ամեն իրավիճակում էլ պետք է  հնարամիտ գտնվել, ուրիշներից օգնություն խնդրել և չվախենալ սխալվելուց։

 

 

Չորեքշաբթի

 

Ներբեռնի՛ր փաթեթը և կատարի՛ր առաջադրանքները։  

Դարձվածք

https://mskh-my.sharepoint.com/:w:/g/personal/jh_sose_mskh_am/EYRdy6P0MHNKvsSfLIbjoL4BJOiRaZ4CF8BY-_SBbCWJ2w

 

Հինգշաբթի 

Ներբեռնի՛ր փաթեթը և կատարի՛ր առաջադրանքները։ 

Ինքնաստուգում 

https://mskh-my.sharepoint.com/:w:/g/personal/jh_sose_mskh_am/EYfhg9pIFipJvgABa-23oNEBaiQ_usuA7-56rzGcInGOJw

 

 

Երևան և տեսարժան վայրեր

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին

Այլ անվանումները` Էրեբունի, Էրիվան, Էրեվան

Մակերեսը` 300 կմ²

Բարձրությունը ծովի մակերևույթից` 900-1200 մ

Կլիմայի տեսակը` բարեխառն-ցամաքային, չոր

Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)` 1.122.000 մարդ

Բնակչության խտությունը` 5 314 մարդ/կմ²

Կրոնական կազմը` Հայ Առաքելական եկեղեցի

Տեղաբնակների անվանունը` Երևանցի

Հեռախոսային կոդը` +374 (010)

Փոստային ինդեքսները` 0001—0099

Թվային իդենտիֆիկատորը` AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

 

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

 

Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

 

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:

 

Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

 

• Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած` գոյություն ուներ ուրարտական ամրոց:

• Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):

• 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:

• 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։

• 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։

• 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։

• 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։

• 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

 

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։

 

Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

 

Տեսարժան վայրեր

 

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ` 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում ` Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:

Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

 

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

• Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)

• Աբովյանի պուրակը

• Երիտասարդական զբոսայգին

• Կոմայգին

• Բուսաբանական այգին

• Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

 

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:

 

Մշակույթ

 

Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:

 

Թանգարաններ և գրադարաններ

 

Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

 

MY DAY

My day starts at eight in the morning. I quickly get dressed, do the laundry, have breakfast and hurry to school. I really love my school, my friends and teachers. I also love the farm very much and take care of the animals there with love. After finishing school, I go home, have lunch and get ready for classes. I attend the Abacus Academy of Mental Arithmetic and the Nur Aesthetic Dance Center. After class, I go home, have dinner, and then get ready for classes the next day. In the evening, if I have time to play with my parrot. And on weekends, my family and I participate in events, travel with my mother, we really like to travel, and also go shopping. Here is a small part of my day.

ЗАДАНИЯ 4 /17 — 21 АПРЕЛЯ/

Урок 2

 

Вставьте, где нужно, пропущенные буквы. Используйте для этого родственные слова.

радостно, радостный — радость;

 

счастливо, счастливый — счастье;

 

честно, честный — честь;

 

поздно,поздний — опоздать;

 

прелестно, прелестный — прелесть

 

 

Соберите предложения в текст и запишите его. К выделенным словам подберите проверочные слова и запишите их.

Вся местность изменилась. Текут ручьи. Заметно радостное приближение весны. Наступила весна. Прилетели вестники весны — грачи. Стоит прелестная погода.

 

Определите, есть ли в этих словах непроизносимые согласные звуки, подчеркните их.

Чудестный, ужасный, вкусный. опасный. интерестный, напрастный.

 

Вставьте, где нужно, пропущенные буквы.

Сердце, солнце, местность, поздний, честный, лестница, опасный, грустный, ясный, радостный, венастный, известный, праздник, вкусный, ипустный, интерестный.

 

5. Вставьте пропущенные непроизносимые согласные.

 

Интеретсно, вам известно, что готовлю я чудесное. Только картошка подгорела немножко, пирог капустный очень вкусный. Слегка посолен компот клубничный, а яички сварились отлично! Теперь вам ясно, что всё прекрасно.

 

Спишите, вставляя пропущенные буквы.

Прелестные цветы на лугах. 2 Мама получила радостное известие. 3. К нам в гости приехал известный писатель. 4. Осенью часто бывают ненастные дни. 5. Поздно вечером мы возвращалась домой. 6. К дому вела узкая лестница. 7 Здраствуй. Праздник наш весёлый, праздник солнца и весны!

 

Озаглавьте текст. Вставьте пропущенные буквы.

Подхватил ручей мой караблик и понёс его. Волны подбрасывают его, из стороны в сторону кидают. А караблик плывёт всё дальше и дальше. Я рядом с ним бегу. Другие ребята за мной спешат.

 

Но вот и река. Поплыл мой караблик в речную даль. Крс — хотной точкой малькнул и скрылся.

18.04.-21.04

Lesson 1

 

Read and watch the story. Play the games. Do the activity for the story:

Emmeline Pankhurst

https://learnenglishkids.britishcouncil.org/listen-watch/short-stories/emmeline-pankhurst

 

 

 

 

 

Finish the activity! 

https://learnenglishkids.britishcouncil.org/sites/kids/files/attachment/short-stories-shakespeare-hamlet-worksheet.pdf

 

Lesson 2

 

Learn the unknown words and retell the story!

Hamlet 

 

Many years ago in Denmark there was a prince called

Hamlet.

One day Hamlet’s father, the king, dies suddenly and

Hamlet is very sad.

After this, Hamlet’s mother, Gertrude, gets married again very quickly. She marries her

husband’s brother, Claudius, and Claudius is now the king!

‘Aargh! How could you do this to me!’

One night Hamlet’s friend, Horatio, tells him that there is a ghost in the castle. It is the

ghost of Hamlet’s father!

‘Claudius killed me with poison! Hamlet, you must punish Claudius for me!’

Hamlet is confused. He doesn’t know if he believes the ghost and he doesn’t know what

to do.

Hamlet now acts very strangely. He is mean and angry, and he upsets his girlfriend,

Ophelia.

‘Go away! Leave me alone!’

‘Oh, he is so mean!’

One day a group of actors come to the castle and Hamlet makes a plan. He asks the

actors to change their play. The new play will show a king poisoned like Hamlet’s

father.

‘With this play I will catch the king.’

When Claudius watches the play he looks very worried and runs away. Hamlet sees

him and he knows the truth.

Claudius is very worried about Hamlet now and makes a plan with Ophelia’s brother,

Laertes.

‘You will fight him and we will put poison on the sword and in his drink too.’

Laertes and Hamlet fight. Laertes cuts Hamlet, but in the fight Hamlet takes Laertes’

sword and cuts him with it too!

‘Here, Hamlet, drink this.’

‘No, thank you, Mother. I’m not thirsty.’

‘No, don’t!’

‘It was him! He poisoned us all!’

Finally, Hamlet knows he must stop Claudius.

‘Aargh! Have this and this!’

All the royal family are now poisoned and Hamlet tells his friend that there must be a new king.

‘Goodbye, my prince.’ 

 

Համլետ

 

Շատ տարիներ առաջ Դանիայում մի արքայազն էր կոչվում  Համլետ.

 

Մի օր Համլետի հայրը՝ թագավորը, հանկարծամահ է լինում և  Համլետը շատ տխուր է.

 

Դրանից հետո Համլետի մայրը՝ Գերտրուդը, շատ արագ նորից ամուսնանում է։ Նա ամուսնանում է նրա հետ  ամուսնու եղբայրը՝ Կլավդիոսը, և Կլավդիոսն այժմ թագավոր է։

 

«Առխ! Ինչպե՞ս կարող էիր դա անել ինձ հետ»։

 

Մի գիշեր Համլետի ընկերը՝ Հորացիոն, ասում է նրան, որ ամրոցում ուրվական կա։ Դա է

 

Համլետի հոր ուրվականը.

 

«Կլավդիոսը սպանեց ինձ թույնով. Համլետ, դու պետք է պատժես Կլավդիոսին ինձ համար»։

 

Համլետը շփոթված է. Նա չգիտի, թե արդյոք հավատում է ուրվականին, և չգիտի, թե ինչին

 

անել.

 

Համլետը հիմա շատ տարօրինակ է գործում։ Նա չար է և զայրացած, և նա վրդովեցնում է իր ընկերուհուն,

 

Օֆելյա.

 

‘Հեռանալ! Ինձ մենակ թող!’

 

― Օ՜, նա այնքան չար է։

 

Մի օր մի խումբ դերասաններ գալիս են ամրոց, և Համլետը ծրագիր է կազմում։ Նա հարցնում է

 

դերասանները փոխել իրենց խաղը. Նոր ներկայացումը ցույց կտա Համլետի նման թունավորված թագավորին  հայրիկ.

 

«Այս պիեսով ես կբռնեմ թագավորին»։

 

Երբ Կլավդիուսը դիտում է ներկայացումը, նա շատ անհանգստացած տեսք ունի և փախչում է: Համլետը տեսնում է  նա և նա գիտի ճշմարտությունը:

 

Կլավդիուսը հիմա շատ է անհանգստանում Համլետի համար և ծրագիր է կազմում Օֆելիայի եղբոր հետ, Լաերտ.

 

«Դուք կկռվեք նրա հետ, և մենք թույն կդնենք սրի վրա և նրա խմիչքի մեջ»:

 

Լաերտեսն ու Համլետը կռվում են։ Լաերտեսը կտրում է Համլետին, բայց մենամարտում Համլետը վերցնում է Լաերտեսին  սուրը և կտրում է նրան նույնպես:

 

«Ահա, Համլետ, խմիր սա»։

 

«Ոչ, շնորհակալ եմ, մայրիկ: Ես ծարավ չեմ»։

 

«Ոչ, մի՛»։

 

«Դա նա էր! Նա մեզ բոլորիս թունավորեց»։

 

Վերջապես Համլետը գիտի, որ պետք է կանգնեցնի Կլավդիուսին:

 

«Առխ! Ունեցեք սա և սա»:

 

Ամբողջ թագավորական ընտանիքն այժմ թունավորված է, և Համլետը ընկերոջն ասում է, որ պետք է նոր թագավոր լինի։

 

«Ցտեսություն, իմ արքայազն»։

 

Ex. 1 

Ex. 2

Ex. 3

Ex. 4

Ex. 5

 

I didn’t see a ghost. I have never seen it.

 

Ex. 6

 

What do you think? Do you feel sorry for Hamlet?

 

Yes I’m feel sorry for Hamlet.

 

Did he do the right thing? Did he wait too long to punish Claudius?

 

Yes, he do the right thing.