Գոյականի տեսակնեը

Հատուկ և հասարակ գոյականներ

 

Գոյականները լինում են հատուկ և հասարակ:

 

Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն, օրինակ՝ մարդ, սար, գետ

 

Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն, օրինակ՝ Աշոտ, Արագած, Նեղոս

 

Հատուկ անունները լինում են՝

պարզ՝ մեկ բառից կազմված՝ Երևան, Արարատ,

բաղադրյալ՝ մեկից ավելի բառերից կազմված՝ Սուրբ Սարգիս, Ձենով Օհան

 

Հատուկ անուններ են՝

 

1. մարդկանց անունները և ազգանունները, օրինակ՝ Ղազարոս Աղայան, Հայ

2. երկրների, քաղաքների, գյուղերի, լճերի, գետերի, լեռների, դաշտավայրերի անունները, օրինակ՝ Հայաստան, Օշական, Արարատյան դաշտ

3. կենդանիներին տրվող անունները, օրինակ՝ Չալո, Ռեքս

4. ամսագրերի, ստեղծագործությունների, թեթրթերի անունները, օրինակ՝ «Խոշորացույց» ամսագիր, «Ոսկե ձկնիկ» հեքիաթը և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով