Շաբաթ օրը Զատկի ծեսի սեղանի համար նախատեսված ուտելիքների ցանկով ես և մայրիկս մտանք մոտակա սուպերմարկետը և գնեցինք ինչ անհրաժեշտ էր ։ Այնուհետև երեկոյան սկսեցինք զատկական ուտեստների պատրաստությունը։ Պատրաստեցինք չամչով և չրերով փլավը , ներկեցինք նախօրոք խաշած ձվերը, խաշեցինք Իշխան ձուկը և հետո տապակեցինք մաքրած կանաչին ։ Այս ամենը պատրաստելուց հետո սկսեցի զարդարել Զատկական սեղանը ։ Երբ բոլորը տանն էին` նստեցինք սեղանի շուրջ և ասացինք ” Քրիստոս հարյավ ի մեռելոց , օրհնյալ է հարությունը Քրիստոսի ” ։ Գինով լի բաժակներով Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս մաղթեցինք ։ Հետո սկսվեց ձվակռիվը և ես հաղթեցի , քանի որ իմ ձուն կավից էր։
Հաջորդ օրն առավոտյան ես և մայրիկս գնացինք ` Սուրբ Երրորդություն եկեղեցի, աղոթեցինք և մոմ վառեցինք ։
Ահա այսպիսին էր իմ Զատկական օրը։