Մեռելոց (Եղիշե Չարենց)

Երեկոն անձրևոտ էր ու թաց:

Փողոցները — դատարկ, անաղմուկ:

Ու քամին էր անցնում սրընթաց

Ու տամուկ:

 

Ու գիշերը իջնում էր մթին.

Երևում էին մութ հեռևում

Փողոցի կրակներն երերուն՝

Հանձնված ամոթին ու ստին:

 

Ու գնում էի ես համրընթաց,

Ինքս ինձ քո անունը ասում:

Հեռևում ինչ-որ մեկը խնդաց

Փողոցի անձրևոտ երազում:

 

Ու օրհնում էի ես իմ սրտում

Մոռացված դամբարանը քո մութ:

Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—

Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ…

 

Առաջադրանքներ.

1 Գրիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը:

2 Տեցստից դուրս գրեք ընդգծված բառերը և գրեց դրանց հականիշները:

Գրիր տեքստից քեզ ամենից շատ դուր եկած մասը և բացատրիր այդ քո բառերով:

3 Գտեք այն բառերը, որոնք պարունակում են մեկից ավելի իմաստ:

4 Ինչ է ուզում հեղինակը ասել այս բանաստեղծության տեսքով ընթերցողին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով