Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում  մենք  այցելեցինք  Կետրոնական  բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծմանը և շահագործման ձևերին։ Մենք պատկերացում կազմեցինք թե ինչպես տարբերել կեղծ  և իրական դրամները ։ Մենք  դիտեցինք տեսաֆիլմ , որտեղ նկարագրվում էր , թե ինչպես են  տպվում դրամները։

Քննարկեցինք նաև դոլարի ,ռուբլու և դրամի  փոխարժեքները և  որ յուրաքանչյուր օր դրանք կարող են փոփոխվել։

Վերջում մեզ տվեցին փոքրիկ նվերներ, որը շատ հաճելի էր  ։

Թանգարանից  դուրս գալուց հետո մտանք Անգլիական  այգի , որտեղ մի  փոքր շրջելուց հետո նախաճաշեցինք և  վերադարձանք դպրոց։

Այս շաբաթվա ընթացքում  մասնակցեցի նաեւ Բնագիտատեխնիկական ֆլեշմոբին։

Անգլիախոս մաթեմատիկների ջոկատի հետ մենք գնացինք Երևանի  Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց,  որտեղ շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրեցինք։

https://photos.app.goo.gl/xn3BbUhqrQATbGtQ8

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով