Անգլիախոս մաթեմատիկների ջոկատի առաջին շաբաթվա ամփոփում

Մենք   այս շաբաթվա ընթացքում  գնացել ենք  Ջրվեժի արգելոց , որտեղ անցկացրել ենք ձմեռային մարզական  ուրախ խաղեր `  ձնագնդի  խաղացել  , դահուկ  և սահնակ քշել ։  Մեր ճամփորդությունը անցավ շատ լավ և ուրախ ։

Դպրոցում պատրաստեցինք տարեգաթա , որի մեջ   կար մետաղադրամ ։ Գաթան ուտելու ընթացքում մետաղադրամը բաժին ընկավ հենց ինձ։ Ես շատ ուրախացա  և ըստ ժողովրդական  ավանդության,  ում  բաժին է ընկնում մետաղադրամը  ,  այդ տարին բարեհաջող է լինում նրա համար ։  Գաթայի վրա  սովորել ենք կոտորակները ։

Մասնակցել ենք  նաև  Սովորող —  սովորեցնող  նախագծին  ,  որի  ժամանակ երրորդ դասարանցիներին սովորեցրել ենք quizizz. com ծրագիրը։

Այս շաբաթվա ընթացքում  մենք քննարկել ենք  նաև  մաթեմատիկայի  ֆլեշմոբի խնդիրները։

ԴիջիԹեք 2022-ի  շրջանակներում մեզ այցելել են  ավագ  դպրոցի սովորողները և  կիսվել   իրենց մեդիահմտություններով։ Մեզ այցելել է նաև ֆուտբոլիստ Ռուբենը , ում հետ մենք հետաքրքիր  զրույց ունեցանք ֆուտբոլի  վերաբերյալ ։

Անգլերենի ժամին դիտեցինք ֆիլմ  , թե ինչպես են նշում Նոր Տարին տարբեր երկրներում և թարգմանեցինք այն։

Մայրենի  լեզվի դասերին մենք խաղացինք  ազգային խաղեր `  աղջիկ  փաղցնոցի, թաշկինակ ։

Նույնիսկ  հետաքրքիր  նկարներ նկարեցինք։

Տեխնոլոգիայի  դասերին կատարել ենք հետաքրքիր  տեխնոլոգիական աշխատանքներ ։

Այս առաջին ճամբարային շաբաթը շատ հագեցած և  հավես էր, համոզված եմ , որ մնացածն էլ կանցնեն շատ հետաքրքիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով