ՀՀ ԳԵՏԵՐԸ

Հայաստանի նշանակալի գետերն են.

 

Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։

Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։

Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։

Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։

Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։

Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։

Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

 

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

 

Անվանում Թափվելու տեղ Գետի ընդհանուր երկարությունը (կմ) Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)

Փամբակ Դեբեդ 86 86

Ձորագետ Դեբեդ 57 57

Դեբեդ Խրամ 178 152

Աղստև Կուր 133 99

Գետիկ Աղստև 48 48

Արաքս Կուր 1072 158

Ախուրյան Արաքս 186 186

Մանթաշ Ախուրյան 32 32

Մեծամոր (Սևջուր) Արաքս 40 40

Քասախ Մեծամոր (Սևջուր) 89 89

Գեղարոտ Քասախ 25 25

Ամբերդ Քասախ 36 36

Հրազդան Արաքս 141 141

Մարմարիկ Հրազդան 37-42 37-42

Մեղրաձոր Մարմարիկ 14,7 14,7

Դալար Հրազդան 13 13

Արայի Հրազդան 16 16

Գետառ Հրազդան 24 24

Ազատ Արաքս 56 56

Վեդի Արաքս 58 58

Շաղափ Վեդի 19 19

Արածո Արաքս 40 25

Արփա Արաքս 126 90

Դարբ Արփա 22 22

Հերհեր Արփա 28 28

Մանիշկա Արփա 16 16

Ելփին Արփա 23 23

Եղեգիս Արփա 47 47

Սելիմագետ Եղեգիս 22 22

Մեղրի Արաքս 32 32

Ծավ Արաքս 42 27

Ողջի Արաքս 88 56

Գեղի Ողջի 30 30

Որոտան Արաքս 179 119

Մասրիկ Սևանա լիճ 43 43

Ձկնագետ Սևանա լիճ 22 22

Վարդենիս Սևանա լիճ 28 28

Ծակքար Սևանա լիճ 28 28

Արգիճի Սևանա լիճ 51 51

Գավառագետ Սևանա լիճ 24

ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով